Պրոֆեսիոնալ բանա՞կ, թե՞ պահեստազորի փորձարկում. ինչ նպատակով են հավաքներ անցկացվում ՀՀ-ում

© Photo : official site of MoD of RAОтправка резервистов на боевое дежурство
Отправка резервистов на боевое дежурство - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2021
Հայաստանի պահեստազորայինները արցախյան 44-օրյա պատերազմում «աքիլլեսյան գարշապար» դարձան։ Այս տեսանկյունից հավաքների անցկացումն ավելի քան արդիական է։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի - Sputnik, Աշոտ Սաֆարյան․ Հայաստանում շարունակվում են պահեստազորայինների աննախադեպ հավաքները։ Առաջին փուլը սկսվել է դեռ օգոստոսի 25-ին՝ երեք ամիս ժամկետով, հավաքների երկրորդ եռամսյա փուլը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին: Մինչև տարեվերջ նախատեսվում է մի քանի հազար պահեստազորայինի վերապատրաստել։ Կհաջողվի՞ արդյոք լուծել այդ խնդիրը, ի՞նչ որակի միջոցառումներ են անցկացվում. սրանք առանցքային հարցեր են։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ պատերազմի ժամանակ հիմնական խնդիրներից մեկը, որն այդքան թանկ նստեց Հայաստանի վրա, կապված էր հենց զորակոչային ռեսուրսի հետ։
Отправка резервистов на боевое дежурство - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2021
Եռամսյա վարժական հավաքների մասնակիցները մեկնել են մարտական դիրքեր
Հետաքրքրական է, որ պահեստազորայինների վարժական հավաքները կազմակերպվում են ժամկետային ծառայության կրճատման և պրոֆեսիոնալ բանակի ավելացման մասին հայտարարությունների ֆոնին։ Հնարավոր է, որ մինչ ժամկետային զինծառայողներին «ցրելը», ռազմական ղեկավարությունը խնդիր է դրել որպես այլընտրանք ունենալ քիչ թե շատ կենսունակ զորակոչային ռեսուրս։
Նախկին կադրային սպա, ռազմական վերլուծաբան Նարեկ Ներսիսյանը նշում է, որ Հայաստանում նման ծավալի հավաքներ 15 տարի չեն անցկացվել, թեև պաշտպանության մասին օրենքը սահմանում է ամեն տարի հավաքներ անցկացնելու պարտադիր պայմանը: Այնուամենայնիվ, պաշտպանական բյուջեում զինվորական հավաքներ անցկացնելու ծախսերի առանձին հոդված չի եղել։ Եվ հիմա, երբ իշխանությունը որոշել է լրացնել այդ բացը, շատերին զարմացնում է այսօրվա հավաքների մասշտաբները։
«Բայց պետք է ասեմ, որ ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում, Հայաստանը դեռ պատերազմական վիճակում է։ Ռազմաքաղաքական և նույնիսկ գիտական տեսանկյունից պատերազմն ավարտվում է միայն այն ժամանակ, երբ կողմերից մեկը հաղթում է։ Անշուշտ, մենք մարդկային և տարածքային լուրջ կորուստներ ունեցանք, բայց պատերազմը չավարտվեց։ Այս տեսանկյունից նման հավաքները չպետք է որևէ մեկին վախեցնեն կամ զարմացնեն», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ներսիսյանը։
Ինչ վերաբերում է պրոֆեսիոնալ բանակի անցնելուն, կադրային զինվորականը համարում է, որ նման որոշումը չի համապատասխանում Հայաստանի պետական շահերին։ Նրա կարծիքով՝ մեր երկիրը այն տարածաշրջանում ու այն իրավիճակում չէ, որ կարողանա իրեն պաշտպանել բացառապես պրոֆեսիոնալ բանակի միջոցով: Նա կասկածի տակ է դնում նաև այն թեզը, որի համաձայն` պարտադիր ծառայության ժամկետների կրճատումը լրացուցիչ խթան կհանդիսանա զորակոչիկների համար և կստիպի նրանց չխուսափել ծառայությունից։ Այս ենթադրությունն ավելի վաղ հայտնել էր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Здание Министерство обороны Армении - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2021
Սեպտեմբերի 15-ից եռամսյա նոր հավաքներ են մեկնարկում. ՊՆ
Ըստ Ներսիսյանի՝ բանակում ծառայելու լավագույն խթանը ոչ թե ժամկետների կրճատումն է, այլ ժողովրդի հետ գաղափարական գրագետ աշխատանքը, ազգային արժեհամակարգի ներդրումը, սոցիալ-հոգեբանական այնպիսի իրավիճակ ստեղծելը, որ յուրաքանչյուր քաղաքացի բանակում ծառայելն իր պարտքը համարի:
Ներսիսյանը ցավում է, որ կառավարության ծրագրի այն բաժինը, որտեղ գրված է պրոֆեսիոնալ բանակի աստիճանական անցման մասին, չհաջողվեց քննարկել խորհրդարանում:
«Պատգամավորների կռիվները, փոխադարձ վիրավորանքներն ու վեճերը ժամանակ և հնարավորություն չտվեցին քննարկելու այդ կարևոր փաստաթուղթը, բայց չէ՞ որ սա այն թեման է, որը պետք է ամենայն մանրամասնությամբ քննության առնվեն ու քննարկվեն», - ասում է նա:
Վերադառնալով հավաքների թեմային՝ Ներսիսյանը նշեց, որ թեև կազմակերպիչները բավականին լուրջ են տրամադրված, այնուամենայնիվ, մոբիլիզացիայի գործող համակարգը բազմաթիվ թերություններ ունի։ Նույն տարածքային զինկոմիսարիատների լուծարումը (ՀՀ-ում միայն մարզային զինկոմիսարիատներ են մնացել. խմբ.) հանգեցրին նրան, որ հավաքների հիմնական բեռը դրվեց տեղական իշխանության ուսերին։ Իսկ արցախյան պատերազմը ցույց տվեց, որ քաղաքացիական ղեկավարությունը չի կարողանում ռազմական խնդիրներ լուծել, ինչպիսին տվյալ դեպքում մոբիլիզացիան է։
Ամեն ինչից զատ, Հայաստանը մշտապես զորավարժություններ անցկացնելու կարիք ունի։ Հարևան Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո ինչպես միայնակ, այնպես էլ Թուրքիայի հետ ավելի քան մեկ տասնյակ զորավարժություններ է անցկացրել։ Բավական է ասել, որ հենց այս օրերին Անկարան ու Բաքուն միանգամից երեք համատեղ զորավարժություն են անցկացնում։ Պատերազմից հետո Հայաստանում միայն մեկ անգամ են խոշոր վարժանքներ անցկացվել այս տարվա մարտին։ Փորձագետի խոսքով`պետք է ինտենսիվ դարձնել այդ զորավարժությունները՝ դրանք առավելագույնս մոտեցնելով իրական մարտի պայմաններին:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն