«Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալները փորձել են թմրանյութով լցված փաթեթը ներքաշել խուց

© Sputnik / Максим Блинов / Անցնել ֆոտոբանկКолючая проволока на ограждении следственного изолятора "Лефортово"
Колючая проволока на ограждении следственного изолятора Лефортово - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2021
Բաժանորդագրվեք
Փաթեթի զննությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և մարիխուանայի նմանվող ինչ-որ զանգված։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. «Հրազդան» ՔԿՀ-ում կանխվել է խոշոր չափի թմրամիջոցի փոխանցման փորձը։ Այս մասին տեղեկանում ենք քրեակատարողական ծառայության պաշտոնական էջից։
Երևանում ապօրինի խաղատուն է հայտնաբերվել․ պետությանը պատճառվել է 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2021
Պոկեր ու թմրանյութեր. Երևանի Սայաթ-Նովա փողոցում ապօրինի խաղատուն է հայտնաբերվել
«Սեպտեմբերի 09-ին՝ ժամը 05։40-ի սահմաններում, «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից նկատվել է կասկածելի շարժ հիմնարկի հիմնական պատի շրջակայքում։ Անմիջապես կատարվել է տարածքի զննում և վերոնշյալ հատվածից հայտնաբերվել են 1 փաթեթ և 2 թելի կոճ, որոնց միջոցով դատապարտյալները փորձել են փաթեթը ներքաշել իրենց խուց»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փաթեթի զննությամբ հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 58․85 գրամ քաշով 5 առանձնացված փաթեթներով զանգված։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։
Ոստիկանները գիշերային ծառայության ժամանակ Դավթաշենում թմրանյութ են հայտնաբերել․ տեսանյութ
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала