Անահիտ Ավանեսյանը պատասխանել է պատվաստումն ու ՊՇՌ թեստերը մերժողներին

© Sputnik / Asatur YesayantsИ.о. министра здравоохранения Анаит Аванесян (10 июня 2021). Еревaн
И.о. министра здравоохранения Анаит Аванесян (10 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2021
Բաժանորդագրվեք
Առողջապահության նախարարի խոսքով` այլ անձանց առողջության պահպանման իրավունքի իրացմանն է ուղղված 14-օրյա պարբերականությամբ ՊՇՌ հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթ ներկայացնելու պահանջը։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված բոլոր միջոցառումներն իրավական հիմք ունեն։
 Ветеринар держит в руках шприц с препаратом Карнивак-Ков от COVID-19 в ветеринарной клинике в Москве - Sputnik Արմենիա, 1920, 03.09.2021
Ո՞ւմ վրա է տարածվելու հոկտեմբերի 1-ից պատվաստվելու կամ ՊՇՌ թեստի պահանջը. ԱՆ պարզաբանումը
«Հաշվի առնելով բնակչության շրջանում COVID-19-ի կանխարգելմանն ուղղված սահմանափակումների հետ կապված հակասական մտքերը` հարկ եմ համարում նշել, որ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված է յուրաքանչյուր աշխատողի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, ինչպես նաև քաղաքացու առողջության պահպանման իրավունքը: Կ որոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային միջոցառումները պետք է դիտարկել նաև այլ անձանց նույն իրավունքի ապահովման տեսանկյունից, և դրանք ոչ մի դեպքում չեն հանգեցնում անձի իրավունքների բացարձակ սահմանափակմանը»,– Facebook-ի իր էջում գրել է նա:
587 նոր դեպք, 14 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
Նախարարն ընդգծել է, որ այլ անձանց առողջության պահպանման իրավունքի իրացմանն է ուղղված 14-օրյա պարբերականությամբ ՊՇՌ հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթ ներկայացնելու պահանջը, որը բխում է անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներն ու դրանց կիրառման կարգը սահմանող« Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքից:
Начальник управления гигиенического, санитарно-гигиенического и противоэпидемического контроля Инспекционного органа здравоохранения и труда Анна Арутюнян - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2021
ՌԱԴԻՈ
Ուսհաստատությունները կտուգանվեն 100-300 000 դրամով, եթե խախտեն հակահամաճարակային կանոնները
Ավանեսյանը նշել է, որ լիազոր մարմնի սահմանած համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման պահանջը սահմանված է կառավարության` 2020 թ. սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» որոշմամբ:
«COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող պարտադիր սանիտարական նորմերը սահմանված են առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» 17-Ն որոշմամբ: Հակացուցումները սահմանված են նույն հրամանում փոփոխություններ կատարելու մասին նախագծով»,– եզրափակել է նախարարը:
Հիշեցնենք` ս.թ. հոկտեմբերի 1-ից ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ` COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ փաստաթուղթ։ Նախարարի այս որոշումը բուռն քննարկման թեմա է դարձել հանրության շրջանում։ 
Հայաստան է ներկրվել «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի հերթական խմբաքանակը
 
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала