Հյուսիսային բևեռը «գնում է» Թայմիր, կամ հայկական լեռնաշխարհի ստորգետնյա քաղաքները

© Sputnik / Александр КряжевПрохожий на набережной в Новосибирске
Прохожий на набережной в Новосибирске - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2021
Ի՞նչ է կատարվում աշխարհում եղանակի հետ։ Չէ՞ որ ոչ միայն տաքացում է արձանագրվում, այլև՝ ցրտեցում։ Գիտնականներն այսօր խոսում են մագնիսական բևեռների տեղափոխման մասին, ինչն էլ կփոխի աշխարհի կլիմայական քարտեզը։ Որտե՞ղ կհայտնվի Հայաստանը։
2021 թվականի հուլիսը ամբողջ աշխարհում օդերևութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենատաք ամիսը դարձավ։ Հայաստանում հունիսը ռեկորդ գրանցեց` Արարատյան դաշտավայրում և Երևանում հունիսի 23-25–ը սահմանելով նորը` 41,2 աստիճան։ Օգոստոսի վերջին էլ ամռան համար առավելագույն շոգ եղանակ եղավ։ Միևնույն ժամանակ հարավային կիսագնդում, որտեղ ձմեռ էր, Բրազիլիայում և Արգենտինայում ձյուն է տեղացել։ Եթե աշխարհի մի ծայրում շոգերը փոխհատուցվում են մյուս ծայրում եղած ցրտերով, նշանակում է, իմաստ ունի խոսել ոչ թե գլոբալ տաքացման, այլ՝ կլիմայական գոտիների և այն գործոնների փոփոխման մասին, որոնք ստեղծում են դրանք։
Гора Арарат - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2021
Ի՞նչ գտան չինացիները Արարատ լեռան վրա
Վերջին քառորդ դարի ընթացքում շատերին արդեն պարզ դարձավ, որ աշխարհի կլիման փոխվում է, սակայն ինչպես, որտեղ և որքանով՝ դեռ միայն կանխատեսում են։ Հասկանալու համար, թե ինչ է սպասվում հետագայում, պետք է իմանալ, թե ինչ է տեղի ունեցել ավելի վաղ, դեռ հին ժամանակներում, երբ նման մեծ փոփոխություններ են եղել։ Այլ տարբերակ չկա, չէ՞ որ իզուր չէր V դարի հայ պատմիչ Եղիշեն ասում, որ միայն անցյալն իմանալով կարելի է տեսնել ապագան։
Վերջին տարիների նորությունները դեռ կես դար առաջ կընկալվեին որպես տեղեկություններ՝ Աշխարհի վերջի մասին։ Միայն վերնագրերը մի բան արժեն. «ԱՄՆ ամենաերկար գետը` Միսիսիպին, «Իդա» փոթորկի պատճառով Նոր Օռլեան (ԱՄՆ) քաղաքի մերձակայքում հակառակ ուղղությամբ է հոսել» (30.08.2021), «Գոլֆստրիմը կորցնում է ուժը. աղետն անխուսափելի՞ է», «Ձնաբքից հետո Տեխաս սառցե փոթորիկ է հասել» (21.02.2021), «Ռեկորդային ցրտերով կաշկանդված Ամերիկան փորձում է ամբողջ ուժով դիմադրել տարերքին» (09.01.2014), «Մեկ օրվա ընթացքում 45 ջերմաստիճանային ռեկորդ։ Վաշինգտոնում` 15, Օհայոյում` 24, Մինեսոտայում` չլսված 53 աստիճան։ Նույնիսկ Անտարկտիդայում ավելի տաք է», «Ցրտեր ԱՄՆ–ում։ Սառել է Նիագարայի ջրվեժը և Հուդզոնը» (2014)։ 
Հայաստանն անգիր իմացող մարդը. Ռուբեն Մնացականյանի հսկաներն ու վիթխարի հուշարձանները
Արևելյան կիսագնդում նույնպես «ուրախ է». «Անոմալ տաքացման պատճառով հյուսիսային եղնիկները կարող են ընդմիշտ լքել Թայմիրը» (29.08.2020), «Հյուսիսային մագնիսական բևեռը Թայմիր է «փախչում». գիտնականները տարակուսում են» (16.01.2019)։ Կարելի է երկար թվարկել, բայց պատկերը պարզ է։ Իսկ ի՞նչ վիճակ է Հայաստանում։
