Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա մեկնելու հրավեր է ստացել. մանրամասներ

© Sputnik / Asatur YesayantsРоберт Кочарян на пресс-конференции лидеров блока "Айастан" (25 мая 2021). Еревaн
Роберт Кочарян на пресс-конференции лидеров блока Айастан (25 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2021
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից հայտնել են, թե Ռոբերտ Քոչարյանը երբ, ինչու և ում հրավերով է մեկնելու Ռուսաստան։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպըտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` որպես «Հայաստան» դաշինքի ղեկավար, պաշտոնական հրավեր է ստացել «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարությունից` այցելելու ՌԴ մայրաքաղաք Մոսկվա՝ երկու քաղաքական միավորների գործընկերային հարաբերությունների զարգացմանն ուղղված քաղաքական հանդիպումներ անցկացնելու համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը: 
«Սիրով ընդունել ենք հրավերը, և արդեն գալիք շաբաթվա վերջին Ռոբերտ Քոչարյանը պլանավորում է մեկնել Մոսկվա այդ հանդիպումներին մասնակցելու նպատակով»,– ասաց նա։
Վլադիմիր Պուտինն ասել է` ովքեր կլինեն «Եդինայա Ռոսիայի» ցուցակի առաջին հնգյակում
Միկոյանը վստահեցրեց, որ այդ հանդիպումների անցկացումը կարևոր նշանակություն ունի ինչպես երկու քաղաքական միավորների միջև կառուցողական երկխոսության, այնպես էր հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համատեքստում։
«Հայաստան» դաշինքը դատապարտում է սեպտեմբերի 21–ին նախատեսված գունագեղ միջոցառումը
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала