00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերազմի մասին երազներս անցան. ինչպես է աշխատում հոգեբանական աջակցության պետական ծրագիրը

© Photo : official site of MoD of RAАрмянские военнослужащие на боевой позиции
Армянские военнослужащие на боевой позиции - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2021
Բաժանորդագրվել
Պատերազմից հետո Հայաստանում առաջին անգամ գործարկվել է պետական հոգեբանական աջակցության ծրագիր։ Հոգեբաններն անվճար աշխատում են պատերազմի հետևանքները կրողների հետ, մեծամասնությունը` պատերազմի մասնակից զինծառայողներ են։
Ժաննա Պողոսյան, Sputnik Արմենիա
«Տնօրինությունը հասկանում էր, որ պատերազմից հետո էդքան էլ լավ հոգեբանական վիճակում չեմ, ասեցին` միանգամից գործի չգաս, հանգստացիր, նոր։ Հետո շուտ էին տուն ուղարկում։ Բայց մեկ է` ամեն օր օֆիս գնալը, կոմպի դիմաց օրն անցկացնելը շատ ծանր էր... Որոշեցի դուրս գալ աշխատանքից` ո՛չ ինձ տանջել, ո՛չ գործընկերներիս»։  
31-ամյա Էրիկ Մարտիրոսյանի (անունը փոփոխված է` հերոսի խնդրանքով) խոսքերն են. մասնագիտությամբ ծրագրավորող է, Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից։ Իր կյանքի 31 տարիների ընթացքում նա երբևէ չի մտածել, թե որևէ հոգեբանական խնդիր ունի, մտքով չի անցել հոգեբանի դիմել։
Арман Сирадегян, ради спасения соратников накрывший телом гранату во время войны  - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2021
«Ուռա գոռալով գնացինք ու զոհվեցինք»․ նռնակը սեփական մարմնով ծածկած զինվորը՝ ապրելու մասին
 Պատերազմից հետո էլ այնպես չէր, որ զորացրվեց ու միանգամից սկսեց հոգեբան փնտրել։ Նախկին հունով սկսեց գնալ աշխատանքի, շփվել ընկերների հետ, զբաղվել սպորտով, բայց մարտի դաշտից հիշողությունները, կռվի հետ կապված ասոցիացիաներն ու երազները սկսեցին ակտիվ ներխուժել առօրյա։
«Մտքովս անցավ` հոգեբանի դիմեմ, փորձեմ էլի, տեսնեմ` ինչ կասի, ոնց կարամ էդ ամեն ինչը հանեմ ուղեղիցս։ Ամռանը դիմեցի մի հոգեբանական կենտրոն, պատրաստ էի, իհարկե, վճարել ծառայությունների համար։ Պարզվեց` պետական ծրագրի հետ են աշխատում, ու պատերազմի մասնակիցների համար անվճար սեանսներ կան։ Սկսեցի գնալ...Սկզբում բարդ էր ինչ-որ բան դասավորելը, մտքերս խառնվում էին։ Հիմա էլ… Բայց օրինակ` երազներս անցան։ Կպչուն մտքերիս հետ ենք աշխատում հիմա հոգեբանիս հետ, լավ եմ տրամադրված», – պատմում է Էրիկը։
«Պետական ծրագիր» ասվածը Հայաստանում առաջին անգամ գործարկված պետական հոգեբանական աջակցության ծրագիրն է, որի մասին Sputnik Արմենիան մանրամասն գրել է։ 
Ծրագրի շրջանակում պրոֆեսիոնալ հոգեբանական աջակցություն է տրվում (մասնավորապես 8 անվճար սեանս հոգեբանի հետ) անհայտ կորածների և գերիների ընտանիքների անդամներին, վերադարձած գերիներին, պատերազմի մասնակիցներին, տեղահանվածներին։ Ծրագիրը հաստատել է կառավարությունը, փոխանցել Արտակարգ իրավիճակների նախարարությանը, որն էլ հոգեբանական կենտրոնների միջև մրցույթ է հայտարարել։ Մրցույթը շահել է Սեդա Ղազարյանի անվան «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնը, սակայն սահմանափակ ռեսուրսներ ունենալու հետևանքով այս ծրագրի վրա փոխհամաձայնությամբ աշխատում են նաև այլ կենտրոններ։
«Եղբորը փորձում էր հաց տալ՝ չհասկանալով, որ մահացած է»․ բժիշկը՝ իր ապրած պատերազմի մասին
«Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան,  Երևանի պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է` երբեմն այցելուի հետ նախապես որոշված 8 սեանսներից ավելի շատ են աշխատում։
«Գուցե այցելուն նյարդաբանական խնդիրներ ունի, կարիք ունի ավելի շատ աշխատանքի, ըստ այդմ` ավելացնում ենք նրա հետ սեանսների թիվը։ Աշխատանքի ընթացքում հասկացանք, որ միացյալ մեր 8 հոգեբանական աջակցության կենտրոնների ջանքերը չեն բավականացնում, ներառեցինք ևս 1 նման կենտրոն Արցախից, 1–ը` Լոռիից։ 60-ից ավելի հոգեբան է աշխատում հիմա, ընդհանուր առմամբ ավելի քան 720 մարդու հետ», – ասաց Գասպարյանը։
