Հանցավոր խումբ Կապանում. «Օդնոկլասնիկի» կայքի օգտատերերից 11 մլն դրամ են հափշտակել

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել ֆոտոբանկПланшет и смартфон с логотипом "Одноклассники"
Планшет и смартфон с логотипом Одноклассники - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2021
Քաղաքացիները կայքի օգտատերերից խաբեությամբ ստացել են նրանց կամ նրանց մտերիմների կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարները և ՀՀ և ՌԴ տարածքներում գործող էլեկտրոնային դրամապանակներ ակտիվացնելու նպատակով ստացված գաղտնաբառերը:
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ շուրջ 11 միլիոն դրամի հափշտակություն կատարելու և փողերի լվացման գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Интернет пользователи работают на компьютере - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
Զգուշացե՛ք, համացանցում նոր խաբեություն է տարածվում
Նշվում է, որ Կապան քաղաքի 30 և 28-ամյա բնակիչները, մի խումբ համաքաղաքացիների հետ նախնական համաձայնություն ձեռք բերելով, «Օդնոկլասսնիկի» կայքի (ok.ru) օգտատերերից 168 անգամ գումար են հափշտակել։
Հանցավոր խումբը գործել է 2019թ. փետրվարի 28-ից մինչև 2020թ. հուլիսի 9-ը։ Նրանք կայքում գրանցված օգտատերերի էջերից բեռնել են վերջիններիս էջերում առկա լուսանկարները և տվյալները, որոնց միջոցով նույն կայքում ստեղծել են կեղծ էջեր՝ դրանք նմանեցնելով վերոնշյալ օգտատերերի իրական էջերին: Ստեղծված կեղծ նմանակ էջերի միջոցով իրական էջերի օգտատերերի անունից 28 և 30-ամյա տղամարդիկ նամակագրություն են վարել իրական էջերի ընկերների ցանկում ընդգրկված անձանց հետ, վերջիններիս քարտային հաշիվներին գումարներ փոխանցելու պատրվակով խաբեությամբ ստացել են նրանց կամ նրանց մտերիմների բանկային քարտերի տվյալները: Արդյունքում՝ նշված ժամանակահատվածում մի շարք անձանց քարտային հաշիվներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 10,9 մլն ՀՀ դրամ գումար:
Հանցավոր խմբի զոհերն են դարձել ՀՀ և ՌԴ քաղաքացիներ։
39-ամյա տղամարդը բանկից գումար է հափշտակել, թմրամիջոց ու զենք պահել. նա կալանավորվել է
Նշվում է, որ Կապան քաղաքի 30 և 28-ամյա բնակիչները հափշտակված 11 մլն դրամ գումարի ծագման աղբյուրը խեղաթյուրելու և թաքցնելու նպատակով նշված ժամանակահատվածում կատարել են բազմաթիվ փոխանցումներ՝ այդ կերպ օրինականացնելով վերոնշյալ գումարը, ապա տիրապետել, օգտագործել ու տնօրինել են այն:
Իրանում հավաքագրել են շուրջ 50 անձանց և տեղափոխել Հայաստան՝ նպատակակետ երկիր ուղարկելու - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2020
Հայ–իրանական հանցավոր խումբ է բացահայտվել. խաբեությամբ Հայաստան են բերել 50 իրանցու
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերոնշյալ երկու տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հափշտակություն համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափի գույքը օրինականացնելը), իսկ խմբի 4 անդամներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր ճանապարհով ստացված գույքը օրինականացնելը):
30-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ մյուս 5-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Խմբի կազմում գործող մյուս անձանց ինքնությունը, ինչպես նաև գործով էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու նպատակով քրեական գործից առանձին մաս է անջատվել, որի նախաքննությունը շարունակվում է:
Երևանի 2 բնակիչ հափշտակել են զինծառայության մեջ գտնվող անձանց փոխանցվող գումարները. ԱԱԾ
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала