ԼՂ հակամարտության կարգավորման ուղիներն են քննարկել Փաշինյանն ու Ստեֆան Վիսկոնտիին

© Photo / official site of the Prime minister of RAПремьер-министр Никол Пашинян принял французского сопредседателя Минской группы ОБСЕ Стефана Висконти (13 сентября 2021). Еревaн
Премьер-министр Никол Пашинян принял французского сопредседателя Минской группы ОБСЕ Стефана Висконти (13 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի ղեկավարն ու ֆրանսիացի համանախագահն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործում:
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին: Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
«Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները և այդ համատեքստում ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Встреча глав МИД Армении и России Арарата Мирзояна и Сергея Лаврова (31 августа 2021). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2021
Բաքուն չի կատարում Ղարաբաղի մասին եռակողմ հայտարարության պարտավորությունները. Միրզոյան
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էր ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին և Ֆրանսիայի ԱԳՆ մայրցամաքային Եվրոպայի դեպարտամենտի փոխտնօրեն Սիլվեն Գիյոգեին:
Նշենք, որ սեպտեմբերի 11–ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին ասել էր, որ Արցախյան հարցի կարգավորման համար ԱՄՆ–ն անում է այն, ինչ կարող է, որպեսզի Հայաստանին ու Ադրբեջանին վերադարձնի բանակցությունների սեղանի շուրջ` Մինսկի խմբի ներքո։
Հիշեցնենք, որ հուլիսի 29–ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը և Իգոր Խովաևը երեկ հանդես էին եկել հայտարարությամբ և Հայաստանին ու Ադրբեջանին հորդորել անհապաղ նվազեցնել լարվածությունը, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները նոյեմբերի 9-ի հայտարարության և հրադադարի մասին այլ պայմանավորվածությունների համաձայն։
Լրահոս
0