Փաշինյանը վերադարձել է Վրաստանից. նա գոհ է Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян возвратился после официального визита в Грузию (9 сентября 2021). Еревaн
Премьер-министр Никол Пашинян возвратился после официального визита в Грузию (9 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցն ավարտվել է Բաթում քաղաքում՝ Վրաստանի վարչապետի հետ ոչ ֆորմալ հանդիպմամբ։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի ֊ Sputnik. Ավարտվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան։ Նա այսօր երեկոյան վերադարձել է Երևան։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Премьер-министр Армении Никол Пашинян на встрече с президентом России Владимиром Путиным (7 апреля 2021). Москва - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2021
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Այցի շրջանակում Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, հարգանքի տուրք մատուցել Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում և մասնակցել Վրաստանի վարչապետի անունից ի պատիվ Հայաստանի վարչապետի տրված պաշտոնական ճաշին։
Փաշինյանը բարձր մակարդակի բանակցություններ է անցկացրել Իրակլի Ղարիբաշվիլիի հետ՝ քննարկելով հայ-վրացական հարաբերությունների օրակարգը։ Քննարկման առանցքային հարցերից է եղել տարածաշրջանում կայունության, խաղաղության և զարգացման դարաշրջան բացելու հեռանկարը։ Զրուցակիցները պայմանավորվել են համատեղ ջանքերով և ծրագրերով ընդլայնել հայ-վրացական գործակցությունը և խթանել տարածաշրջանային երկխոսությունը։ Այս համատեքստում Հայաստանի վարչապետն արդյունավետ հանդիպում է ունեցել նաև Վրաստանի նախագահի հետ։
Թբիլիսին պատրաստ է միջնորդ դառնալ Երևանի ու Բաքվի միջև. Ղարիբաշվիլի
Վարչապետի պաշտոնական այցը Վրաստան ավարտվել է Բաթում քաղաքում` Վրաստանի վարչապետի հետ ոչ ֆորմալ հանդիպմամբ, որի ընթացքում վարչապետին են ներկայացրել զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերը, ենթակառուցվածքների բարելավմանը միտված միջոցառումները։ Հայ և վրացի գործընկերները գոհունակություն են հայտնել բանակցությունների ընթացքից և պայմանավորվել են շարունակել ակտիվ շփումները թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական ձևաչափերով։
Հիշեցնենք` Փաշինյանը Վրաստան էր մեկնել երեկ` սեպտեմբերի 8-ին։
Զարգացման նոր փուլ հայ-վրացական հարաբերություններում. ինչի՞ վրա պետք է դնել շեշտը
Լրահոս
0