Արմավիրի մարզի 54-ամյա բնակչին սպանելու համար մեղադրանք է առաջադրվել ընկերոջը

CC0 / DanaTentis / ShotՕղի
Օղի - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Տղամարդիկ միասին օղի են խմել, վիճել, ու նրանցից մեկը մյուսին հարվածել է մետաղյա աթոռով։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի 54-ամյա բնակչի սպանության հանգամանքները: Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. մարտի 18-ին Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի 37-ամյա բնակիչը Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասում հանդիպել է ընկերոջը՝ 54-ամյա տղամարդուն: Վերջիններս փոխադարձ պայմանավորվածությամբ, նույն թաղամասում գտնվող խանութից օղի են գնել և գնացել 54-ամյա տղամարդու բնակարան և խմել:
Автомобиль дорожной полиции Армении - Sputnik Արմենիա, 1920, 06.09.2021
Երևանում էլեկտրահարելով 89-ամյա կնոջ են սպանել
Նույն օրը` ժամը 15:50-ի սահմաններում, նրանց միջև վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում 37-ամյա տղամարդը, տան հյուրասենյակից վերցնելով մետաղյա աթոռը, մի քանի անգամ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում` գլխին, որից հետո հեռացել է։ Տղամարդը ստացել է բաց գանգուղեղային վնասվածք և մահացել։
Երևանի շենքերից մեկի բակում կնոջ դիակ է հայտնաբերվել
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 37-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը): Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Արմավիրում տղամարդը մնացել է վերաբարձ կռունկի ու բեռնատարի արանքում. մանրամասներ
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն