Արմավիրում տղամարդը մնացել է վերաբարձ կռունկի ու բեռնատարի արանքում. մանրամասներ

ДТП с участием крана - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2021
65-ամյա տղամարդը, մնալով բեռնատարի ու վերաբարձ կռունկի արանքում, ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Արմավիրի մարզում գրանցված ողբերգական վրաերթի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։ ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացնում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Արմավիրի մարզում վերամբարձ կռունկը վրաերթի է ենթարկել մի տղամարդու, որը մահացել է հիվանդանոցում։
Медицинский центр Сурб Аствацамайр - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2021
Հայաստանում 6 տարեկան աղջիկն ընկել է 7-րդ հարկից ու ողջ մնացել
Ըստ ՔԿ–ի հաղորդագրության` ժամը 07:45-ի սահմանում Էջմիածին քաղաքի 39-ամյա բնակիչը, վարելով «Զիլ» մակնիշի վերամբարձ կռունկ բեռնատար ավտոմեքենան, ուղևորվել է Էջմիածին քաղաքից դեպի Արտիմետ գյուղ տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատված, որտեղ կայանված է եղել «Իվեկո» մակնիշի բեռնատար ավտոմեքենա: Վերամբարձ կռունկը փորձել է հետընթաց կատարել, որպեսզի կարողանա բեռնատարում գտնվող «Վոլվո» մակնիշի բեռնատար ավտոմեքենան իջեցնել և կայանել այդ հատվածում: Սակայն այդ ընթացքում «Իվեկո» բեռնատար ավտոմեքենայի վարորդը՝ Արարատի մարզի 65-ամյա բնակիչը, անսպասելի հայտնվել է կայանված բեռնատար և հետընթաց կատարող վերամբարձ կռունկ ավտոմեքենաների միջև, որի ժամանակ էլ վերամբարձ կռունկ ավտոմեքենայի վարորդը, չնկատելով վերջինիս՝ վրաերթի է ենթարկել:
65-ամյա տղամարդը, մնալով բեռնատար ավտոմեքենաների միջնամասում, ստացել է մարմնական վնասվածքներ և ժամը 08:10-ին տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Երևանի Բաշինջաղյան փողոցում պայթյուն է որոտացել
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն