Ամերիկյան ողբերգություն ու 14 աֆրիկյան կով. ի՞նչ դաս պետք է քաղի Հայաստանը

© AFP 2020 / SPENCER PLATTРазрушения в результате теракта 11 сентября в Нью-Йорке
Разрушения в результате теракта 11 сентября в Нью-Йорке - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2021
Քսան տարի առաջ ահաբեկիչները գրոհեցին Նյու Յորքի համաշխարհային առևտրի կենտրոնն ու Պենտագոնի շենքը: Բազմաթիվ զոհեր ու ավերածություններ եղան։ Sputnik Արմենիայի սյունակագիրը վերհիշում է այդ ողբերգական իրադարձությունը, որը ցնցեց ամբողջ աշխարհը։
Դժվար է հավատալ, բայց գտնվելով Ամերիկայում` Նյու Յորքում տեղի ունեցածի մասին իմացա Երևանից։ Երկու պատճառ կար՝ անգլերենի չիմացությունն ու էկրաններին չափազանց շատ հայտնվող հոլիվուդյան ֆիլմերի գովազդները։
Սեպտեմբերի 11-ի առավոտից հեռուստացույցով անդադար ցույց էին տալիս՝ ինչպես է ինքնաթիռը մխրճվում երկնաքերի մեջ։ Կրակ, ծուխ, շենքը սահուն փլվում էր, փողոցով վազում էին խուճապահար մարդիկ... Մոտավորապես հինգերորդ անգամից հետաքրքրությունս կորավ, միայն տարակուսանքը մնաց՝ էս ի՞նչ կինո է, ինչքա՞ն կարելի է նույն բանը ցույց տալ։ Աշխատանքային ժամ էր, անգլերեն խոսողներից ոչ ոք տանը չէր, երբ հանկարծ որդիս զանգեց Երևանից։
— Ի՞նչ է կատարվում ձեզ մոտ, - անհանգստացած հարցրեց նա։
— Ի՞նչ է եղել,– զարմացա ես։
Պարզվեց՝ տեսածս կինո չէ, այլ իսկական ահաբեկչություն։
2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները զավթել էին ամերիկյան ուղևորատար ինքնաթիռներն ու մխրճվել Նյու Յորքի երկու երկնաքերերի, այնուհետև՝ Վաշինգտոնից ոչ հեռու գտնվող Պենտագոնի շենքի մեջ։ Երեք հազար մարդ էր մահացել։ Տեղի էր ունեցել մեր ժամանակների ամենաողբերգական իրադարձություններից մեկը ոչ միայն ամերիկացիների, այլև ամբողջ աշխարհի համար։
Всемирный торговый центр во время взрыва (11 сентября 2001. Нью-Йорк - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2021
Ահաբեկչությունից 20 տարի է անցել. Նյու Յորք, 2001 թվականի սեպտեմբերի 11. լուսանկարներ
1988 թվականի Սպիտակի երկրաշարժը, երկրի երեսից ջնջված տների մղձավանջն ու փլատակների տակ զոհվածներին տեսած հայերին դժվար էր զարմացնել, բայց մեր դեպքում դա տարերքն էր արել, իսկ Ամերիկայինը բոլորովին այլ բան էր։ Այդ ողբերգությունը մարդու ձեռքի գործ էր, անմիջապես հարց առաջացավ՝ ո՞վ է արել։
Մի քանի տարբերակ կար։ Հիմնականն այն էր, որ գործողությունը ծրագրել ու իրականացրել են «Ալ Քաիդա» (ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է Ռուսաստանում ու մի շարք այլ երկրներում) իսլամական ծայրահեղականների առաջնորդները։
Նա արգելեց թուրքերին ֆես դնել, կամ Մուստաֆա Քեմալի ո՞ր խոսքերը չպետք է անտեսեն հայերը
Մեկ այլ տարբերակ էլ կար։ Պենտագոնը ավերել էին ամերիկյան կառավարության հետ կապ ունեցող մարդիկ։ Դրդապատճառը՝ արդարացնել ամերիկյան զորքերն Աֆղանստան ու Իրաք տեղափոխելը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում Ամերիկայի ռազմավարական շահերը, մասնավորապես՝ 1990-ականների սկզբից «Unocal»–ի և նավթային այլ ընկերությունների ծրագրած նավթամուղի կառուցումը: Ապացուցելը նույնքան դժվար էր, որքան 1963 թվականի նոյեմբերին Դալասում Ջոն Քենեդիի սպանության իրական մեղավորներին բացահայտելը։ Հիշում եմ` 1999-ի հոկտեմբերին Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության մասին էլ էին տարբեր բաներ խոսում։
Илья Эренбург - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2021
«Հայաստանի օդն ինձ ուժ տվեց...», կամ ինչպես անանուն շամպայնը ապշեցրեց անվանի հյուրին
Ինչևիցե, ամերիկյան ողբերգությունը ցնցեց աշխարհը։ Նյու Յորքի համաշխարհային առևտրի կենտրոնի հյուսիսային աշտարակի բարձր հարկերում գտնվողներից ոչ ոք ողջ չմնաց: Հարավային աշտարակի բարձր հարկերից միայն 18 մարդ էր փրկվել, զոհվածների թվում 77 երկրների քաղաքացիներ էին:
Զոհվածներից ամենաերիտասարդը 2 տարեկան Քրիստին Լի Հենսոնն էր, որը ծնողների հետ ինքնաթիռում էր եղել։ Ամենատարեցը 82-ամյա Ռոբերտ Նորտոնն էր։
«Քոչարի», «Քարահունջ» օղի և «Արցախ» երգ, բայց Ստեփանակերտ այցելելը հետաձգվում է
Ողբերգությունից անմիջապես հետո աշխարհը օգնելու ցանկություն հայտնեց։ Ինձ համար ամենահուզիչը (իսկ ես տեսել եմ՝ ինչպես էր աշխարհն օգնում Սպիտակին) Քենիայի մասայի աֆրիկյան քոչվոր ցեղի օգնությունն էր։ Աֆրիկացիներն ամերիկացիներին տասնչորս կով էին առաջարկել։
«Սգացող սիրտը բուժելու համար պետք է նրան տալ այն, ինչը թանկ է քո սրտի համար», – բացատրել էին աֆրիկացիները:
Մասայիները համարում են, որ կովը սրբազան կենդանի է և կյանքի խորհրդանիշ։
Աղետի ցավալի փորձ ունեցող հայաստանցի հայերն իրենց փրկարարների օգնությունն էին առաջարկել։ Ամերիկահայերը դրամահավաք էին սկսել։ Ամերիկացիները երախտագիտությամբ ընդունեցին։
Воинские подразделения, перешедшие на сторону российского парламента, перед зданием Верховного Совета РСФСР. - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2021
Շուտով նա էլ չի լինի. պետական հեղաշրջումները, առաջնորդների դիմանկարներն ու իմաստուն հայերը
Հիմա այն մասին, թե ինչ օրինակ կարելի է վերցնել։ Նյու Յորքի իշխանությունը փորձեց հնարավորինս արագ կարգի բերել ավերված թաղամասը, որպեսզի այն չհիշեցնի այդ օրվա իրադարձությունների մասին: Գրեթե միանգամից՝ 2001 թվականի աշնանը, աշխատանքները սկսվեցին։ Հիմա այնտեղ հուշահամալիր է՝ երկու ջրավազան՝ պատերին անվերջ հոսող ջրով։ Սև քարի վրա փորագրված են բոլոր զոհվածների անունները, անխտիր բոլորի։ Թե ով է զոհվել Սպիտակում, Լենինականում, Հայաստանի այլ քաղաքներում ու գյուղերում 1988-ի ողբերգության ժամանակ, գիտեն միայն նրանց հարազատներն ու մտերիմները։
... Օրերս Մոսկվայի մարզում գտնվող Պրիմակովի անվան վարժարանի կայքում (թոռնուհիներս այնտեղ են սովորում) հաղորդագրություն կարդացի. «Վարժարանի շենքից 1167 մարդ տարհանելու համար ընդամենը հինգ րոպե պահանջվեց։ Վարժանքը հաջողությամբ ավարտվեց։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր աշխատակիցներին և աշակերտներին հրդեհային անվտանգության կանոններին հստակ հետևելու համար»:
Հայաստանն ապրում է այնպիսի պայմաններում, որոնք ոչ միայն չեն բացառում, այլ հաճախ ենթադրում են արտակարգ իրավիճակներ, գնդակոծություններ, ռմբակոծություններ, հրդեհներ, ավերածություններ։ Ե՞րբ պիտի սովորենք նվազագույն կորուստներով դուրս գալ նման իրավիճակներից։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն