Անաղմուկ ռոմանտիկա և ոչ մի ուսում. ինչո՞ւ Բաժբեուկը չէր բաժանվում իր կտավներից

© Photo : official site of the National Gallery of ArmeniaАлександр Бажбеук-Меликов, автопортрет (1935 год). Холст, масло
Александр Бажбеук-Меликов, автопортрет (1935 год). Холст, масло - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2021
Նա չի սիրել սովորել։ Ավելի ճիշտ, չի սիրել «հավաքել» այն, ինչ համարել է ավելորդ, անպետք գիտելիք։ Բայց գեղանկարչություն սովորել է շատ արագ` ինքն ընտրելով ուսուցիչներին։ Նրա ցուցահանդեսներմ առ այսօր ուխտագնացության վայր են դառնում գեղանկարչության սիրահարների համար։
Թբիլիսիում ծնված և վրացական մայրաքաղաքի ոգով ու կոլորիտով տոգորված Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանն այնտեղ երջանիկ է եղել, և այդ պնդումը ծեծված համեմատություն չէ։ Իսկապես այդպես է։ Չնայած հավերժ նյութական դժվարություններին և դրանցից բխող կենցաղային անհարմարություններին` նա երջանիկ է եղել երկու պատճառով` Թբիլիսի և արվեստ։
Площадь Республики. Ереван - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2018
Կյանքի և կորուստների քաղաքը. ճարտարապետության հայ հանճարի ողբերգությունը
Նա շատ է սիրել իր աշխատանքները, դժվարությամբ է դրանցից բաժանվել` երբեմն մերժելով նույնիսկ թանգարաններին։ Միգուցե նրան թվացել է, որ դրանց հետ անհետանում է սեփական էության մասնիկը, և նա ճիշտ է եղել։ Գուցե հենց սրանով է բացատրվում նաև ընտանիքի սուղ եկամուտը։
Հարյուր տարի առաջ` 1918թ-ին, Թիֆլիսում, բացվել է նրա առաջին ցուցահանդեսը (ընկերոջ` Լադո Գուդիաշվիլու հետ)։ Նկարիչն արդեն պատանի չի եղել, բայց դեռ երիտասարդ է եղել` 27 տարեկան, և այդ ցուցահանդեսը նրան բերել է փառքի և ճանաչման առաջին ճառագայթները։ Ի վերջո, հասել է նրան, որ երբեք ոչ մեկին գեղեցիկ աչքերի համար չգոված Երվանդ Քոչարը հիանալի խոսքեր է ասել նրա մասին։
«Բաժբեուկի սյուժեն և գեղեցկությունը հագեցած են այնքան խորը սիրով և համոզվածությամբ, որ նրա նկարները մագնիսական ուժող գրավում են հանդիսատեսին և չեն մոռացվում։ Համոզում է նրա լրջությունը` օժտված նուրբ ճաշակով, բացառապես նրբագեղ կոլորիտով։ Այդ ամենը Բաժբեուկին շատ նշանակալի է դարձնում, և հանդիսատեսը զգում է, որ դրանք անսովոր աշխատանքներ են. դրանք բարձրանում են մինչև պաշտամունքի, էքստազի մակարդակ, հանդիսատեսի առջև բացահայտում աշխարհ, որը լուրջ է և հիասքանչ, և այդ աշխարհի բարձր զոհասեղանին կանգնած է կինը և նրա քուրմը` Բաժբեուկը։ Նա մեծ նկարիչ էր»։
Քոչարի խոսքերով կարելի է սահմանափակվել` պատմելով Բաժբեուկի նկարների մասին, ավելացնելով Հենրիխ Իգիթյանի բնորոշումը, որը դրանք անվանել է «գեղանկարչության հաղթանակ»։
Церковь в Ани. Раскопки с участием Николая Токарского - Sputnik Արմենիա, 1920, 03.05.2017
Նիկոլայ Տոկարսկի. հայկական ճարտարապետությանը նվիրված կյանք
Բաժբեուկի կարծիքով անիմաստ ուսման նկատմամբ խորշանքի մասին խոսել են հարազատները։ Հայրը բոլորովին չի սիրել սովորել, նույնիսկ միջնակարգ դպրոցը չի ավարտել։ Տատը նրան ուղարկել է գեղարվեստական ուսումնարան։ Հետո նա կրթությունը շարունակել է Մոսկվայում` Մաշկովի ստուդիայում, բայց երկար չի մնացել այնտեղ։ Մեկնել է Սանկտ Պետերբուրգ, փայլուն հանձնել քննությունները և ընդունվել Գեղարվեստի ակադեմիա։ Նրան կրթաթոշակ են նշանակել, թեև այդ ժամանակ ուսումը վճարովի է եղել։ Բայց նրան այնտեղ էլ դուր չի եկել։ Վերադարձել է Թբիլիսի, մի քիչ սովորել Մոսե Տոիձեի մոտ, բայց մանկավարժը գիտակցել է, որ իր առջև արդեն ձևավորված ստեղծագործական անհատականություն է` սեփական գեղարվեստական տեսլականով և հմտություններով», — պատմել է նկարչի աղջկը` Զուլեյկան։
Հայտնի արվեստաբան Ռուբեն Դրամբյանի ջանքերով 1935թ-ին Երևանում կազմակերպվել է Բաժբեուկի ցուցահանդեսը և հսկայական հաջողություն ունեցել նկարչի գործերը դեռ չտեսած հայ մտավորականության շարքում։ Այդ ժամանակ ոչ ոք չգիտեր, որ հաջորդ անհատական ցուցահանդեսները կլինեն միայն հետմահու` 33 տարի անց Թբիլիսիում, Երևանում և Մոսկվայում։
Երևանում այդ ցուցահանդեսից հետո Բաժբեուկին ինչ-որ պատճառով հանել են Վրաստանի Նկարիչների միությունից. ժամանակները մութ և վտանգավոր են եղել, և այդ բացառությունը կարող էր անկանխատեսելի, անգամ ճակատագրական հետևանքներ ունենալ։ Սովորաբար ամեն ինչ սկսվել է բացառություններից, հետո մարդը դարձել է ինչ-որ ուրուգվայցի լրտես կամ տրոցկիստ, և վերջ…
Հայ նկարիչը խուսափել է այս ճակատագրից. ենթադրվում է, որ նա «ուղղվել է»` նկարելով «Իսպանացի պարտիզանները», ինչով հաստատել է իր հավատարմությունը կուսակցական գծին և անձամբ գիտենք, թե ում։ Կամ էլ նա ուղղակի վիճակախաղի երջանիկ տոմս է ձեռք բերել, որն այդ տարիներին խաղ էր անում մարդկանց կյանքի ու մահվան հետ, դժբախտ երջանիկ տոմսերից մեկը։
Художник Аршак Саркисян - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2018
Ինչու է աշխարհահռչակ նկարիչը թաքնվել Հրազդանի ձորում և հեռադիտակով նայում Արարատին
Նա մեծ ճանաչման է արժանացել հետմահու։ Սովորական պատմություն գեղանկարիչների համար. Փիրոսմանին և Վան Գոգը միայն եզակի օրինակներ են։ Եվ մեկ այլ սովորական պատմություն հետմահու ճանաչված իսկական նկարիչների համար. փառքը դեռ չի նշանակում, որ նրա ստեղծագործությունները հասկանում են։ Կնոջ կերպարով մի ամբողջ դրամատիկ ստեղծագործություն գրող փայլուն ռոմանտիկից հաճախ առանձնացնում են միայն էկզոտիկությունը, նրա «արևելյան» ոճը, այն դեպքում, որ դա միայն ոճ է, բայց ոչ իմաստ։
Սոցռեալիզմը նրան այդպես էլ չընդունեց։ Պետք էլ չէր, Բաժբեուկը բարձր է ցանկացած «իզմերից», ինչի մասին հիանալի խոսքեր է ասել Աղասի Այվազյանը. «Արվեստի համար ամենածանր օրերին Բաժբեուկի անկեղծ, անխառն գունապնակը փարոս է եղել տատանվողների, թույլերի համար, որոնք իմացել են, որ Թիֆլիսում անաղմուկ ապրում է Բաժբեուկ-Մելիքյանը, նշանակում է, ապրում է իսկական արվեստը»։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն