Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը մեկնել է Թուրքիա

Генерал-лейтенант Керим Велиев на параде в Баку - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2021
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Թուրքիան առաջին երկիրն է, որտեղ Քերիմ Վելիևը կլինի պաշտոնական այցով:
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա, հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Здание министерства обороны Азербайджана - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2021
Բաքուն բողոքել է Մոսկվային՝ ավտոմեքենաների «անօրինական երթևեկության կապակցությամբ»
Այցի շրջանակներում նախատեսվում է անցկացնել ադրբեջանական պատվիրակության մի շարք հանդիպումներ Թուրքիայի ռազմական ղեկավարության հետ:
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության հարցեր:
Նշվում է, որ սա Վելիևի առաջին արտասահմանյան այցն է: Այն կտևի մինչև սեպտեմբերի 14-ը:
Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկջոկատայիններն առաջին համատեղ վարժանքները կանցկացնեն
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала