00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Բանակցությունների վերսկսումը Ալիևի քաղաքական ինքնասպանության սկիզբը կդառնա. ադրբեջանագետ

«Բանակցությունների վերսկսումը կազդարարի Ալիևի քաղաքական ինքնասպանության սկիզբը». Տաթևիկ Հայրապետյան
Բաժանորդագրվել
Ադրբեջանագետ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, նշել, թե երբ, ինչպես և ինչ հնարավորություններով կարող են բանակցությունները վերսկսվել։
Այս փուլում Արցախի ինքնորոշման շուրջ որևէ ձևաչափով բանակցությունների մասին խոսելը վաղ է։ Ալիևը շարունակում է պատերազմում արձանագրած ռազմական հաջողության հենքի վրա անձնական վարկանիշը բարձրացնել և ամենուր հայտարարել, թե Արցախի հարցը լուծված է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։
«Եթե Ալիևն այս ժամանակահատվածում գա, նստի բանակցային սեղանի շուրջ և ասի` ես պատրաստ եմ կարգավիճակ քննարկել, պարզ է` դա իր համար քաղաքական ինքնասպանություն է»,- ասաց նա։
Նրա խոսքով` թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի ազդակներից, թե՛ Հայաստանից հնչող հայտարարություններից ակնհայտ է, որ խնդրի կարգավորման հարցում կա որոշակի կոնսենսուս, պարզապես պետք է գործընթացներն այդ ուղղությամբ զարգացնել և առաջին իսկ պատեհ պահին բանակցությունները վերսկսել այն կետից, որ կետից դրանք դադարեցվել են։
«Մեր չորս կողմը թուրք է, մեր ձեռքն էլ` մենակ կոպալներ». ի՞նչ են պատմում Որոտանի բնակիչները
«Մինսկի խումբը չկարողացավ կանխել ուժի չկիրառման սկզբունքը, որն ամբողջությամբ Ադրբեջանն անտեսեց և գնաց ագրեսիայի, այդուհանդերձ մենք ունենք բաց կարգավիճակի հարց, և կարծում եմ` հետագա բանակցությունները, նաև մեր ջանքերը պետք է միտված լինեն Մինսկի խմբի համանախագահող պետություններից եկած դրական ազդակների միավորմանը, դրանց համատեղմանը և դրա միջոցով մեր շահերն առաջ մղելուն»,- նշեց Հայրապետյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ դեռևս Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ չեն ընթանում։
Սև լճի տարածքում ադրբեջանցիները պատրաստվում են ձմեռվան` շինություն են կառուցում. Հակոբյան
Հայաստանի արտգործնախարարի խոսքով` եթե խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսվեն, ապա դրանցում պետք է անպայմանորեն արձանագրվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հռչակած սկզբունքների հիման վրա:
Լրահոս
0