Ավտովթարի հետևանքով կոմայի մեջ հայտնված «Շիրակի» ֆուտբոլիստն արձագանքել է հարազատներին

© Photo : Facebook / SC ShirakЛерник (Лео) Казарян
Лерник (Лео) Казарян - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստ Լեռնիկ (Լեո) Ղազարյանը մասնակցել է 44-օրյա պատերազմին։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. «Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստ և 44-օրյա պատերազմի հերոս Լեռնիկ (Լեո) Ղազարյանի մոտ դրական դինամիկա է արձանագրվել. նա արձագանքել է հարազատներին։ Այս մասին տեղեկանում ենք Facebook-ում «Շիրակի» էջից։
Խաչքարի օծում Վանաձորում - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2021
Վանաձորում Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին նվիրված խաչքար է օծվել
Նշվում է, որ սեպտեմբերի 5-ին ավտովթարի հետևանքով  Լեռնիկ Ղազարյանը ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել ու հայտնվել կոմայում։
«Մի քանի օր է` «Էրեբունի» ԲԿ-ի մասնագետներն Աստծո զորակցությամբ պայքարում են մեր Լեոյի կյանքի ու վերականգնվելու համար։ Երեկ երեկոյան տեղի է ունեցել իսկական հրաշք, Լեռնիկի մոտ գրանցվել է դրական դինամիկա, և նա հարազատների և ընկերների կոչերին ի պատասխան` ցույց է տվել արձագանք»,–նշված է գրառման մեջ։
Գրառման վերջում պատերազմի դաշտում մահին հաղթած ֆուտբոլիստին մաղթում են հաղթահարել նաև այս փորձությունը ու վերադառնալ խաղադաշտ։
«Ես Գյումրիից եմ». նիգերիացի ֆուտբոլիստը պատմել է Հայաստանի հավաքականի և իր խաղի մասին
 
Լրահոս
0