«Արևմուտք 2021» ռազմավարական զորավարժության մեկնարկը տրված է
17:46 09.09.2021 (Թարմացված է: 18:01 09.09.2021)
© Photo : official site of the MOD of RAТоржественная церемония открытия стратегических учений «Запад-2021» в Мулинском военном училище (9 сентября 2021). Россия

© Photo : official site of the MOD of RA
«Արևմուտք 2021»-ին մասնակցում են նաև Հայաստանի զորախմբերը: Զորավարժություններին ներգրավված են շուրջ 200 հազար զինծառայող, մոտ 80 ինքնաթիռ և ուղղաթիռ, մինչև 760 միավոր տարբեր տիպի զրահատեխնիկա, հրթիռային համակարգեր ու հրետանային միջոցներ, ինչպես նաև 15 նավ:
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ Մուլինո զորավարժարանում տեղի է ունեցել «Արևմուտք 2021» ռազմավարական զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
© Photo : official site of the MOD of RAТоржественная церемония открытия стратегических учений «Запад-2021» в Мулинском военном училище (9 сентября 2021). Россия

Торжественная церемония открытия стратегических учений «Запад-2021» в Мулинском военном училище (9 сентября 2021). Россия
© Photo : official site of the MOD of RA
Վրանային ավանի շարահրապարակում բարձրացվել են մասնակից պետությունների ու զորավարժության դրոշները: ՌԴ պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը նշել է, որ համատեղ զորավարժությունները հնարավորություն կընձեռեն մշակել զորքերի պատրաստության համընդհանուր մոտեցումներ, կամրապնդեն ընկերությունն ու կձևավորեն մարտական եղբայրության նոր համատեղ ավանդույթներ: Բանակի գեներալը նաև շեշտել է, որ «Արևմուտք 2021» զորավարժությունները կրում են միմիայն պաշտպանողական բնույթ:
© Photo : official site of the MOD of RAТоржественная церемония открытия стратегических учений «Запад-2021» в Мулинском военном училище (9 сентября 2021). Россия

Торжественная церемония открытия стратегических учений «Запад-2021» в Мулинском военном училище (9 сентября 2021). Россия
© Photo : official site of the MOD of RA
Նշենք, որ «Արևմուտք 2021»-ին մասնակցում են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղըրղզստանի, Մոնղոլիայի զորախմբերը: ՌԴ և Բելառուսի տարածքում ընթացող զորավարժություններին ներգրավված են շուրջ 200 հազար զինծառայող, մոտ 80 ինքնաթիռ և ուղղաթիռ, մինչև 760 միավոր տարբեր տիպի զրահատեխնիկա, հրթիռային համակարգեր ու հրետանային միջոցներ, ինչպես նաև 15 նավ: Զորավարժության հիմնական գործողությունները տեղի կունենան սեպտեմբերի 10-16-ը:
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ զորախումբը «Արևմուտք 2021» ռազմավարական զորավարժությանը մասնակցելու համար ՌԴ է մեկնել սեպտեմբերի 4–ին։