Գագիկ Ծառուկյանը 5-րդ անգամ դարձավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ

© Sputnik / Asatur YesayantsГагик Царукян на отчетно-выборной конференции Национального олимпийского комитета Армении (9 сентября 2021). Еревaн
Гагик Царукян на отчетно-выборной конференции Национального олимпийского комитета Армении (9 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀԱՕԿ–ի փոխնախագահներ ընտրվեցին օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանը և ՀՀ սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը:
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի Sputnik. Այսօր Երևանի Օլիմպավանում տեղի ունեցավ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հաշվետու-ընտրական համաժողովը: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Հայաստանի օլիմպիական հավաքականին - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2021
Ոսկի չնվաճեցինք, բայց մասնակցությունից դժգոհ չենք. Փաշինյանը ընդունել է օլիմպիականներին
Նիստի սկզբում ներկաները հոտընկայս հարգել են արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայ մարտիկների հիշատակը:
Օլիմպիական քառամյա փուլում ՀԱՕԿ –ի կատարած աշխատանքների մասին  հաշվետվություն ներկայացրեց ՀԱՕԿ –ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ֆինանսական հաշվետվությամբ հանդես եկավ ՀԱՕԿ–ի վերստուգիչ հանձնաժողովի անդամ Հարություն Բաբայանը:
Լսելով և քննարկելով 2016–2020թթ. ընկած ժամանակահատվածում ՀԱՕԿ –ի գործունեության մասին հաշվետվությունը, գլխավոր ասամբլեան, բավարար գնահատեց կազմակերպության կատարած աշխատանքները:
Համաժողովի մասնակիցները միաձայն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ վերընտրեցին Գագիկ Ծառուկյանին. ի դեպ, նա այդ պաշտոնում ընտրվեց հինգերորդ անգամ: 
ՀԱՕԿ–ի փոխնախագահներ ընտրվեցին օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանը և ՀՀ սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը:
Կապանի համայնքապետը կրկնապատկել է Օլիմպիադայի մասնակից Լևոն Աղասյանի սպորտային նպաստը
Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվեց ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:
Որոշ քննարկումից հետո ընտրվեց 15 հոգուց բաղկացած գործկոմի կազմը, իսկ երկարամյա փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը քվեարկությամբ դարձավ ՀԱՕԿ–ի պատվավոր փոխնախագահ:
Վեհաժողովի աշխատանքներին ներկա էր ՀԱՕԿ–ի պատվավոր նախագահ 92 ամյա Ալբերտ Ազարյանը:
Լրահոս
0