Նրա խոսքով` Հայաստանում դեռ շատ են կարծրատիպերը  հոգեբանական աջակցության շուրջ, մարդկանց մոտ չկա հոգեբանին այցելելու մշակույթ։
«Եթե մենք ունենում ենք փորի ցավ, դիմում ենք բժշկի, ատամի ցավ` գնում ենք ատամնաբույժի մոտ, բայց հոգու ցավի դեպքում մտածում ենք` ինքներս կլուծենք այդ հարցը։ 75-80% դեպքերում այդպես էլ կա, բայց կան 20-25% դեպքեր, երբ առանց մասնագետի դժվար է լուծել խնդիրը, և այն գնալով բարդանում է»,- ասում է Գասպարյանը։
Հաշվի առնելով հայաստանյան մենթալիտետը` հոգեբանական կենտրոնը լուծում է գտնել` ինքն է փնտրում շահառուներին։ Ճիշտ է`հոգեբանության մեջ էթիկական սկզբունք կա` անձը ինքը պետք է դիմի հոգեբանի, բայց քանի որ մեր երկրում ընդունված չէ հոգեբանական ծառայություններից օգտվել, «Ինթրա» կենտրոնի սոցիալական աշխատողներն ամեն օր զանգում են պոտենցիալ շահառուներին, տեղեկացնում, որ նման ծառայություն կա։ Համաձայն մեկ օրվա տվյալների` 34 հոգուց 6-ը ցանկանում են օգտվել ծառայություններից (մոտ 20%–ը)։
Вреж Бадалян с женой Кристиной - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2021
Սերը, որ հաղթեց մեր պարտված պատերազմին. Վրեժը կորցրեց տեսողությունը, բայց հասավ իր սիրուն
Գասպարյանն ասում է` լավագույն տարբերակը սա է. հոգեբանական աջակցությունը չի կարող ոչ մի դեպքում պարտադիր լինել։
«Պարտադիր բառն ինչ-որ չափով կամքին հակառակի հոմանիշն է, հոգեբանական աջակցության դեպքում այն հակասական է հնչում։ Նույնիսկ ֆիզիոլոգիական բժշկությունում պարտադիր օգնություն չկա։ Մենք մարդկանց իրազեկում ենք և ցանկացողների հետ աշխատում», – ասում է հոգեբանը։
Պետական հոգեբանական աջակցության ծրագիրն ընդունվել և ներդրվել է մայիսից և տևելու է մինչև դեկտեմբեր։ Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից Sputnik Արմենիային ասացին` դեռևս հայտնի չէ` ծրագիրը կշարունակվի, թե ոչ։
«Այս ծրագրի ավարտին պետք է վերլուծության ենթարկվեն արդյունքները, կառավարությունն էլ որոշում կկայացնի», – ասացին մեզ։
Խաչատուր Գասպարյանը համամիտ է` ծրագրի արդյունքներն ավելի լավ ցույց կտան, թե ինչպիսի ապագա այն կարող է ունենալ։
«Իմ կարծիքով` ուզենք–չուզենք պետք է շարունակենք ծրագիրը։ Որդի կորցրածի, անհայտ կորածի հարազատների համար պատերազմը շարունակվում է, դա մեկ օրվա խնդիր չէ սա», – ասում է Գասպարյանը։
Սահմանամերձ Բերդավանում ծնվել է Արցախյան պատերազմում զոհված Գրիշա Ազատյանի եղբայրը
Պատերազմող ոչ մի երկրում հոգեբանական պարտադիր աջակցություն գոյություն չունի, բայց պետությունները (օրինակ` ԱՄՆ–ն) հատուկ բյուջե են հատկացնում ցանկացողներին հոգեբանական անվճար աջակցություն տրամադրելու համար։ Պետական հոգեբանական աջակցության ծրագիր Հայաստանում առաջին անգամ է իրականացվում, այն  դեռ շարունակվում է, ցանկացող շահառուները կարող են դիմել։
Կան ախտանշաններ, որոնց առկայության դեպքում պետք է դիմել հոգեբանի` գերզգայնություն առանց պատճառի, կտրուկ ռեակցիաներ, հույզերի բացակայություն, ագրեսիվության պոռթկումներ, հիշողության խնդիրներ, տխուր տրամադրություն, բարձր տագնապայնություն, ալկոհոլի, թմրադեղերի չարաշահումներ, տրավմային հիշողություններ, ցնորային ապրումներ, անքնություն, քնի խանգարումներ, մեղավորության զգացում, վախեր, հաղորդակցման դժվարություններ, բարդ միջանձնային հարաբերություններ։
Ծրագրի թեժ գիծն է`060 834 777։ Գծին զանգելուց և խնդիրները ներկայացնելուց հետո, քաղաքացուն ուղղորդում են կոնկրետ հոգեբանի հետ աշխատելու։ Հոգեբանական խորհրդատվության խիստ գաղտնիությունը պահպանվում է։ Ծրագրի բոլոր ութ սեանսներն անվճար են։ Նշենք, որ Հայաստանում մեկ հոգեբանական սեանսը կարող է արժենալ 5 հազար դրամից մինչև 25 հազար դրամ, այսինքն` ութ սեանսի համար ընդհանուր գինը կլիներ 40 հազարից 200 հազար դրամ։
Լրահոս
0