https://armeniasputnik.am/20210910/ughegh-naxkini-pes-chi-ashxatum-rusastanum-kusumnasiren-hetqovidyan-hamaxtanish-28947623.html
Ուղեղը նախկինի պես չի աշխատում. Ռուսաստանում կուսումնասիրեն հետքովիդյան համախտանիշը
Ուղեղը նախկինի պես չի աշխատում. Ռուսաստանում կուսումնասիրեն հետքովիդյան համախտանիշը
Վիրուսը մի շարք նյարդաբանական, հոգեբուժական ու ճանաչողական բարդություններ է առաջացնում, այդ թվում՝ հիշողության խանգարում: 10.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-10T08:58+0400
2021-09-10T08:58+0400
2021-09-09T16:05+0400
հայաստան
հասարակություն
կորոնավիրուս
գիտնական
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/18/28063867_0:193:2955:1855_1920x0_80_0_0_cdb94721d3de353705b06706c3ca1826.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Տոմսկի բժիշկները մեծ հետազոտություն են սկսում մարդու ճանաչողական գործառույթների վրա COVID-19-ի ազդեցության վերաբերյալ: Նրանք պատրաստվում են պարզել, թե վիրուսն ինչ երկարաժամկետ ազդեցություն է թողնում հիվանդների հոգեկան աշխարհի վրա ու ինչպես իրականացնել նրանց վերականգնումը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Տոմսկի ազգային հետազոտական բժշկական կենտրոնի (TNIMC) հոգեկան առողջության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ ակադեմիկոս Նիկոլայ Բոխանը:Բոխանն ասել է, որ այսօր COVID-19-ի հետազոտությունների մեծ մասը նվիրված է վիրուսի պաթոգենեզին, տարածմանը և մուտացիային, իսկ նյարդաբանական ու հոգեբանական ելքերի գնահատման վերաբերյալ հետազոտությունները չափազանց քիչ են:«Մինչդեռ մենք տեսնում ենք, որ հոգեկան առողջության գիտահետազոտական ինստիտուտի սահմանային վիճակների բաժանմունքում հիվանդների հոսպիտալացման դեպքերի մինչև 70 տոկոսը այսպես թե այնպես կապված է COVID-19-ի հետ: Ընդ որում, այդ խնդիրը վերաբերում է նաև հիվանդությունը թեթև տարած մարդկանց»,– ասել է նա։Նիկոլայ Բոխանը նշել է, որ վիրուսը մի շարք նյարդաբանական, հոգեբուժական ու ճանաչողական բարդություններ է առաջացնում, այդ թվում՝ հիշողության խանգարում: Գիտնականները մի քանի հնարավոր պատճառներ են առանձնացնում։ Նախ, վիրուսը կարող է ազդել նյարդային հյուսվածքների վրա։ Երկրորդ՝ հիշողության վատթարացումը կարող է կապված լինել թթվածնի սովի պատճառով ուղեղի վնասման հետ: Երրորդը կարող է լինել իմունային համակարգի արձագանքը վիրուսին։Գիտնականներն ասել են, թե որ հյութն է 97%–ով ճնշում կորոնավիրուսը«Ըստ կլինիկական դիտարկումների, թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացած հիվանդների մոտ նկատվել են նաև ուշադրության խանգարում, խոսքի արագության ու տեղեկատվության մշակման արագության նվազում: Որոշ գնահատականներով՝ այդ ախտանշանները կարող են մինչև հինգ տարի պահպանվել: Բժշկական գրականության մեջ նկարագրված են նաև գործադիր գործառույթների խանգարումները: Միջին հաշվով, հիվանդների 26-40 տոկոսի մոտ COVID-19-ից հետո նկատվում է ուշադրության վերահսկողության, պլանավորման, վարքագծային վերահսկողության ու տարածության մեջ կողմնորոշման դժվարություն», - ասել է Նիկոլայ Բոխանը։Հետազոտությունների արդյունքները ներկայացվել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի «Կյանքի մասին գիտություններ» գիտական խորհրդի նիստում, որը նվիրված էր COVID-19-ի ու հոգեկան առողջության կապին:«Նոր կորոնավիրուսային վարակի ուղեղային և նեյրոտրոպային բարդությունների պաթոգենեզը հետագա մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունի։ Ծավալուն գիտական հետազոտությունները կօգնեն հիվանդների երկարաժամկետ վերականգնման տեխնոլոգիաներ մշակել»,- եզրափակել է Բոխանը։Կորոնավիրուսի մի շտամ կա, որը գրեթե կրկնակի մեծացնում է մահացությունը. գիտնականներ
https://armeniasputnik.am/20210829/mamas-xosq-er-tvel-bayc-eli-dimak-e-gnel-koronavirusayin-u-tankarjeq-septemberi-1-28820365.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/06/18/28063867_113:0:2842:2047_1920x0_80_0_0_3a8ca52bdb9964ae629a4c9da10b2d87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հասարակություն , կորոնավիրուս, գիտնական
հայաստան, հասարակություն , կորոնավիրուս, գիտնական
Ուղեղը նախկինի պես չի աշխատում. Ռուսաստանում կուսումնասիրեն հետքովիդյան համախտանիշը
Վիրուսը մի շարք նյարդաբանական, հոգեբուժական ու ճանաչողական բարդություններ է առաջացնում, այդ թվում՝ հիշողության խանգարում:
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Տոմսկի բժիշկները մեծ հետազոտություն են սկսում մարդու ճանաչողական գործառույթների վրա COVID-19-ի ազդեցության վերաբերյալ: Նրանք պատրաստվում են պարզել, թե վիրուսն ինչ երկարաժամկետ ազդեցություն է թողնում հիվանդների հոգեկան աշխարհի վրա ու ինչպես իրականացնել նրանց վերականգնումը։ Տեղեկությունը
ՌԻԱ Նովոստիին հայտնել է Տոմսկի ազգային հետազոտական բժշկական կենտրոնի (TNIMC) հոգեկան առողջության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ ակադեմիկոս Նիկոլայ Բոխանը:
Բոխանն ասել է, որ այսօր COVID-19-ի հետազոտությունների մեծ մասը նվիրված է վիրուսի պաթոգենեզին, տարածմանը և մուտացիային, իսկ նյարդաբանական ու հոգեբանական ելքերի գնահատման վերաբերյալ հետազոտությունները չափազանց քիչ են:
«Մինչդեռ մենք տեսնում ենք, որ հոգեկան առողջության գիտահետազոտական ինստիտուտի սահմանային վիճակների բաժանմունքում հիվանդների հոսպիտալացման դեպքերի մինչև 70 տոկոսը այսպես թե այնպես կապված է COVID-19-ի հետ: Ընդ որում, այդ խնդիրը վերաբերում է նաև հիվանդությունը թեթև տարած մարդկանց»,– ասել է նա։
Նիկոլայ Բոխանը նշել է, որ վիրուսը մի շարք նյարդաբանական, հոգեբուժական ու ճանաչողական բարդություններ է առաջացնում, այդ թվում՝ հիշողության խանգարում: Գիտնականները մի քանի հնարավոր պատճառներ են առանձնացնում։ Նախ, վիրուսը կարող է ազդել նյարդային հյուսվածքների վրա։ Երկրորդ՝ հիշողության վատթարացումը կարող է կապված լինել թթվածնի սովի պատճառով ուղեղի վնասման հետ: Երրորդը կարող է լինել իմունային համակարգի արձագանքը վիրուսին։
«Ըստ կլինիկական դիտարկումների, թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացած հիվանդների մոտ նկատվել են նաև ուշադրության խանգարում, խոսքի արագության ու տեղեկատվության մշակման արագության նվազում: Որոշ գնահատականներով՝ այդ ախտանշանները կարող են մինչև հինգ տարի պահպանվել: Բժշկական գրականության մեջ նկարագրված են նաև գործադիր գործառույթների խանգարումները: Միջին հաշվով, հիվանդների 26-40 տոկոսի մոտ COVID-19-ից հետո նկատվում է ուշադրության վերահսկողության, պլանավորման, վարքագծային վերահսկողության ու տարածության մեջ կողմնորոշման դժվարություն», - ասել է Նիկոլայ Բոխանը։
Հետազոտությունների արդյունքները ներկայացվել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի «Կյանքի մասին գիտություններ» գիտական խորհրդի նիստում, որը նվիրված էր COVID-19-ի ու հոգեկան առողջության կապին:
«Նոր կորոնավիրուսային վարակի ուղեղային և նեյրոտրոպային բարդությունների պաթոգենեզը հետագա մանրակրկիտ ուսումնասիրության կարիք ունի։ Ծավալուն գիտական հետազոտությունները կօգնեն հիվանդների երկարաժամկետ վերականգնման տեխնոլոգիաներ մշակել»,- եզրափակել է Բոխանը։