Երևանում միջին տարիքի տղամարդ է վրաերթի ենթարկվել. նա անցել է չթույլատրվող հատվածով

© Sputnik / StringerДорожно-транспортное происшествие на улице Себастия (21 мая 2019). Еревaн
Дорожно-транспортное происшествие на улице Себастия (21 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վարորդը փախուստի չի դիմել, զանգել է շտապօգնություն, հետո բժիշկների հերթապահ խմբի հետ օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել բուժկենտրոն։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Երևաևում «BMW» մակնիշի ավտոմեքենան հետիոտնի է վրաերթի ենթարկել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Автомобиль скорой помощи - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2021
Երևանի շենքերից մեկի բակում կնոջ դիակ է հայտնաբերվել
Ըստ հաղորդագրության` դեպքը տեղի է ունեցել այսօր` ժամը 20:30-ի սահմանում։ Վրաերթի ենթարկվածը միջին տարիքի տղամարդ է, որն անցել է չթույլատրվող հատվածով։
Վարորդը փախուստի չի դիմել, զանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբի հետ օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Սարի թաղում կերուխումն արյունոտ ավարտ է ունեցել․ 20-ամյա երիտասարդը հիվանդանոցում է
Դեպքի վայրում կայանված է եղել նաև «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, նկատել է այդ հետիոտնին, արգելակել է ավտոմեքենան, սակայն հետիոտնը, անցնելով նրա առջևից, անսպասելի հայտնվել է «BMW»-ի դիմաց ու վրաերթի ենթարկվել:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վրաերթի ենթարկվածի ինքնությունը:
Նորագավիթում գնացքը վրաերթի է ենթարկել մի կնոջ. նա մահացել է
Լրահոս
0