Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հատո՞ւկ է ձգձգվում Քոչարյանին ՀՀ–ից բացակայելու թույլտվություն տալը. Խուդոյանը մանրամասնեց

«Քոչարյանի` ՀՀ–ից բացակայելու թույտվության հարցի ձգձգման մեջ կա որոշակի միտում». Խուդոյան
ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական թիմի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանին Մոսկվա մեկնելու և ՀՀ–ից մի քանի օր բացակայելու թույլտվություն տալու հարցին։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանն այս շաբաթվա ընթացքում վերապատրաստման դասընթացների է մասնակցելու։ Տեղեկությունն այսօր առավոտյան են Քոչարյանի պաշտպանական կողմին հայտնել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում փաստաբան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ ՌԴ իշխանական «Եդինայա Ռոսիա» կուսակցության կողմից Մոսկվա այցելելու պաշտոնական հրավերը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը թարգմանված տարբերակով դատարանին ներկայացրել է հինգշաբթի օրը` սեպտեմբերի 9–ին և խնդրել, որ սեպտեմբերի 18–ից 28–ն ընկած ժամանակահատվածի համար ՀՀ–ից բացակայելու թույլտվություն հատկացվի երկրորդ նախագահին։ Սակայն երկօրյա զանգերն արդյունք չեն տվել։
«Դատախազությունը դեռևս ներողություն չի խնդրել ինձնից». Քոչարյանը ելույթ ունեցավ դատարանում
«Բայցևայնպես դատարանի աշխատակազմին խնդրել ենք փոխանցել, որ հնարավորինս շուտ հարցին լուծում տրվի։ Խնդիրը պետք է կարգավորվի ընթացիկ վարույթի շրջանակում, որովհետև այլ սահմանափակում չկա, այսինքն` խնդիրը գտնվում է միայն դատավորի հայեցողության տիրույթում, իսկ եթե հարցեր առաջանան, ապա դրանք հնարավոր է քննարկել գործողությունների բողոքարկման, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու տեսքով։ Սակայն դեռ վաղ է այդ մասին խոսել, առավել ևս, որ այդ հարցը դեռ Ռոբերտ Քոչարյանի հետ չենք քննարկել»,– ասաց փաստաբանը։
Խուդոյանի խոսքով` երկու օրը բավարար ժամանակ էր, որպեսզի դատարանն անդրադառնար հարցին, քանի որ նախկինում էլ նույնիսկ հնարավոր է եղել նմանատիպ հարցեր լուծել առանց նիստ հրավիրելու։ Ռոբերտ Քոչարյանը նույն կարգով մի քանի անգամ դիմել է դատարանին` աշխատանքային հարցերով Հայաստանից բացակայելու թույլտվություն ստանալու համար։ Ըստ նրա` այս ձգձգման դեպքում նկատելի է որոշակի միտում, և եթե դատարանը եկող շաբաթվա ընթացքում հարցին լուծում չտա, ապա հաջորդ աշխատանքային օրը լինելու է սեպտեմբերի 22-ը, ինչն անցնում է պաշտպանական կողմի խնդրած ժամկետից։
Արցախը ծանրագույն կորուստներ կրեց և հիմա մեծ անորոշությունների առջև է. Քոչարյան
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` որպես «Հայաստան» դաշինքի ղեկավար, պաշտոնական հրավեր է ստացել «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարությունից` այցելելու ՌԴ մայրաքաղաք Մոսկվա՝ երկու քաղաքական միավորների գործընկերային հարաբերությունների զարգացմանն ուղղված քաղաքական հանդիպումներ անցկացնելու համար։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն