Իմ անձնագիրն ի վերջո կլինի, բայց արդյոք կլինե՞մ ես, կամ անձնագրերի «արկածները» Հայաստանում

© Sputnik / Aram NersesyanПаспорт гражданина Армении
Паспорт гражданина Армении - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2021
Անձնագիր ստանալն ու փոխելը խնդիր է դարձել մեր երկրում։ Մարդիկ բողոքում են անհասկանալի ձգձգումներից։ Խնդրին իր սյունակում անդրադարձել է Sputnik Արմենիայի սյունակագիրն Արմեն Դուլյանը։
Անձնագրի անհավանական արկածները Հայաստանում
Եկեք անկեղծ լինենք։ Հայկական անձնագրի բախտն ի սկզբանե չի բերել։ Արցախցիների անձնագրի մասին ընդհանրապես թույլ տվեք լռել, որովհետեւ մինչ մենք հպարտորեն՝ ամենաբարձր մակարդակով հայտարարում էինք՝ Արցախը Հայաստան է, և վե՛րջ, կամ սվիններով էինք ընդունում, եթե հանկարծ որևէ մեկը համարձակվում էր Ստեփանակերտը Խանքենդի անվանել, այդ նույն Ստեփանակերտում արցախցիներից շատ-շատերին անձնագրեր էին հանձնում, որտեղ սևով սպիտակի վրա պաշտոնապես ամրագրված էր. «Ծննդյան վայրը՝ Ադրբեջան»։ Նույնիսկ ոչ էլ Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետություն, որտեղ իմ սերնդի ներկայացուցիչներից շատերն էին ծնվել, այլ հենց այդպես՝ Ադրբեջան։
Новые бюллетени на столе председателя избирательной комиссии на участке 29/29 (20 июня 2021). Ариндж - Sputnik Արմենիա, 1920, 04.08.2021
Շատ ձայն ստանալը դեռ ցուցիչ չէ. միլիոնավոր մարդիկ քվեարկել էին ԱՄՆ-ն քանդած նախագահի օգտին
Երևի կհամաձայնեք, որ Արցախի թեման, մանավանդ պատերազմից հետո մոտ մեկ տարի անց, բավական նուրբ է։ Շատ ավելի հետաքրքիր է այն, թե ինչ է կատարվում հայաստանյան անձնագրերի հետ հենց այս օրերին։ Դրանք բառիս բուն իմաստով անհետացել են, այսպես կոչված՝ «ՕՎԻՐ»-ից, որտեղ նախկինում անձնագիրը տալիս էին երկու շաբաթում, հիմա բոլորին մերժում են։ Հանուն ճշմարտության ասեմ, որ մոտավորապես նույն իրավիճակն էր ստեղծվել ուղիղ մեկ տարի առաջ աշխարհի ամենահզոր երկրում՝ Ամերիկայում, որտեղ քաղաքացիները, նույնիսկ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ մի քանի ամիս շարունակ պարզապես չէին կարողանում անձնագիր ստանալ։ Իսկ անձնագրի բացակայությունը Միացյալ Նահանգներում շատ ավելի լուրջ խնդիր է, քան Հայաստանում։ Ինչո՞ւ։
Այն պարզ պատճառով, որ եթե մեզ մոտ գրեթե բոլորը անձնագիր ունեն, Ամերիկայում այդ փաստաթուղթն ունի բնակչության ընդամենը 40 տոկոսը։ Հարցրեք ամերիկացուն՝ լավ, ինչո՞ւ շահագրգիռ չես, ու կլսեք շատ անկեղծ ու զարմանալի պատասխան. «Է, ինչի՞ս է պետք, եթե մեզ մոտ վարորդական իրավունքն ավելի կարևոր փաստաթուղթ է, քան անձնագիրը, իսկ արտասահման գնալու համար անձնագիր կարող եմ ստանալ ցանկացած պահի»։ Այդ դեպքում հարց է ծագում՝ բա ինչո՞ւ անցած տարի մարդիկ ամիսներով չէին կարողանում լուծել անձնագրի խնդիրը։ Հայաստանում այդ հարցին պատասխանում են ճիշտ այնպես, ինչպես Ամերիկայում էին պարզաբանում մեկ տարի առաջ. «Կորոնավիրուսի պատճառով»։
