https://armeniasputnik.am/20210911/hayreniqy-kmasnakci-dilijani-tim-yntrutyunnerin-28973461.html
Վանեցյանի «Հայրենիքը» կմասնակցի Դիլիջանի ընտրություններին. հայտնի է` ով կգլխավորի ցուցակը
Վանեցյանի «Հայրենիքը» կմասնակցի Դիլիջանի ընտրություններին. հայտնի է` ով կգլխավորի ցուցակը
«Հայրենիք» կուսակցությունը խորհրդի նիստ է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող հարցեր։ 11.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-11T14:41+0400
2021-09-11T14:41+0400
2021-09-11T14:45+0400
քաղաքականություն
հայաստան
տիմ ընտրություններ
արթուր վանեցյան
կուսակցություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1446/80/14468016_0:0:1498:844_1920x0_80_0_0_11b51c2dd73db4a92be7d05d447ddd55.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը կմասնակցի Դիլիջան համայնքում սպասվող ՏԻՄ ընտրություններին։ Տեղեկությունը հրապարակվել է կուսակցության ֆեյսբուքյան էջում։Հաղորդագրության համաձայն` այսօր կայացել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ մի շարք համայնքներում 2021թ. հոկտեմբերի 17-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող հարցեր: Արդյունքում որոշում է կայացվել մասնակցել Դիլիջան համայնքում նախատեսվող ՏԻՄ ընտրություններին:Խորհրդի նիստում քննարկվել են նաև օրերս ստեղծված Արցախի հանձնաժողովի աշխատանքների կազմակերպմանը, ինչպես նաև ներքաղաքական օրակարգին առնչվող մի շարք հարցեր:Հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Մեղրի, Գորիս, Տեղ, Տաթև, Արմավիրի մարզի Ֆերիկ, Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում։ԿԸՀ որոշմամբ` այս տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն նաև նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին։«Բալասանյանն» առաջինն է. Գյումրու ՏԻՄ ընտրությանը մասնակցելու հայտադիմումն արդեն ԸԸՀ–ում էՀիշեցնենք`Հայաստանի հանրապետական կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ կմասնակցի հոկտեմբերի 17-ին անցկացվելիք ՏԻՄ ընտրություններին, իսկ ԲՀԿ–ն որոշել է չմասնակցել։Տեր–Պետրոսյանի կուսակցությունը հայտնել է Գորիսի քաղաքապետի պաշտոնում իր թեկնածուի անունը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1446/80/14468016_96:0:1429:1000_1920x0_80_0_0_62017c9c80d90f4612fecb0843d35199.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
քաղաքականություն, հայաստան, տիմ ընտրություններ, արթուր վանեցյան, կուսակցություն
քաղաքականություն, հայաստան, տիմ ընտրություններ, արթուր վանեցյան, կուսակցություն
Վանեցյանի «Հայրենիքը» կմասնակցի Դիլիջանի ընտրություններին. հայտնի է` ով կգլխավորի ցուցակը
14:41 11.09.2021 (Թարմացված է: 14:45 11.09.2021) «Հայրենիք» կուսակցությունը խորհրդի նիստ է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik. Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը կմասնակցի Դիլիջան համայնքում սպասվող ՏԻՄ ընտրություններին։ Տեղեկությունը հրապարակվել է կուսակցության ֆեյսբուքյան էջում։
Հաղորդագրության համաձայն` այսօր կայացել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ մի շարք համայնքներում 2021թ. հոկտեմբերի 17-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող հարցեր: Արդյունքում որոշում է կայացվել մասնակցել Դիլիջան համայնքում նախատեսվող ՏԻՄ ընտրություններին:
«Ավագանու ցուցակը գլխավորելու է «Հայրենիք» կուսակցության՝ Դիլիջանի համայնքային կառույցի ղեկավար Արմեն Օրդինյանը»,–հայտնում է կուսակցությունը:
Խորհրդի նիստում քննարկվել են նաև օրերս ստեղծված Արցախի հանձնաժողովի աշխատանքների կազմակերպմանը, ինչպես նաև ներքաղաքական օրակարգին առնչվող մի շարք հարցեր:
Հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Մեղրի, Գորիս, Տեղ, Տաթև, Արմավիրի մարզի Ֆերիկ, Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում։
ԿԸՀ որոշմամբ` այս տարի ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն նաև նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին։
Հիշեցնենք`Հայաստանի հանրապետական կուսակցությունն ավելի վաղ
հայտարարել էր, որ կմասնակցի հոկտեմբերի 17-ին անցկացվելիք ՏԻՄ ընտրություններին, իսկ
ԲՀԿ–ն որոշել է չմասնակցել։