Պուտինը գնացել է Եվգենի Զինիչևի հրաժեշտի արարողությանը. տեսանյութ

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարի հրաժեշտի արարողությունն անցկացվում է Մոսկվայում, Եվգենի Զինիչևը կհուղարկավորվի Սանկտ Պետերբուրգում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գնացել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Եվգենի Զինիչևին հրաժեշտ տալու։
Պուտինը նրա մահն անվանել էր մեծ կորուստ։ Մեկ օր առաջ նա Զինիչևին հետմահու շնորհել էր Ռուսաստանի հերոսի կոչում։ Երկրի ղեկավարն իր աշխատանքային խորհրդակցությունը սկսել էր մեկ րոպե լռությամբ։
Նախագահը հուղարկավորությանը չի մասնակցելու։
Զինիչևին կհուղարկավորեն Սանկտ Պետերբուրգի հյուսիսային գերեզմանատանը: Այնտեղ են թաղված նրա ծնողները։
Հիշեցնենք` ԱԻՆ-ի ղեկավար Եվգենի Զինիչևը 55 տարեկան հասակում ողբերգական կերպով մահացել է ծառայողական պարտքը կատարելիս՝ միջգերատեսչական զորավարժությունների ժամանակ փորձելով փրկել ուրիշի կյանքը։
Նա նախարարի պաշտոնը ստանձնել էր 2018 թվականին, 2020 թվականին նրան բանակի գեներալի կոչում էր շնորհվել:
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала