00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անդրանիկի ուղերձը և Ալեքսանդրապոլի պայմանագիրը. Գյումրու «Օժիտի շենքի» անցյալն ու ներկան

© Sputnik / Armenuhi Mkhoyan"Дом-приданное" в Гюмри
Дом-приданное в Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2021
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան «Մշակութային հայրաքաղաք» նախագծի շրջանակներում ներկայացնում է քաղաքի մեծահարուստների` Դրամփյանների՝ իրենց դստերը որպես օժիտ նվիրած շենքի հարուստ պատմությունն ու ներկայիս տխուր վիճակը:
Գյումրիի կենտրոնական զբոսայգու՝ գյումրեցիների  սիրված «Գորկայի» այգու դիմաց ճարտարապետական իր շքեղությամբ առանձնանում է «Օժիտի շենքը», որի ճակատագիրը քաղաքում ժամանակին մասնավորեցված շատ կառույցների նման բախտի քմահաճույքին է մատնված։

«Օժիտի շենքի» հարուստ պատմությունը

Շենքը կառուցվել է 1890-ականներին, քաղաքում հայտնի մեծահարուստ և բարերար Լևոն Դրամփյանի կողմից։ Նա այս շքեղ տունը, որպես հարսանեկան օժիտ, նվիրել է աղջկան՝ Ջավահիր Դրամփյանին: Այս պատճառով էլ գյումրեցիներն առ այսօր տունն անվանում են «Օժիտի շենք»:
© Sputnik / Armenuhi Mkhoyan"Дом-приданное" в Гюмри
Дом-приданное в Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
"Дом-приданное" в Гюмри
Գյումրու «Օժիտի շենքը»
Ջավահիրի ամուսինն Ալեքսանդրապոլի առաջին քաղաքագլուխ, Ռուսական կայսրության 1-ին պետական դումայի անդամ Գեղամ Տեր-Պետրոսյանն էր:
Արխիվային փաստաթղթերը վկայում են նաև, որ որոշ ժամանակ այս շենքը ծառայել է որպես քաղաքապետարան։ Որպեսզի քաղաքային բյուջեից գումար չծախսվեր, Տեր-Պետրոսյանը քաղաքապետարանի շենքը ժամանակավորապես տեղափոխում է իրենց տուն:
Церковь Сурб Григор Лусаворич в Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2021
«Գեղցոնց ժամ». ինչո՞ւ են Գյումրիում առանձին եկեղեցի կառուցել գյուղից եկածների համար
Շենքի պատմական հարուստ ժառանգությունն այսքանով չի ավարտվում. 1918 թվականին Ալեքսանդրապոլի պաշտպանությունը կազմակերպելու նպատակով զորավար Անդրանիկը հենց այս շենքի պատշգամբից է ոգևորել ժողովրդին՝  ձևավորելու համար Հարվածային գունդը։ Իսկ 1920թ.-ին այս շենքում է ստորագրվել Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագիրը:
Խորհրդային կարգերի հաստատումից հետո շենքն ազգայնացվել է, այնտեղ գործել են զանազան պետական, հասարակական և մշակութային հաստատություններ: Խորհրդային Հայաստանի տարիներին այս շենքում է գործել քաղաքային գործկոմը, հետագայում՝ մինչև նոր շենք տեղափոխվելը, այստեղ էր Լենինականի Պիոներ պալատը, ապա` Մերկուրովի անվան նկարչական դպրոցը:
«Մեր առաջվա Պիոներ պալատն է: Շատ լավ հիշողություններ են կապված էս շենքի հետ՝ իմ բոլոր երեխաներս այս շենքում տարբեր խմբակների են մասնակցել՝ սպորտի պարի և այլն, հետո էլ նկարչական դպրոցն է եղել»,-պատմում է տարածքում բնակվող տիկին 81-ամյա Լիդան։ Նա հիշում է, որ ժամանակին  «Օժիտի շենքը» շատ գեղեցիկ կառույց է եղել՝ դեպի պատշգամբ տանող աստիճաններով, իսկ 1988 թվականի երկրաշարժից հետո այն վթարային է դարձել, կառույցում էլ անօթևան ընտանիքներ են բնակվել:

Կառույցի տխուր ներկան ու մշուշոտ ապագան

1988 թվականի երկրաշարժի հետևանքով թեև շինությունը չի փլուզվել, բայց դարձել է վթարային՝ թափվել են պատշգամբի քարերը, որոշ հատվածներում առաջացել ճաքեր: Չնայած դրան, անօթևան ընտանիքները  ժամանակավոր բնակություն են հաստատել կառույցում:
Տարիների ընթացքում ընտանիքները, բացառությամբ  մեկի, բնակարան են ստացել ու լքել պատմական կառույցը: Հիմա միայն տարեց ամուսիններ Լևոն Ղազարյանն ու Լյուդմիլա Պալտյանն են բնակվում այստեղ:
© Sputnik / Armenuhi Mkhoyan"Дом-приданное" в Гюмри
Дом-приданное в Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
"Дом-приданное" в Гюмри
Գյումրու «Օժիտի շենքի» ներկայիս տխուր տեսքը
«Եթե մենք չլինեինք, քաղաքի շատ կառույցների նման սրանից էլ բան չէր մնա: Նույնիսկ պատշգամբից փլված քարերն ենք հավաքել ու պահել, բայց շատ խոնավ շենք է, հենց խոնավության պատճառով էլ հիմա որդիներիս ընտանիքները այստեղ չեն, մեկը՝ արտերկրում, մյուսը՝ վարձով այլ տեղ է բնակվում»,-պատմում է տիկին Լյուդմիլան։ Նա ասում է, որ թեև շենքը սեփականատեր ունի, մինչ օրս շենքի ճակատագրով այդ մարդիկ չեն զբաղվել:
«Միայն մեկ անգամ մի երիտասարդ եկավ ասաց՝ շենքի տերը մենք ենք, ելե՛ք այստեղից։ Մենք էլ ասեցինք, որ մինչև բնակարանի հարցը չլուծվի, դուրս չենք գա. առանց մեզ հաշվի առնելու շենքը օտարել են: Իբր աճուրդ են կազմակերպել, և 21 միլիոն դրամով վաճառել է քաղաքապետարանը»,-ասում է տիկին Լյուդմիլան։
© Sputnik / Armenuhi Mkhoyan"Дом-приданное" в Гюмри
Дом-приданное в Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
"Дом-приданное" в Гюмри
Գյումրու «Օժիտի շենքի» ներկայիս տխուր տեսքը
Մինչ տիկին Լյուդմիլան Sputnik Արմենիային ներկայացնում էր շենքի ներկայիս վիճակը, տատիկին հյուր եկած թոռնուհին ասաց, որ միշտ իր ընկերներին ուղեկցում է այստեղ ու ներկայացնում շենքի հարուստ պատմությունը: «Ես էլ եմ այս տանը ծնվել ու ապրել: Հպարտությամբ եմ ընկերներիս բերում ու ցույց տալիս այս հրաշք շենքը»,-ասում է Դիանա Ղազարյանը և ծիծաղով ավելացնում, որ դեմ չէր լինի, եթե իրեն էլ նման օժիտ բաժին հասներ:
«Բաղնիքը մենակ լողնալու տեղ չէր», կամ հին գյումրեցիներն անգամ այստեղ էին յուրահատուկ
Ըստ մեր տեղեկություններին` «Կումայրի» պատմական արգելոցի տարածքում գտնվող շենքը՝ ավելի քան 800 քմ մակերեսով, ժամանակին օտարվել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հրահանգով, իսկ շենքի պաշտոնական  սեփականատերը Ղուկասյանի որդու ընկերն է՝ Հ. Գրիգորյանը:  
© Sputnik / Armenuhi Mkhoyan"Дом-приданное" в Гюмри
Дом-приданное в Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
"Дом-приданное" в Гюмри
Գյումրու «Օժիտի շենքի» ներկայիս տխուր տեսքը
Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանից փորձեցինք հստակեցնել շենքի ճակատագիրը: Չմանրամասնելով, թե ում է պատկանում շենքը` Գասպարյանը տեղեկացրեց, որ սեփականաշնորհված է ամբողջ շենքը: «Շենքն աճուրդի է դրվել ու օտարվել է, այն պայմանով, որ ձեռնարկվեն քայլեր շենքի պահպանման ուղղությամբ»,-նշեց պատասխանատուն՝ չհերքելով, որ այս ընթացքում նման քայլեր չեն իրականացվել:
Նա հավաստիացրեց, որ շենքն անպայման պետք է վերանորոգվի, քանի որ պատմամշակութային բացառիկ արժեք է, իսկ թե ում կողմից ու ինչ միջոցներով՝ պարզ չէ։
© Sputnik / Armenuhi Mkhoyan"Дом-приданное" в Гюмри
Дом-приданное в Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
"Дом-приданное" в Гюмри
Գյումրու «Օժիտի շենքը»
Հիշեցնենք, որ դեռ 2013 թվականին որոշում է կայացվել համայնքին վերադարձնել պատմական այս շինությունը՝ գերակա շահ ճանաչելով, սակայն գերակա շահ ճանաչելու նախագիծն այդպես էլ չի հաստատվել:
Լրահոս
0