00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Եկամտահարկի վերադարձը շինարարական «պարարտանյութ» է. ինչու չի կարելի այն չեղարկել

© Sputnik / Zara MikaПодъемный кран на стройке на улице Еревана
Подъемный кран на стройке на улице Еревана - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2021
Բաժանորդագրվել
Կառուցապատողների հայկական ասոցիացիան պնդում է, որ եկամտահարկի վերադարձի ծրագրի շրջանակում բյուջեի եկամուտները շատ ավելի մեծ են, քան ծախսերը, մնացած մուլտիպլիկատիվ էֆեկտի մասին էլ չեն էլ խոսում։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Մայրաքաղաքում եկամտահարկի վերադարձի ծրագրի սահմանափակումների հաշվին միայն կառուցապատողները մարզերում բնակարաններ չեն կառուցի։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն  մամուլի կենտրոնում այս մասին ասաց Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հիմնադիր, խորհրդի անդամ Վահե Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ ծրագրի գործողության աշխարհագրական սահմանափակման նախագիծն ուզում են ընդունել, թեև բոլոր կողմերը վստահ են դրա արդյունավետության մեջ: Հիմնական հիմնավորումը ծախսերի առումով բյուջեի համար չափազանց ծանր բեռն է։
«Մեր ասոցիացիան խորը վերլուծություն, հաշվարկներ է արել։ Մենք հիմնավորել ենք, որ դա այնքան էլ այդպես չէ։ Բանն այն է, որ ծրագրի իրականացումից ստացված եկամուտը շինարարական շղթայի բոլոր սուբյեկտների հարկերի հաշվին շատ ավելի մեծ է, քան ծախսային մասը», - նշեց Պետրոսյանը։
© Sputnik / Asatur YesayantsВаге Петросян на пресс-конференции на тему "Приостановка программы возврата подоходного налога и актуальные проблемы сферы жилищного строительства" (10 сентября 2021). Еревaн
Ваге Петросян на пресс-конференции на тему Приостановка программы возврата подоходного налога и актуальные проблемы сферы жилищного строительства (10 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Ваге Петросян на пресс-конференции на тему "Приостановка программы возврата подоходного налога и актуальные проблемы сферы жилищного строительства" (10 сентября 2021). Еревaн
Վահե Պետրոսյանը
Կառավարությունն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ մինչև 2020 թվականը պետբյուջեից եկամտային հարկի վերադարձը կազմել է 13,3 մլրդ դրամ և շարունակում է աճել։ Ըստ Պետրոսյանի՝ ծրագրի հաշվին բյուջեն որպես հարկ այդ գումարից ավելի շատ մուտքեր էր ունեցել։
Ավելին, եթե օրենքն ընթացիկ տարբերակով ընդունվի, ապա 2 տարի անց (2023-2024 թթ.) նոր բնակարանների շինարարության թիվը 80-90%-ով կնվազի։ Ներդրողները, որոնք 10 տարի տևող նախագծի համար ուզում են 5-10-20 միլիոնի հող գնել, արդեն չեն անի։
Դրան կհաջորդի աշխատանքային միգրացիայի ավելացումը, հարակից ոլորտների` տարբեր շինանյութերի արտադրության անկումը։
Տեղի է ունեցել ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2021
Կներդրվի հիփոթեքային վարկի սպասարկման համար եկամտահարկի վերադարձի ավտոմատացված համակարգ
«Եկամտահարկի վերադարձը յուրօրինակ շինարարական «պարարտանյութ» է։ Ինչու են մարդիկ գումար ծախսում իրենց ծիրանի այգու սելիտրայի վրա, չէ՞ որ դա ծախս է: Որովհետև հասկանում են, որ 100 դոլար կծախսեն սելիտրայի վրա, իսկ բերքը 500-ով ավելի շատ կլինի», - նշեց Պետրոսյանը։
Ինչ վերաբերում է մարզերում շինարարության խթանմանը, ապա դա պետք չէ Երևանում շինարարության արգելակման հաշվին անել։ Այնտեղ նույնպես պետք է նախագծեր իրականացնել, բայց Երևանն էլ պետք է զարգանա։
Ավելին, մայրաքաղաքում ծրագրի սահմանափակումները չեն լուծի մարզերի խնդիրը, դա մոլորություն է։
Որպես ծրագրի պահպանման անհրաժեշտության ևս մեկ հիմնավորում՝ Պետրոսյանը ներկայացրել է մինչև 2050 թվականը բնակչության թիվը մինչև 5 միլիոնի հասցնելու կառավարության ծրագրերը։
«Մարդիկ պետք է ինչ-որ տեղ ապրեն։ Շինարարության տեմպերը պետք է զարգանան, իսկ հին տները վերանորոգման կարիք ունեն։ Պետք է ոչ թե կրճատել, այլ ընդլայնել բնակարանաշինության ծրագրերը», - նշեց Պետրոսյանը։
