00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ապրես, տղաս», կամ ինչպես Ալեքս Էսկանդարին դարձավ NASCAR-ի առաջին հայ ավտոարշավորդը

© Unsplash / David BarrosГоночный автомобиль
Гоночный автомобиль - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2021
Բաժանորդագրվել
Էսկանդարին ընդամենը 21 տարեկան է, բայց նա արդեն հայտնի է սպորտային մրցարշավների սիրահարների շրջանում։ Այս ամիս Էսկանդարին երկու մրցավազք ունի սեպտեմբերի 11-ին ու 23-ին:
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik․ Հայկական եռագույնով սաղավարտը գլխին դրած երիտասարդը Ալեքս Էսկանդարին է։ Նա NASCAR-ի (National Association of Stock Car Auto Racing, Սերիական ավտոմեքենաների մրցավազքի ազգային ասոցիացիա) պատմության մեջ առաջին հայ ավտոարշավորդ է։
Լաս Վեգասում ծնված Էսկանդարին Armenian Weekly-ի հետ զրույցում ասել է, որ 9 տարեկանից հետաքրքրվել է մրցարշավային մեքենաներով, բայց երբեք չի մտածել, որ այդ սերը մի պահ իր համար լիարժեք կարիերա կդառնա: Սակայն այս ամռանը Լաս Վեգասի սիրողական մրցարշավներին մասնակցելով՝ նրան նկատել են հովանավորները և օգնել, որ երիտասարդը մասնակցի NASCAR-ի պրոֆեսիոնալ մրցարշավին։ Այսպիսով 21-ամյա Էսկանդարին պատմության մեջ է մտել՝ դառնալով առաջին հայն այդ մրցապայքարում։
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Alex Eskandari 🇦🇲 (@esk.alex5)

«Այնքան շատ հաղորդագրություններ եմ ստացել հայերից, որոնք գրել են ինձ․ «Երբեք չեմ իմացել այդ մրցավազքի մասին», «Երբեք չեմ սիրել NASCAR-ը, մինչև քեզ չտեսա»։ Ամենից շատ սիրել եմ այս հաղորդագրությունը. «Ապրես, տղաս»։ Անծանոթ մարդիկ են գրել: Զարմանալի է։ Չգիտեի, որ NASCAR-ի առաջին հայ ավտոարշավորդն էի, մինչև չուսումնասիրեցի կազմակերպության ամբողջ պատմությունը։ Այնտեղ իրոք ոչ մի հայ չկա», - ասում է Ալեքսը հարցազրույցում։
Ինչպես վանեցի հայը գրավեց Սան Ֆրանցիսկոն
Փոքրիկ տեղեկություն NASCAR-ի մասին, եթե դուք էլ եք մեր հայրենակցի շնորհիվ լսել դրա մասին: NASCAR-ը կազմակերպություն է, որը «Ֆորմուլա 1»-ի պես սպորտային մրցավազք է կազմակերպում (մրցակից կազմակերպություններ են)։ NASCAR-ը 1947 թվականից գոյություն ունի ԱՄՆ-ում։ Մրցարշավի մասնակիցները մեծ գումարներ են վաստակում։ NASCAR Sprint Cup Series յոթ մրցարշավների հաղթող Դեյլ Էրնհարդտ կրտսերի եկամուտը մեկ տարում 26 միլիոն դոլար է կազմում:
Մեր Ալեքսը դեռ նոր է մեծ խաղի մեջ մտնում, բայց արդեն հաջողությունների է հասել։ Այս ամիս նա կունենա երկու մրցավազք սեպտեմբերի 11-ին ու 23-ին:
«Իմ միակ նպատակը հաղթելն է։ Չգիտեմ՝ ինչ կլինի կես տարի անց, մեկ տարի անց։ Մեծ հույսեր ունեմ», - ասում է նա։
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Alex Eskandari 🇦🇲 (@esk.alex5)

Լավ ելույթները կօգնեն ավելի շատ հովանավորություն ու գումար ստանալ հաջորդ մրցաշրջանում: Սա NASCAR-ի «ցածր լիգայի» մրցարշավորդների համար սովորական բան է։ Նրանք պետք է անձամբ ներդրումներ կատարեն մրցանակային փոքր գումարով մրցավազքի մասնակցելու համար: Հաճախ մրցարշավորդները պետք է համատեղեն մրցարշավային կարիերան ամբողջ դրույքով աշխատանքի հետ, ինչն էլ անում է Էսկանդարիին՝ շաբաթական մինչև 70 ժամ աշխատելով ավտոսրահում։
Ով դառնա չեմպիոն, ով քշի Վոլգան. օլիմպիական հերոսը, նրա երիտասարդ կինն ու Տաշքենդի հայը
Ալեքսը պատմում է, որ հուլիսին «հավեսի» համար է մասնակցել մրցավազքին:
«Պարզապես փորձում էի իրականացնել երազանքս, որ ի վերջո կարողանամ ասել` ես դա արել եմ իմ կյանքում, կարող եմ առաջ գնալ»։ Բայց հիմա քաջություն ունեմ ասելու՝ ես ուզում եմ հենց դրանով զբաղվել»։
Թե որքան հեռու կգնա Էսկանդարին, դեռ հայտնի չէ։ Բայց նա վստահ է, որ քրտնաջան աշխատանքի ու իրեն շրջապատող մարդկանց շնորհիվ մրցարշավային նպատակներն ավելի հասանելի կդառնան:
Աշխարհի մյուս ծայրում հայտնված հայը. ինչն է գերել Տիգրան Տեր-Մինասյանին Էկվադորում
Լրահոս
0