00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ Դադիվանքի պահպանության համար

© Photo : Facebook / Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ/ Info Service Dept of the Mother SeeКатоликос Гарегин II на международной конференции "Религиозная свобода и мир" (9 сентября 2021). Эчмиадзин
Католикос Гарегин II на международной конференции Религиозная свобода и мир (9 сентября 2021). Эчмиадзин - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2021
Բաժանորդագրվել
Գարեգին Բ-ն նաև շնորհակալություն է հայտնել միջազգային մարդասիրական ու միջեկեղեցական բոլոր կազմակերպություններին, որոնք հայ ռազմագերիների ազատ արձակման և կրոնամշակութային արժեքների պահպանության ուղղությամբ աշխատանք են կատարում։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունենում «Կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով երկօրյա համաժողով, որին ներկա են աշխարհի տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
Католикос Гарегин II провел прощальную встречу с послом Франции в Армении Джонаттаном Лакотом (8 сентября 2021). Эчмиадзин - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2021
Ամենայն հայոց կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ
Համաժողովին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հանդես է եկել ելույթով, որում ի թիվս այլ թեմաների խոսել է նաև Արցախից։
«Արցախյան ռազմական գործողություններից հետո գերեվարվեցին և մինչ այսօր Ադրբեջանում պահվում են դաժան պայմաններում, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով: Հայ ռազմագերիների ազատ արձակման և կրոնամշակութային արժեքների պահպանության ուղղությամբ կատարած աշխատանքի համար ցանկանում ենք ևս մեկ անգամ Մեր գնահատանքը և շնորհակալությունը հայտնել միջազգային մարդասիրական ու միջեկեղեցական բոլոր կազմակերպություններին և այստեղ ներկա ձեզ ամենքիդ», - նշել է կաթողիկոսը։
Նրա խոսքով՝ խիստ անհրաժեշտ են միջազգային հանրության և համապատասխան կազմակերպությունների միահամուռ ջանքերը՝ կանխելու մշակութային եղեռնը, ապահովելու կրոնական և մշակութային հուշարձանների պահպանությունը։ Հրամայական է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության կողմից հայկական մշակութային ժառանգության վիճակի գնահատումը, որին ամեն կերպ խոչընդոտում է Ադրբեջանը:
«Մոսկվայի և համայն Ռուսիո Ամենապատիվ Կիրիլ Պատրիարքի, Ռուսաստանի Դաշնության նախագահ տիար Վլադիմիր Պուտինի, ռուսական խաղաղապահ ուժերի ջանքերով հնարավոր եղավ ապահովել Դադիվանքի պատմական մեր հնագույն սրբավայրի կենսագործունեությունը, որտեղ այսօր վեց վանականներ իրենց հոգևոր ծառայությունն են իրականացնում»,- ասել է կաթողիկոսը։
Նա նաև նշել է, որ գնահատելի են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գործող Արցախի կրոնամշակութային արժեքների պահպանության բաժնի և հանձնախմբի ջանքերը՝ այստեղ մեկտեղելու ազատության ու խաղաղության վեհ գաղափարների համար իրենց ծառայությունն աշխարհում բերող նվիրյալների, որոնց համատեղ ջանքերի համագումարը մեծապես կնպաստի այդ գաղափարների վերարժևորմանն ու ամրապնդմանը։
Համաժողովին բացի եկեղեցական այրերին ներկա է եղել նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
© Photo : Facebook / Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ/ Info Service Dept of the Mother SeeМеждународная конференция "Религиозная свобода и мир" (9 сентября 2021). Эчмиадзин
Международная конференция Религиозная свобода и мир (9 сентября 2021). Эчмиадзин - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Международная конференция "Религиозная свобода и мир" (9 сентября 2021). Эчмиадзин
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունենում «Կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով երկօրյա համաժողով
Վերջինս, իր խոսքում անդրադառնալով կրոնի, խղճի և մտքի ազատության արդի հիմնահարցերին, նաև ձեռք բերված փաստերի հիման վրա արձանագրել է, որ պարբերաբար ոտնահարվում են արցախյան վերջին պատերազմի հետևանքով ադրբեջանական գերության մեջ հայտնված հայ ռազմագերիների իրավունքներն ու կրոնական զգացումները, ինչպես նաև շարունակաբար ոտնձգություններ են իրականացվում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական հոգևոր և մշակութային ժառանգության նկատմամբ։ Մարդու իրավունքների պաշտպանը Ադրբեջանի որդեգրած նման վարքագիծը որակել է իբրև ցեղասպան քաղաքականություն։
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Թաթոյանը նաև մեծապես կարևորել է Հայ Եկեղեցու և քրիստոնեական միջազգային կառույցների դերակատարությունն ինչպես մարդու իրավունքների պաշտպանության, այնպես էլ հոգևոր-մշակութային արժեքների պահպանության գործում։
Լրահոս
0