Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

Աճյունների որոնում - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1660 աճյուն:
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում, հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո: 
ՀՀ ՊՆ խորհրդական Վարդան Ավետիսյանը պարզաբանում է 44-օրյա պատերազմում զոհված և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողներից մեկի գերեզմանը սահմանված ընդհանուր չափորոշիչներին համապատասխանեցնելու որոշումը - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2021
Աճյունատեղում կառուցել է հսկա սյուն–կոթողներով դամբարանատիպ շիրիմ. ՊՆ–ի պարզաբանումը
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1660 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
Հաղորդագրությունում նշվում է, որ որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Նույնականացվել են, բայց... ինչու չեն վերցնում ԴՆԹ փորձաքննություն անցած աճյունները
Լրահոս
0