Արմեն Չարչյանի մոտ թոքաբորբ է ախտորոշվել , նրա վիճակը ծանր է. փաստաբան

© Sputnik / Asatur YesayantsГлава медцентра "Измирлян" Армен Чарчян до суда (22 июня 2021). Еревaн
Глава медцентра Измирлян Армен Чарчян до суда (22 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2021
«Հայաստան» դաշինքի պատգամավորը շարունակում է բուժում ստանալ Քանաքեռ֊Զեյթուն բժշկական կենտրոնում։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի ֊ Sputnik. «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, նրա վիճակը ծանր է: Այս մասին տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Глава медцентра Измирлян Армен Чарчян до суда (22 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2021
Զոհված զինծառայողների 135 հարազատներ պահանջում են ազատ արձակել Արմեն Չարչյանին
«Պարոն Չարչյանը հանձնել է կորոնավիրուսի թեստ, այն բացասական է։ Նրա վիճակը ծանր է, թոքաբորբը գումարվել է այլ առողջական խնդիրներին», ֊ ասել է Ալեքսանյանը։
Չարչյանը շարունակում է բուժում ստանալ Քանաքեռ- Զեյթուն բժշկական կենտրոնում: Նա օգոստոսի 24֊ին տարել է սուր ինֆարկտ, ունի շաքարային դիաբետ և բարձր ինսուլին։ Խափանման միջոցը փոխելու հարցով նրա պաշտպանական կողմը երկու անգամ դիմել է դատարան, սակայն ապարդյուն։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 23-ին Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։ Օգոստոսի 30-ին հայտնի դարձավ, որ Չարչյանի առողջական վիճակը վատացել է, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։
«Վիճակը նույնն է՝ լավ չէ»․ կաթողիկոսը տեսակցել է հիվանդանոցում պառկած Արմեն Չարչյանին
Նշենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала