https://armeniasputnik.am/20210909/tox-gan-arcakh-mane-tandilyany-vstahecnum-e-lav-hnaraovutyuner-kan-28948215.html
«Թող գան Արցախ». Մանե Թանդիլյանը վստահեցնում է` լավ հնարավորություններ կան
«Թող գան Արցախ». Մանե Թանդիլյանը վստահեցնում է` լավ հնարավորություններ կան
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիոն հարցերի նախկին նախարարն ընդգծում է` Արցախում եկամտային հարկի տոկոսները ցածր են, փոքր և միջին... 09.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-09T16:34+0400
2021-09-09T16:34+0400
2021-09-14T15:34+0400
ռադիո
մանե թանդիլյան
եկամտահարկ
ռադիո
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/08/28929867_0:0:1600:904_1920x0_80_0_0_e32cd0cf014dbac143702193b280cfa8.jpg
Եկամտային հարկի ցածր տոկոսներ, շահութահարկի վերացում. Արցախը սպասում է տնտեսվարողներին
Եկամտային հարկի ցածր տոկոսներ, շահութահարկի վերացում. Արցախը սպասում է տնտեսվարողներին
Հետպատերազմական Արցախում այսօր առավել քան երբևէ փոքր և միջին ներդրումների անհրաժեշտություն կա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիոն հարցերի նախկին նախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մանե Թանդիլյանը։«Մենք տեսնում ենք, որ ուղիղ օտարերկրյա լայնածավալ ներդրումներ ակնկալելն իրատեսական չէ։ Բոլոր նրանք, ովքեր ունեն մասնագիտություններ, որոնք կարող են Արցախում զարգացնել, թող գան Արցախ ու այստեղ փոքր տնտեսություններ հիմնեն, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվեն»,- ասաց նա։Թանդիլյանի խոսքով` Արցախում տնտեսվարողների համար բարենպաստ պայմաններ կան. եկամտային հարկի տոկոսները ցածր են, փոքր և միջին ձեռնարկատերերից շահութահարկ չեն գանձում։«Ճիշտ ժամանակն է մի կողմից որոշակի շահութաբերություն ապահովելու, մյուս կողմից տնտեսական զբաղվածությունն ակտիվացնելու, որովհետև մենք չենք ուզում Արցախում ունենալ հասարակություն, որը բացառապես կախված է սոցիալական աջակցություններից»,- նշեց նա։Նախկին նախարարն Արցախում աշխատելու ընթացքում համոզվել է` արցախցիներն աշխատասեր ու օրինապահ մարդիկ են։ Պատրաստ են նաև անհրաժեշտության դեպքում վերապրոֆիլավորվել։
https://armeniasputnik.am/20210908/incher-kiny-voroshel-erecxaneri-het-shushi-gnal-tandilyan-28937519.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/08/28929867_0:0:1600:1006_1920x0_80_0_0_3413d8ffcad421fd59134070ee7b2ba5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
մանե թանդիլյան, եկամտահարկ, ռադիո, аудио
մանե թանդիլյան, եկամտահարկ, ռադիո, аудио
«Թող գան Արցախ». Մանե Թանդիլյանը վստահեցնում է` լավ հնարավորություններ կան
16:34 09.09.2021 (Թարմացված է: 15:34 14.09.2021) Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիոն հարցերի նախկին նախարարն ընդգծում է` Արցախում եկամտային հարկի տոկոսները ցածր են, փոքր և միջին ձեռնարկատերերից շահութահարկ չեն գանձում։
Հետպատերազմական
Արցախում այսօր առավել քան երբևէ փոքր և միջին ներդրումների անհրաժեշտություն կա։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիոն հարցերի նախկին նախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մանե Թանդիլյանը։
«Մենք տեսնում ենք, որ ուղիղ օտարերկրյա լայնածավալ ներդրումներ ակնկալելն իրատեսական չէ։ Բոլոր նրանք, ովքեր ունեն մասնագիտություններ, որոնք կարող են Արցախում զարգացնել, թող գան Արցախ ու այստեղ փոքր տնտեսություններ հիմնեն, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվեն»,- ասաց նա։
Թանդիլյանի խոսքով` Արցախում տնտեսվարողների համար բարենպաստ պայմաններ կան. եկամտային հարկի տոկոսները ցածր են, փոքր և միջին ձեռնարկատերերից շահութահարկ չեն գանձում։
«Ճիշտ ժամանակն է մի կողմից որոշակի շահութաբերություն ապահովելու, մյուս կողմից տնտեսական զբաղվածությունն ակտիվացնելու, որովհետև մենք չենք ուզում
Արցախում ունենալ հասարակություն, որը բացառապես կախված է սոցիալական աջակցություններից»,- նշեց նա։
Նախկին նախարարն Արցախում աշխատելու ընթացքում համոզվել է` արցախցիներն աշխատասեր ու օրինապահ մարդիկ են։ Պատրաստ են նաև անհրաժեշտության դեպքում վերապրոֆիլավորվել։