2013 թվականին Երևանում ամառը ուշ եկավ, մայիսին դեռ անձրևոտ էր և ցուրտ։ 2013-2014 թթ. ձմեռը Հայաստանում բավական տաք էր, թեև Կանադայում այդ ժամանակ սառեց Նիագարայի ջրվեժը։ 2014-2015 թթ. ձմեռը Երևանում տաք էր, հունվարին մինչև -10 աստիճան, իսկ գիշերները երբեմն հասնում էր -15-ի։ 2015-2016 թթ. ձմեռը Երևանում թեթև էր, ձյունն ու ցրտերը շատ չէին։ 2016-2017 թթ. ձմեռը Երևանում ամենացուրտ ու երկարն էր, ձյուն տեղաց արդեն հոկտեմբերի վերջին, նույնիսկ մարտին և ապրիլին սովորականից ավելի ցուրտ էր։ Հունվարին օդի ջերմաստիճանը հասնում էր -15, -20 աստիճանի։ Ամենուր ջեռուցումը առավելագույնի էր հասցված։ 2017-2018 թթ. ձմեռն ամենատաքն էր Երևանում։ Գրեթե ձյուն չկար։ Հունվարին օդի ջերմաստիճանը +10-ի էր հասնում, երբեմն նույնիսկ ավելի բարձր էր։ Դեռ ոչ ոք պարտավորություն չի ստանձնում ցուրտ և տաք ձմեռների հաջորդականության օրինաչափությունը հասկանալու համար։ Այդ դեպքում ինչպես կարելի է պատկերացնել՝ ինչպիսի՞ն կլինի կլիման ապագայում։
Вид на Арарат с Арагаца - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2021
Հսկաների մասին առասպելները հեքիաթներ չեն. ի՞նչ են պատմում Հայաստանում գտնված ոսկորները
2007 թվականի հունվարին ՄԱԿ–ի՝ կլիմայի հարցերով փորձագիտական հանձնաժողովը կանխատեսում էր հրապարակել այն մասին, որ կլիմայական փոփոխությունների պատճառով աշխարհում 200 մլն փախստական է հայտնվելու։ Ընդ որում տեղահանվածների զգալի մասը կարող է լինել եվրոպական զարգացած երկրներից։ Կլիմայական փոփոխությունները բազմիցս են փոխել ժողովուրդների և քաղաքակրթությունների ճակատագիրը։
Վերջին տարիներին հյուսիսային մագնիսական բևեռի հետ տարօրինակ բան է կատարվում. այն աճող արագությամբ ընթանում է գրեթե ուղիղ գծով։ 2007 թվականին բևեռը լքեց Կանադայի տարածքը, որտեղ գտնվում էր մինչ 1831 թվականի դիտարկումները և դիտարկումների մեկնարկի ժամանակ։ Այժմ այն ընթանում է Թայմիրի ուղղությամբ, որտեղ կարող է հայտնվել 21-րդ դարի կեսերին։ Բևեռի շարժման արագությունը ներկա պահին տարեկան 64 կմ է։ Իսկ դեռ քառորդ դար առաջ այն 13 կմ էր, այսինքն հինգ անգամ մեծացել է։ Այդ տեղաշարժերը մեծ տեխնիկական անհարմարություններ են պատճառւմ նույնիսկ GPS–ի դարաշրջանում։

Ինչպես էր նախորդ անգամ

Մասնագետների կանխատեսումները վերլուծելու դեպքում պարադոքսալ պատկեր կստացվի. ոմանք ավելի ուժեղ տաքացում են կանխատեսում, մյուսները` գրեթե նոր սառցե դարաշրջան։ Բայց ինչպե՞ս այդ երկուսը կարող են միաժամանակ լինել։ 20-րդ դարի կեսերին սառցադաշտերի «ներխուժման» պատճառների ամենաօրիգինալ բացատրություններից մեկն առաջարկեց պրոֆեսոր Չարլզ Հեպգուդը ԱՄՆ–ից։ Ալբերտ Էնշտեյնն առաջիններից մեկն էր, ով համաձայն էր նրա եզրակացությունների հետ։
Արևմտյան Հայաստանի՝ ջրի տակ անցած բնակավայրերը
Հեպգուդը գրում էր. «Միակ սառցե դարաշրջանը, որը համարժեք բացատրություն ունի, դա Անտարկտիկայում ներկայիս սառցապատումն է։ Այն կատարյալ բացատրություն ունի։ Ակնհայտ է, որ այն գոյություն ունի միայն այն պատճառով, որ Անտարկտիդան բևեռում է գտնվում, և այլ բացատրություն չկա։ Այդպիսով, անցյալում Հնդկաստանում և Աֆրիկայում սառցակալումը շատ հեշտ է բացատրել, թեև մեր ժամանակներում այդ վայրերը արևադարձային գոտիներում են»։
