00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առողջապահության ապահովագրությամբ տրվող ծառայության որակը չի զիջի վճարովիներին. մասնագետ

© Sputnik / Aram NersesyanНовые операционные и отремонтированные отделения медцентре Св. Григора Лусаворича
Новые операционные и отремонтированные отделения медцентре Св. Григора Лусаворича - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2021
Բաժանորդագրվել
Մինչև սեպտեմբերի վերջ կներկայացվի արդեն նորացված ու խմբագրված, վերջնական տեսքի բերված առողջության ապահովագրման համապարփակ հայեցակարգը։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Առողջապահության ապահավոգրությամբ տրվող բժշկական ծառայությունների որակը չի զիջի վճարովիի որակին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանը։  
Նա հայտնեց, որ գնագոյացման հետազոտության հիման վրա պետությունն այժմ մոտավորապես 34%-ով թերֆինանսավորում է պետպատվերի շրջանակում տրվող ծառայությունները։ Դա չի կարող չանդրադառնալ ծառայությունների որակի վրա։
Սակայն առողջապահության ապահովագրման փաթեթների դեպքում հաշվարկներն իրականացվել են բժշկական ծառայությունների այժմ գործող գների հիման վրա ու պետք է ամբողջությամբ ծածկեն բժշկական հիմնարկների ծախսերը։
Очередь иранцев для вакцинации на Северном проспекте (12 июля 2021). Ереaан - Sputnik Արմենիա, 1920, 17.07.2021
«Երկուսը մեկում» փաթեթներ. ինչպես զարգացնել բժշկական տուրիզմը, որ բոլորի համար լավ լինի
«Ծառայությունների գնի ձևավորման համար հիմք է հանդիսացել նորմատիվային ծախսերը։ Այսինքն` ուսումնասիրվել են բազմաթիվ հիվանդանոցային դեպքեր` և՛ վճարովի ծառայությունները, և՛ պետպատվերի շրջանակներում, ու դրանց հիման վրա ձևավորվել են կլինիկական սխեմաները, որոնք արտահայտում են այսօրվա պայմաններում լավագույն փորձը։ Ձևավորվել են նորմատիվային միավորներ, որոնք ենթադրում են որոշակի ստանդարտներ», – ընդգծեց մասնագետը։
Խարազյանը նշեց, որ հնարավորինս կանխատեսվել ու չեզոքացվել է այն ռիսկը, երբ մինչ տարեվերջ գումարները սպառվում են ու մարդիկ ամիսներ շարունակ սպասում են իրենց անհրաժեշտ ծառայության մատուցմանը։ Կա կանխատեսում, որ համակարգի ներդրման առաջին երկու տարում լինելու է դիմելիության աճ, սակայն այս ռիսկը կառավարելի է։ Ըստ մասնագետի` հանրապետության բոլոր բժշկական ծառայությունները պետք է բերվեն համապատասխան որակի, ապահովվեն բժշկական սարքավորումներով ու կադրերով,  որպեսզի մարզերի բնակիչները տեղում ստանան անհրաժեշտ բուժօգնությունը։
Քերոբյանը մտածում է բժշկական զբոսաշրջության մասին. նրան ոգեշնչել են իրանցիների հերթերը
Իսկ համակարգի առողջապահական ու ֆինանսական ռիսկերի արդյունավետ ու կենտրոնացված կառավարման համար նախատեսվում է ստեղծել հիմնադրամ։  Ըստ մասնագետի` թափանցիկ կառավարումը, հանրային սեկտորի մասնագետների ներգրավումը կառավարման խորհրդում, ինչպես նաև երկու կոմիտեների (ծառայությունների գնման ու վերահսկման) ստեղծումը մինիմալիզացնում են կոռուպցիոն ռիսկերը։ Բացի դա, նախատեսվում է օրենքի և ենթաօրենսդրական ակտերի ընդունում, որոնցով կարգավորվելու է ծառայությունների գնումը, բուժհիմնարկների ընտրությունը և այլ կարևոր հարցեր։   
Նա տեղեկացրեց, որ քննարկումները շարունակվում են ու մինչ սեպտեմբերի վերջ կներկայացվի արդեն նորացված ու վերախմբագրված, վերջնական տեսքի բերված առողջության ապահովագրման համապարփակ հայեցակարգը։
Ավելի վաղ, ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ Հայաստանը 2023 թվականից կգնա առողջության պարտադիր ապահովագրության։ Ենթադրվում է, որ աշխատողներն իրենց ամսական աշխատավարձից որոշակի գումար փոխանցելու են ապահովագրական ֆոնդին և դրանով ապահովագրելու են իրենց առողջությունը: Պետությունը դեռ հստակ չի որոշել՝ առողջության պարտադիր ապահովագրության համակարգը կներդրվի միանգամից ամբողջ բնակչությա՞ն համար, թե՞ փուլային տարբերակով: Դեռ քննարկումներ են ընթանում:
Հիշեցնենք, որ 2019 թվականին ներկայացվել էր առողջության ապահովագրության հայեցակարգ, ըստ որի քաղաքացիները պետք է վճարեին աշխատավարձի 4-6% չափով կանխավճար։
Լրահոս
0