Առուշ Առուշանյանի կալանքի հարցով Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացվել

© Photo : Facebook / Վերածնվող ՀայաստանԱռուշ Առուշանյան
Առուշ Առուշանյան - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գորիսի քաղաքապետի կալանավորման` Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոք է ներկայացվել։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կալանքի հարցով Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացվել։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնում է Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին` ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի սեպտեմբերի 10-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել»,–գրել է Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Առուշանյանը կալանավորվել է հուլիսի 16-ին:
Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։
Լրահոս
0