Հադրութի շրջանից հայտնաբերվել է զոհված զինծառայողների ևս 2 աճյուն

© Photo : press office of MES of ArtsakhԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները` աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները` աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնաբերված աճյունների ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանում որոնողական աշխատանքների շնորհիվ հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։ Տեղեկանում ենք Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Ոստիկանները՝ Երևանի Հերացի փողոցի դիահերձարանի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2021
Նույնականացվել են, բայց... ինչու չեն վերցնում ԴՆԹ փորձաքննություն անցած աճյունները
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով են ընթացել։
Հայտնաբերված 2 աճյունների ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում, փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1665 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Լրահոս
0