00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամենօրյա չվերթեր` Մոսկվա և Թբիլիսի. «Արմենիան» այլ նորություններ էլ ունի

© Sputnik / Asatur YesayantsBoeing 737–800 авиакомпании Armenia
Boeing 737–800 авиакомпании Armenia  - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2021
Բաժանորդագրվել
Ավիաընկերության փոխտնօրենը ներկայացրեց այս տարի իրականացրած չվերթերի և ուղևորների քանակը` փաստելով, որ ուղևորահոսքերի ակտիվացման, վերականգնման միտում կա։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. «Արմենիա» ավիաընկերությունը սեպտեմբերի 20-ից ամենօրյա գրաֆիկով իրականացնելու է Երևան-Մոսկվա-Երևան և Երևան–Թբիլիսի-Երևան չվերթերը։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն, կոմերցիոն գծով տնօրեն Գևորգ Խաչատրյանը` ներկայացնելով ընկերության նորությունները։
Boeing 737–800 авиакомпании Armenia на взлетной полосе международного аэропорта Звартноц - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2021
Lufthansa ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա. որ ուղղությամբ թռիչքներ կլինեն
«Այս երկուսն էլ համակցված չվերթեր են, քանի որ Վրաստանի օդանավերի համար Ռուսաստանի «օդը փակ է», և ուղիղ չվերթներով ՌԴ մեկնել չեն կարող։ Երկու երկրների համար էլ մենք հնարավորություն ենք տվել Երևանը դարձնել տարանցիկ կետ։ Մենք նմանատիպ չվերթեր արդեն իսկ իրականացրել ենք Ուզբեկստանի, Տաջիկստանի քաղաքացիների համար»,–ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով` տարանցիկ չվերթները ևս մեկ հնարավորություն եբ, որ նոր եկամուտներ ապահովվեն ՀՀ-ի համար։
Խաչատրյանը նշեց, որ ընկերության համար նորություն է «Շերեմետևո» օդանավակայան կանոնավոր չվերթեր ունենալը, քանի որ 6 տարի միայն «Վնուկովո» են վայրէջք կատարել։ Ամանորի մոտ ավիաընկերությունը կունենա չվերթներ դեպի Եկատիրինբուրգ, Սոչի, Ռոստով, Նովոսիբիրսկ։ Բացի այդ, Ամանորի սեզոնին` դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 13-ը, կլինեն ամենօրյա չվերթեր դեպի Հուրգադա, Շարմ Էլ Շեյխ, Մարսա Էլ Ամալ։
Գերմանական Eurowings-ը սկսում է ուղիղ չվերթերը Քյոլն-Երևան և հակառակ ուղղությամբ
Խաչատրյանը հայտնեց նաև, որ 2021-ի փետրվարից մինչև այս պահը «Արմենիա» ավիաընկերությունն իրականացրել է 1610 չվերթ և 155 000 ուղևոր է տեղափոխել։ Իսկ ողջ 2020-ի ընթացքում 75 000 ուղևոր են տեղափոխել, ինչն իր ծավալով նույնն է, ինչ 2017-18 թվականներին։ Այս ցուցանիշները, ըստ Խաչատրյանի, փաստում  են այն մասին, որ ուղևորահոսքերի ակտիվացման, վերականգնման միտում կա։
«Դավինչի» գործակալությունը տոմսեր է վաճառել, բայց թռիչքներ չեն եղել. քրգործ է հարուցվել
 Ի դեպ, «Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է մինչև տարեվերջ 300 000-350 000 ուղևոր ունենալ։
Լրահոս
0