Սյունիքի մարզում բեռնատարը բախվել է ուղևորատար «Գազելին». տուժածներ կան

© Sputnik / Asatur YesayantsՇտապօգնության ավտոմեքենա
Շտապօգնության ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վթարից հետո 6 հոգու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Քաջարան» բժշկական կենտրոն։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզում` Երևան-Մեղրի ավտոճանապարհի 329 կմ հատվածում, ավտովթար է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Автомобиль скорой помощи - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2021
Երևանի շենքերից մեկի բակում կնոջ դիակ է հայտնաբերվել
Այսօր` ժամը 11։50-ի սահմանում իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ավտոմեքենան, դեպի Կապան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Քաջարան ընթացող Կապան-Քաջարան երթուղին սպասարկող ուղևորատար «Գազելին»։
Վթարից հետո 6 հոգու տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Քաջարան» բժշկական կենտրոն։
Նորագավիթում գնացքը վրաերթի է ենթարկել մի կնոջ. նա մահացել է
Տուժածներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած փրկարարները։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և տուժածների ինքնությունը։
Երևանում միջին տարիքի տղամարդ է վրաերթի ենթարկվել. նա անցել է չթույլատրվող հատվածով
Լրահոս
0