Ասոցիացիայի հաշվարկները ներկայացվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում ու խորհրդարանի ֆինանսաբյուջետային հանձնաժողովում, սակայն արձագանք չի եղել:
Ասոցիացիայի խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը նշեց, որ կառուցապատողները դեմ չեն մարզերում շենքեր կառուցել: Բայց այնտեղ պետք է ստեղծել անհրաժեշտ պայմաններ՝ սկսած աշխատատեղերից վերջացրած ենթակառուցվածքներով։
© Sputnik / Asatur YesayantsАрмен Сакапетоян на пресс-конференции на тему "Приостановка программы возврата подоходного налога и актуальные проблемы сферы жилищного строительства" (10 сентября 2021). Еревaн
Армен Сакапетоян на пресс-конференции на тему Приостановка программы возврата подоходного налога и актуальные проблемы сферы жилищного строительства (10 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Армен Сакапетоян на пресс-конференции на тему "Приостановка программы возврата подоходного налога и актуальные проблемы сферы жилищного строительства" (10 сентября 2021). Еревaн
Արմեն Սաքապետոյան
«Առնվազն երկու հանգամանք խոչընդոտում է մարզերում բնակարանաշինությանը», - նշեց Սաքապետոյանը:
Նրա խոսքով` այսօր հողի շուկա չկա, իսկ եղած գները մոտ են Երևանի գներին։ Շատ կառուցապատողներ, որոնք մտնում են ասոցիացիայի մեջ, փորձել են նախագծեր իրականացնել, օրինակ, Երևանի մոտակայքում, բայց ցածր գրավչության և ենթակառուցվածքի բացակայության պատճառով նախագծերը մինչև վերջ չեն հասցվել։
Բացի այդ, Սաքապետոյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ կառավարությունը մարզերում կարող է գործարկել մասնավոր տների նախագծեր, որոնց պահանջարկն այնտեղ բարձր է:
Անդրադառնալով եկամտահարկի գործող ծրագրին՝ նա նշեց, որ այն խթանում է տնտեսվարողներին հարկերի վճարման հարցում «մաքուրով» աշխատել։ Աշխատողներն իրենք են ստիպում գործատուներին ցույց տալ իրական աշխատավարձերը (այլ ոչ թե ծրարներով տալ), որ կարողանան վարկ վերցնել։
Հիփոթեքային վարկով գնվող բնակարանների համար եկամտահարկի վերադարձի վերացման - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2021
Եկամտահարկի վերադարձի վերացման ժամանակացույցը
«Իշխանությունը պարբերաբար հայտարարում է, որ միջին աշխատավարձի, աշխատողների գրանցման աճ տեղի է ունեցել։ Խթաններից մեկն այս ծրագիրն է։ Այսինքն` ցանկացած կոլեկտիվում, եթե մեկ - երկու հոգի հիփոթեք է վերցնում, գործատուն ստիպված է հայտարարագրել մնացած բոլորի իրական եկամուտները», - նշեց Սաքապետոյանը։
Բացի այդ, եթե նախկինում կառուցապատողները կարողացել են նվազեցնել բնակարանների արժեքը, ապա այսօր ծրագրի մեխանիզմները թույլ չեն տալիս անել դա։
Նշենք, որ կառավարության որոշման համաձայն՝ նախատեսվում է փոփոխություններ կատարել «Հարկային օրենսգրքում»։ Օրինագիծն առաջարկում է չորս փուլով դադարեցնել եկամտահարկի վերադարձը՝ Երևանի առաջին գոտում՝ 2022 թվականի հուլիսի 1-ից, երկրորդ գոտում՝ 2023 թվականի հունվարի 1-ից, երրորդ գոտում՝ 2023 թվականի հուլիսի 1-ից, Երևան քաղաքի մյուս գոտիներում 2025 թվականի հունվարի 1-ից:
Սահմանափակումները դեռ տարածվելու է բացառապես մայրաքաղաքի վրա։ Երևանի սահմաններից դուրս եկամտահարկի վերադարձի համակարգը ուժի մեջ է։
«Եկամտահարկի վերադարձի չեղարկումը շուկայի վրա կունենա շոկային ազդեցություն». Ապրիյան
Հիշեցնենք, որ եկամտային հարկի վերադարձի ծրագիրը Հայաստանում ներդրվել է 2015-2016 թվականներին, որ խթանի շինարարության ոլորտի զարգացմանը, քանի որ շինարարական սեկտորում ու հատկապես՝ բնակարանաշինության ոլորտում, ցուցանիշները շատ ցածր մակարդակի վրա էին՝ հաշվի առնելով 2009 թվականի շինարարական բումն ու հետագա տնտեսական ճգնաժամը:
Բացի տնտեսական բաղադրիչից, այս նախաձեռնությունը նաև սոցիալական բաղադրիչ ուներ։ Այն պետք է օգներ Հայաստանի միջին եկամուտ ունեցող քաղաքացիներին նորակառույցներում բնակարան գնելու հարցում: Իսկ որ ծրագիրը հասցեական լինի, դրա գործարկումից 3 տարի անց՝ 2017 թվականին, կառավարությունը որոշեց սահմանափակել բնակարանի արժեքը՝ եկամտահարկի վերադարձով հիփոթեքային վարկ ստանալու իրավունք սահմանելով միայն նրանց համար, ովքեր մինչև 55 միլիոն դրամ արժողությամբ բնակարաններ են գնում։
Լրահոս
0