Ինչպե՞ս են կարողանում տաղանդով աչքի չընկնող քաղաքական գործիչները շահել ընտրողների սիրտը
Ուղղակի ամերիկյան պատասխանը շատ հիմնավոր ու տրամաբանական է. «Մեր հյուպատոսարաններն ամիսներ շարունակ ընդհանրապես չէին աշխատում, ինչի պատճառով էլ չէին կարողանում նոր անձնագրեր տրամադրել, և դիմումները կուտակվել էին։ Հիմա մեր՝ հայաստանյան, չինովնիկների պատասխանը Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից. «Մենք ունենք մեկ պարզաբանում՝քովիդով պայմանավորված, մատակարարման հետ տեխնիկական խնդիրներ են առաջացել»։ Ու վերջ։ Հիմա հասկացա՞ք ամերիկացի և հայաստանցի չինովնիկների աշխատաոճի էական տարբերությունը։
Председатель ЦИК Тигран Мукучян отвечает на вопросы журналистов (22 июля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2021
Ժամկետանց անձնագրերով ընտրողները ՏԻՄ ընտրական ցուցակներում չեն ներառվի. Մուկուչյան
Կներեք, ձեզ մոտ մի տհաճ զգացում չի՞ առաջանում։ Ինձ մոտ մշտապես է առաջանում ու ինձանից անկախ սկսում եմ մտածել՝ եթե ինձանից ինչ-որ բան ուզում են թաքցնել, ուրեմն փորձում են կոծկել իրենց մեղքը, ուրեմն պարտավոր էին ինչ-որ բան անել, որը չեն արել։ Ու լավ ձև են գտել՝ չեն էլ արդարանում, պարզապես լռում են, լավ իմանալով, որ հազարավոր մարդիկ սպասոմ են անկեղծ պատասխանի։ Օրինա՞կ։ Խնդրեմ։ «Արմդեյլի» լրատվամիջոցը կոնկրետ դեպք է վկայակոչում. «Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մի քաղաքացի մեզ ահազանգել է և հայտնել, որ արդեն տևական ժամանակ է՝ կինն ու երեխան Հայաստանում են՝ անձնագրեր ստանալու նպատակով, բայց գործընթացը ձգձգվում է, և այդ պատճառով չեն կարողանում վերադառնալ Ռուսաստան. «Երեխան դպրոց պիտի գնա, կնոջս արձակուրդն արդեն ավարտվել է։ Այդ ո՞ր գործատուն շաբաթներով կսպասի, արդեն սպառնում է աշխատանքից ազատել»»։ 
Էստեղ շատ ավելի լուրջ պրոբլեմ կա։ Հիշո՞ւմ եք, թե 90-ականների սկզբին ինչպես մեկը մյուսի հետևից սկսեց անհետանալ ամեն ինչ՝ ջեռուցումը, հետո՝ գազը, հետո՝ ջուրը, վերջապես՝ լույսը։ Իոսիֆ Բրոդսկին այդ թեմայով հրաշալի բանաստեղծություն է գրել, որի մեջ թե՛ հումոր կա, թե՛ փիլիսոփայություն։ Ասում է՝ սկզբից անհետացավ աթոռը, հետո՝ մահճակալը, հետո՝ սեղանս, ընտանեկան լուսանկարս։ Մնացինք ես ու վերարկուս։ Դե ինչ, սիրելի՛ս, ես էլ եմ քեզ հրաժեշտ տալիս։ Համաձայնեք՝ լավն է Իոսիֆ Բրոդսկու բանաստեղծությունը, որի վերջը կարելի է երևի այսպես ներկայացնել՝ իմ անձնագիրն ի վերջո, իհարկե, կլինի, բայց արդյոք կլինե՞մ ես։
Նոր անձնագրեր չկան․ ՀՀ ոստիկանությունը հայտնել է պատճառը
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն