00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Լև Ազատխանյան
1992-ի պայամանգրով ՌԴ սահմանապահները շարունակել են իրենց ծառայությունը «Զվարթնոց»-ում. Լև Ազատխանյան
09:08
4 ր
Էդուարդ Շարմազանով
«Զվարթնոց»-ում ռուսներին կփոխարինեն թուրքերը․ Էդուարդ Շարմազանով
09:12
6 ր
Աշոտ Փիլիպոսյան
Օհանավանում հայտնաբերված կառույցը միայն դամբարան չէ. Աշոտ Փիլիպոսյան
09:19
7 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
47 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Տիգրան Ավինյան
Երևանի հասարակական տրանսպորտը կանանց և աղջիկնրի համար անվճար է լինելու. Տիգրան Ավինյան
11:06
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Եթե երգեն, կկանգնեն մեր տղերքի արյան վրա». ԱԺ պատգամավորը` «գունագեղ» միջոցառման մասին

© Sputnik / Aram NersesyanԳեղամ Նազարյան
Գեղամ Նազարյան - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2021
Բաժանորդագրվել
Գեղամ Նազարյանը երգիչներին հորդորում է ելույթ չունենալ սեպտեմբերի 21–ի «գունագեղ» միջոցառմանը։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որը նաև 44–օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրն է, բոլոր այն երգիչներին, երաժիշտներին, արտիստներին, որոնք պատրաստվում են ելույթ ունենալ սեպտեմբերի 21–ին Հանրապետության հրապարակում կայանալիք «գունագեղ» շոուի ժամանակ, հորդորում է հրաժարվել այդ մտքից։
Роберт Кочарян на пресс-конференции лидеров блока Айастан (22 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2021
«Հայաստան» դաշինքը դատապարտում է սեպտեմբերի 21–ին նախատեսված գունագեղ միջոցառումը
Կառավարության վերջին նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 21-ին շուքով կնշվի Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակը, Հանրապետության հրապարակում լինելու է մասշտաբային ու գունագեղ տոնակատարություն։
Նազարյանի խոսքով`սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, Հանրապետության հրապարակում գունագեղ տոնակատարությամբ ոչ թե հարգելու են հերոս տղերքին, այլ պարզապես տոնելու են թշնամու հաղթանակը։
Զոհված զինծառայողի հայրը վստահ է, որ հանրությունը պետք է կանգնի զոհված տղերքի ընտանիքի անդամների կողքին, որոնք վարչախմբից պահանջում են չեղարկել գունագեղ շոուն։
«Բոլոր այն երգիչները, երաժիշտները, արտիստները, որոնք պատրաստվում են ելույթ ունենալ գունագեղ շոուի ժամանակ, պետք է հասկանան, գիտակցեն, թե ինչ տոնակատարության են մասնակցում, պետք է ընկալեն, որ համերգին իրենց մասնակցությամբ կանգնում են մեր հերոս տղերքի արյան վրա։ Այս ամենն անցնելու է, գալու է նոր իրականություն, բայց հիշվելու են նրանց անունները, ովքեր երգել, նվագել կամ պարել են այս խայտառակ տոնակատարության ժամանակ»,–Facebook–ի իր էջում գրել է նա։
Նազարյանի խոսքով` զոհված տղերքն ամենաթանկն են տվել հայրենիքին, բայց բոլոր նրանք, ովքեր կասեն, թե երգում են, պարում են, որ աշխատանքից չզրկվեն, որ ներկա են համերգին միայն այն պատճառով, որ պարգևավճար ստանան, թող հիշեն այդ մասին։
Участники группы Героические матери - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2021
Զոհվածների հարազատները պահանջում են չեղարկել սեպտեմբերի 21-ի միջոցառումը. ֆլեշմոբ է սկսվել
«Տղերքը հայրենիքի համար կյանքն են տվել, իսկ մենք գոնե պետք է պատրաստ լինենք նրանց համար զրկվել աշխատանքից կամ պարգևավճարից»,–շեշտել է զոհվածի հայրը։
Ավելի վաղ Նազարյանը գրել էր, որ պատերազմի առաջին տարելիցից վեց օր առաջ գունագեղ համերգի կազմակերպումը և հայտարարությունը, թե այն նվիրվում է նահատակներին, ցինիզմ ու սրբապղծություն է։
Կառավարության որոշմամբ` սեպտեմբերի 20-ը և 21–ը ոչ աշխատանքային օրեր կլինեն։ Սեպտեմբերի 20-ի փոխարեն քաղաքացիները կաշխատեն սեպտեմբերի 25-ին։
Եթե կառավարությունը չհրաժարվի իր մտադրությունից, կոշտ կարձագանքենք. Նազարյանը` Փաշինյանին
 
Լրահոս
0