https://armeniasputnik.am/20210910/messin-krkin-artasvel-e-ays-angam-argentinayi-haxtanakic-heto-28955571.html
Մեսսին կրկին արտասվել է, այս անգամ` Արգենտինայի հավաքականի հաղթանակից հետո
Մեսսին կրկին արտասվել է, այս անգամ` Արգենտինայի հավաքականի հաղթանակից հետո
Ֆուտբոլիստը գերազանցել է սեփական ռեկորդը ու մեկ խաղի ընթացքում երկու անգամ է արտասվել։ Սոցցանցերում «թրոլինգի» են ենթարկում նրան։ 10.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-10T11:27+0400
2021-09-10T11:27+0400
2021-09-10T11:31+0400
սպորտ
հայաստան
լիոնել մեսսի
արցունք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/0a/28954563_0:121:1600:1021_1920x0_80_0_0_3c68152a825906d5bf6d0ca3c06edc16.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ակումբի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հերթական անգամ չի կարողացել զսպել արցունքները։Նա արտասվել է Բոլիվիայի դեմ Արգենտինայի հավաքականի խաղի եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո։ Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլում նրա թիմը կարողացել է 3:0 հաշվով ջախջախել մրցակցին:Սակայն Մեսսին այդքանով չի սահմանափակվել ու կրկին արտասվել է, երբ հարցազրույցի ժամանակ պատմել է այն ծանր ժամանակների մասին, որում գտնվել է և շարունակում է գտնվել Արգենտինան կորոնավիրուսի պատճառով: Նա ասել է` ուրախ է, որ մարզադաշտում կրկին տեսնում է երկրպագուներին, շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, որոնք եկել են մարզադաշտ, որտեղ մինչ այդ արգենտինացիները տոնել են Ամերիկայի գավաթի հաղթանակը։ Մեսսին խոստովանել է, որ միշտ երազել է այդ հաղթանակի մասին։«Մայրս ու եղբայրներս այստեղ են, նրանք շատ էին հուզվում, բայց այսօր տոնում են։ Ես երջանիկ եմ», - ասել է Մեսսին։Ֆուտբոլիստի արցունքները համացանցում բուռն արձագանքի են արժանացել։ Համացանցի օգտատերերը որոշել են «թրոլինգի» ենթարկել նրան։Մեսսին որակազրկվել է դաշտում ոչ մարզական պահվածքի համար«Նա հավանաբար կարծում է, որ իր արցունքները ադամանդների են վերածվում։ Նա պետք է ստուգի աչքերը։Արցունքները դառնում են նրա այցեքարտը։ Ինչ էլ չի ալարում` այսքան նվնվում է», - գրել են նրանք:Նշենք, որ Բոլիվիայի դեմ խաղում Մեսսին գերազանցեց լեգենդար Պելեի ռեկորդը ու հավաքականի կազմում 79 գոլի հեղինակ դարձավ: Պելեն երկու գոլով պակաս է խփել Բրազիլիայի հավաքականի կազմում։Մեսսին արտասվել է «Բարսելոնային» հրաժեշտ տալու ասուլիսի ժամանակ. տեսանյութ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/0a/28954563_40:0:1561:1141_1920x0_80_0_0_8e74f3485057b3a78c28a5892f6eff09.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
սպորտ , հայաստան, լիոնել մեսսի, արցունք
սպորտ , հայաստան, լիոնել մեսսի, արցունք
Մեսսին կրկին արտասվել է, այս անգամ` Արգենտինայի հավաքականի հաղթանակից հետո
11:27 10.09.2021 (Թարմացված է: 11:31 10.09.2021) Ֆուտբոլիստը գերազանցել է սեփական ռեկորդը ու մեկ խաղի ընթացքում երկու անգամ է արտասվել։ Սոցցանցերում «թրոլինգի» են ենթարկում նրան։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի - Sputnik. Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ակումբի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին հերթական անգամ չի կարողացել զսպել արցունքները։
Նա արտասվել է Բոլիվիայի դեմ Արգենտինայի հավաքականի խաղի եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո։ Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլում նրա թիմը կարողացել է 3:0 հաշվով ջախջախել մրցակցին:
Սակայն Մեսսին այդքանով չի սահմանափակվել ու կրկին արտասվել է, երբ հարցազրույցի ժամանակ պատմել է այն ծանր ժամանակների մասին, որում գտնվել է և շարունակում է գտնվել Արգենտինան կորոնավիրուսի պատճառով: Նա ասել է` ուրախ է, որ մարզադաշտում կրկին տեսնում է երկրպագուներին, շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, որոնք եկել են մարզադաշտ, որտեղ մինչ այդ արգենտինացիները տոնել են Ամերիկայի գավաթի հաղթանակը։ Մեսսին խոստովանել է, որ միշտ երազել է այդ հաղթանակի մասին։
«Մայրս ու եղբայրներս այստեղ են, նրանք շատ էին հուզվում, բայց այսօր տոնում են։ Ես երջանիկ եմ», - ասել է Մեսսին։
Ֆուտբոլիստի արցունքները համացանցում բուռն արձագանքի են արժանացել։ Համացանցի օգտատերերը որոշել են «թրոլինգի» ենթարկել նրան։
«Նա հավանաբար կարծում է, որ իր արցունքները ադամանդների են վերածվում։ Նա պետք է ստուգի աչքերը։Արցունքները դառնում են նրա այցեքարտը։ Ինչ էլ չի ալարում` այսքան նվնվում է», - գրել են նրանք:
Նշենք, որ Բոլիվիայի դեմ խաղում Մեսսին գերազանցեց լեգենդար Պելեի ռեկորդը ու հավաքականի կազմում 79 գոլի հեղինակ դարձավ: Պելեն երկու գոլով պակաս է խփել Բրազիլիայի հավաքականի կազմում։