Սև լճի տարածքում ադրբեջանցիները պատրաստվում են ձմեռվան` շինություն են կառուցում. Հակոբյան

© Photo : provided by Tigran Varag / Arm GeoОзеро Сев Лич
Озеро Сев Лич - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2021
Վահե Հակոբյանը կարծում է, որ ադրբեջանական կողմը ցանկացած պահի պարզապես կարող է կտրել Կապանը ՀՀ մյուս բնակավայրերից։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Սև լճի տարածքում արդեն ադրբեջանցի զինվորները պատրաստվում են ձմեռվան` հիմնական շինություններ են կառուցում։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը` հավելելով, որ ամենաթողության հետևանք է սա։
Замначальника Генштаба ВС Армении Эдвард Асрян - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2021
Ունենք ծրագրեր, ժամկետները իրավասու չեմ ներկայացնել. ԳՇ պետի տեղակալը` սահմանների մասին
Նրա խոսքով` նույն ամենաթողության հետևանքով էլ Որոտանի կողքը` ճանապարհի վրա, ադրբեջանցիները ոստիկանական անցակետ են դրել և իրանական բեռնատարերը կանգնեցնում՝ պետտուրք են գանձում։
«ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այդ մասին՝ Որոտանն անվանելով ադրբեջանական անունով. սա ինչ է նշանակում, որ մեզ կամաց-կամաց սովորեցնում են, թե դա ադրբեջանակա՞ն տարածք է։ Էլ չասեմ` նորմալ չէ, որ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածում այն ժամանակ, երբ համացանցում արդեն տեղեկատվությունը տարածվել է։ Հասկանո՞ւմ եք, չէ, որ ադրբեջանական կողմը ցանկացած պահի պարզապես կարող է կտրի Կապանը»,–ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով` Սյունիքում բացի անվտանգային հարցերից, նաև տնտեսական խնդիր կա. հարցն այն է, որ 40 տոկոսից ավել ապրանքաշրջանառությունը կատարվում է Իրանի կողմից, և սա կարող է վտանգվել։ Հակոբյանը հավելեց` վստահ է, որ Իրանը կարձագանքի այս միջադեպին։
Լուրերը, թե մեր այցելության վայրը Սև լիճը չէ, ապատեղեկատվություն է. Ավինյանը մեկնաբանել է
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։
Ադրբեջանցիները Որոտանի մոտ ստուգում են իրանական բեռնատարների վարորդների փաստաթղթերը. ԱԱԾ
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն