Բջնիում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

© Sputnik / Asatur YesayantsПожар на перекрестке улиц Абовяна и Пушкина (21 ноября 2019). Еревaн
Пожар на перекрестке улиц Абовяна и Пушкина (21 ноября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այրվել է մոտ 320 հակ անասնակեր։ Հրշեջ-փրկարարներն անասնագոմից դուրս են բերել կենդանիներին (այդ թվում սատկած 1 հորթ և 20 հավ)։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 12-ին, ժամը 12:13-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 4-րդ թաղամասի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր: Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ 
Сотрудники ГСЧС МВД Карабаха тушат пожар в Степанакерте - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2021
Ստեփանակերտի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 12-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:12-ին, մարվել՝ 16:07-ին: Այրվել են անասնագոմի փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ), մոտ 320 հակ անասնակեր։
Հրշեջ-փրկարարներն անասնագոմից դուրս են բերել կենդանիներին (այդ թվում սատկած 1 հորթ և 20 հավ)։
«Ողջ գիշեր գնացել-եկել ենք». կութեցիներն իրենց ուժերով են փորձում մարել հրդեհը. տեսանյութ
Լրահոս
0