ՀՀ-ն և Հնդկաստանը աղետների կառավարման ոլորտում համագործակցության հուշագիր կստորագրեն

© Photo : official site of the MES of RAМинистр по ЧС Андраник Пилоян принял Чрезвычайного и Полномочного Посла Индии Кишана Дана Джала (9 сентября 2021). Еревaн
Министр по ЧС Андраник Пилоян принял Чрезвычайного и Полномочного Посла Индии Кишана Дана Джала (9 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դեսպան Կիշան Դան Դևալին առաջարկել է աջակցել ԱԻ նախարարությանը՝ Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ամենամյա ծրագրի շրջանակներում։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik․ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր ընդունել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
© Photo : official site of the MES of RAМинистр по ЧС Андраник Пилоян принял Чрезвычайного и Полномочного Посла Индии Кишана Дана Джала (9 сентября 2021). Еревaн
Министр по ЧС Андраник Пилоян принял Чрезвычайного и Полномочного Посла Индии Кишана Дана Джала (9 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Министр по ЧС Андраник Пилоян принял Чрезвычайного и Полномочного Посла Индии Кишана Дана Джала (9 сентября 2021). Еревaн
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր ընդունել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին։
Կողմերը խոսել են փոխգործակցության և դրա զարգացման հեռանկարի մասին, մասնավորապես կարևորվել է համագործակցության ակտիվացումը ՀՀ ԱԻՆ և Հնդկաստանի ներքին գործերի նախարարության միջև՝ կազմակերպելով փոխայցելություններ փորձի փոխանակման նպատակով: Անդրադարձել են նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև աղետների կառավարման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը, որը նախատեսվում է իրականացնել հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի ընթացքում:
Դեսպան Կիշան Դան Դևալին առաջարկել է աջակցել ԱԻ նախարարությանը՝ Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ամենամյա ծրագրի շրջանակներում Հայաստանում մասնագետների վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու և աղետների ռիսկի կանխարգելման նպատակով տեխնիկական աջակցություն ցուցաբերելու գործում:
Շիրակի նախկին մարզպետը նշանակվել է ԱԻՆ փոխնախարար
Հանդիպման ավարտին ԱԻ նախարարը շնորհակալություն է հայտնել ներկայացված առաջարկների և այցի համար, ինչպես նաև վերահաստատել կողմերի պատրաստակամությունը դրանց արդյունավետ իրականացման համար:
Լրահոս
0