Դատարանը որոշել է անհապաղ ազատ արձակել կաշառքի գործով ձերբակալված Մարինա Մալախյանին

© Sputnik / Владимир Федоренко /  / Անցնել մեդիապահոցМолоток судьи
Молоток судьи - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դատարանը մերժել է թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանին կալանավորելու միջնորդությունը։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը մերժել է Երևանի թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:
Человек, считающий деньги - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2021
Կաշառք են տվել ու վարորդական վկայականներ ստացել. ՃՈ տեսուչը ձերբակալվել է
Դատարանը միաժամանակ բավարարել է Լիպարիտ Սիմոնյանի բողոքը և ոչ իրավաչափ է ճանաչել դպրոցի տնօրենին ձերբակալելու որոշումը։ Վերջինս անհապաղ ազատ է արձակվել։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 2-ին աղմկահարույց ձայնագրություն հրապարակվեց սոցցանցերում։ Զրույցից պարզ էր դառնում, որ Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանը նույն դպրոցի ուսուցչուհի Մելինե Հակոբյանից կաշառք է պահանջել նրան աշխատանքի ընդունելու համար, ապա պահանջել է ամեն ամսվա աշխատավարձի մի մասն իրեն տալ։
Դրա հաջորդ օրը ԿԳՄՍՆ–ն հայտնեց, որ դադարեցվել է Մալախյանի ուսհաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի գործողությունը։ Երեկ հայտնի դարձավ, որ նա ձերբակալվել է։
ԿԳՄՍ նախարարության աշխատակիցը կաշառք վերցնելու համար կալանավորվել է
Լրահոս
0