Նման փոփոխություններ անցյալում բազմիցս են եղել ։ Ուսումնասիրողների կարծիքով` վերջին անգամ դա տեղի է ունեցել 12 հազար տարի առաջ։ Բևեռների տեղաշարժի մեծությունը մոտ 3 հազար կմ էր կազմում։
Եվ դատելով ամեն ինչից՝ դա արագ է կատարվել։ Սիբիրում գիտնականները շատ անգամ «թարմ սառեցված» մամոնտներ են հայտնաբերել հավերժ սառնամանիքի գոտում, ընդ որում՝ երբեմն նույնիսկ ծաղիկները բերանի մեջ, ինչպես, օրինակ Բերյոզովկայի (Յակուտսկ) մամոնտի դեպքում էր։
Львиные ворота у входа в столицу древнего Хеттского царства - Хаттусу - Sputnik Արմենիա, 1920, 04.07.2021
Հայասայի հետ հայերի կապը ժխտելը քաղաքական ենթատեքստ ունի. ակնհայտը՝ բանավեճի առարկա
Հենց նման փոփոխությունների պատճառով էլ Արևելյան կիսագնդում չափավոր և տաք կլիմայով մի շարք վայրեր հայտնվեցին սառը գոտիներում, այն դեպքում, երբ այլ շրջաններում հակառակ գործընթացը տեղի ունեցավ, Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում սառույցները սկսեցին նահանջել։ Դա նշանակում է, որ աշխարհում տաքացումն ու ցրտացումը միաժամանակ են տեղի ունեցել, ինչը մեծամասամբ հիշեցնում է նաև կլիմայի այսօրվա փոփոխությունները, ինչպես նաև կանխատեսում է ապագա փոփոխությունները։
Եթե բևեռների տեղաշարժ եղել է նախկինում, այն նորից կարող է տեղի ունենալ։ Գիտնականների մի մասը կարծում է, որ Երկիր մոլորակի մագնիսական բևեռների հաջորդ ինվերսիան տեղի կունենա մոտավորապես 2030 թվականին։ Իսկ դրանց, ինչպես անցյալում, կարող են հետևել նաև աշխարհագրական բևեռները։ Սակայն, գիտության մեջ դեռ չկա ոչ մագնիսական բևեռների տեղաշարժի մեխանիզմների հասկացություն, ոչ էլ, առավել ևս, աշխարհագրական։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ լրիվ հավանական տարբերակ է Արևելյան կիսագունդ այնպիսի կլիմայի վերադարձը, որը եղել է նախորդ փոփոխությունից առաջ։ Թեև դա այնքան վաղուց է եղել, որ այդ մասին աղոտ հիշողություններ են մնացել միայն լեգենդների տեսքով։

Ինչ է կատարվել Հայկական լեռնաշխարհում 12 հազար տարի առաջ

Այն տարածաշրջանը, որը պատմաբաններն անվանում են Պտղաբեր կիսալուսին, գտնվում է Հայկական լեռնաշխարհի հարավ–արևելյան հատվածում և ներառում է հարևան երկրների մի մասը։ Այն համարվում է գյուղատնտեսության, մատենագրության հայրենիքը և ընդհանրապես քաղաքակրթության ծագման վայր, ինչի խորհրդանիշն այսօր Պորտասարն է (Գյոբեքլի թեփե – թուրք.)։ Պատմաբաններն արդեն երկու կարևոր գործոն են պարզել։ 12 հազար տարի առաջ այստեղ լուրջ կլիմայական փոփոխություն է տեղի ունեցել, ինչի պատճառով բնակչության զգալի մասը տեղափոխվել է Մերձավոր Արևելք և Եգիպտոս։ Այսինքն՝ ձմեռներն ավելի երկար և ցուրտ են դարձել։
Ու՞ր է կորել 1000 տարին, կամ հատուկ խեղաթյուրում են հայոց հնագույն պատմությունը
Գյոբեքլի-թեփե մշակույթի ներկայացուցիչները մ.թ.ա. շուրջ 9500 թվականին ծածկել են հողով բոլոր շինություններն ու հեռացել հարավ–արևմուտք, որպեսզի ողջ մնալու, իրենց հողագործությունն ու մշակույթը զարգացնելու հնարավորություն ունենան։
Պորտասարում մ.թ.ա. 8-7 հազարամյակներում ամենահին կառույցներն արդեն իսկ հողով էին ծածկվել։ Ով և ինչու էր դա արել՝ հայտնի չէ։ Վարկած կա նաև այն մասին, որ դա կարող էր տեղի ունենալ բնական աղետի՝ սելավների հետևանքով։ Եգիպտոս եկած բաց մաշկով հնդեվրոպացիները այնտեղ իշխող դաս դարձան, գրեթե այնպես, ինչպես դա այսօր Հնդկաստանում է։
Սակայն նախնիների հայրենիքը ոչ բոլորն են լքել։ Իսկ եթե ձմեռները երկարում էին և տևում մինչև կես տարի, ապա չունենալով ո՛չ ջեռուցում, ո՛չ բավարար վառելիք, ինչպե՞ս կարող էին ողջ մնալ մյուսները։ Եվ մեր նախնիները այդ խնդրի համար զարմանալի լուծում են գտել։ Ավելի ճիշտ, նրանց հուշել են աստվածները և այդպիսով փրկել նրանց կործանումից։ Պարզվեց, որ երկարատև և խստաշունչ ձմեռներն ավելի հեշտ է անցկացնել գետնի տակ, որտեղ տաքությունն ավելի լավ է պահպանվում։ Ընդ որում, այդ մասին ասվում է հին գրավոր աղբյուրներում։ Այսօր արդեն բոլորին հայտնի է Դերինկույուի, Նևշեհիրի, Քայմաքլիի և Կապադովկիայի (Անատոլիա, Թուրքիա) այլ ստորգետնյա հնագույն քաղաքների մասին, որտեղ կարող էին տասնյակ հազարավոր մարդիկ ապրել` պարենամթերքով և ընտանի կենդանիներով հանդերձ։ Դրանք բազմաթիվ հարկեր են ունեցել, ճյուղավորված օդափոխման ցանց և ջրի աղբյուր։ Պատմաբանների մի մասը դրանք վերագրում է անտիկ դարաշրջանին, բայց մյուս մասը կարծում է, որ դրանք շատ ավելի հին են և կարող են մի քանի հազար տարեկան լինել։ Դերինկույուն հայտնաբերվել է 1963 թվականին, իսկ դրանից 29 կմ–ի վրա գտնվող Նևշեհիրում 2016 թվականին հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ ստորգետնյա քաղաքը։
Садовый участок Мелса Бабаяна в селе Айгедзор, Тавуш - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2021
Չուկչաները կուրախանան, մենք էլ բանան կաճեցնենք. գլոբալ տաքացման տխուր հակափաստարկները
Սակայն դրանից շատ տարիներ առաջ, դեռևա 1880-ականներին, հայտնաբերվել է «Ստորգետնյա Անին»` հնագույն հայկական Անի քաղաքի ավերակների տակ ջրանցքներ, վանական խցեր, սենյակներ և հսկայական միջանցքներ, թունելներ ու ծուղակներ են հայտնաբերվել։ Տեղեկություններ կան ստորգետնյա շինությունների մասին նաև հայկական այլ քաղաքների տակ։ Այսինքն դրանք շատ տեղերում են կառուցել, եթե ոչ ամենուր։ Ինչ կլինի, եթե Հայկական լեռնաշխարհի հին կլիման վերադառնա։ Գրեթե նույնը, ինչ այսօր է կատարվում. ամռան տապը կուժեղանա, իսկ ձմեռները թեթև կլինեն։ Եթե նախապես կանխվի երաշտի վտանգը՝ երկիրը դրանից կարող է լրջորեն շահել։ Սակայն ամեն ինչ կանխատեսել հնարավոր չէ, դա իրապես կիմանան արդեն մեր թոռները։ Ինչ վերաբերվում է աշխարհում կլիմայական փոփոխությունների պատճառով հարյուր միլիոնավոր փախստականներին, ապա զարգացած երկրներից այդ տեղահանվածների մի մասը կարող են լինել այնտեղ ապրող հայերը։ Դժվար չէ կռահել, որ նրանք պարզապես պատմական հայրենիք կվերադառնան, ինչը վաղուց արդեն կանխատեսվել է։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն