00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Արամ Սարգսյան
Բրյուսելում պայմանավորվածություններն ուղղված են Իրանի և Ռուսաստանի դեմ․ Արամ Սարգսյան
17:12
7 ր
Սուրեն Պապիկյան
Կիստաների, գիշերամիզության և թեթև հետամնացության դեպքում ծառայությունը սահմանափակումով պարտադիր է․ Սուրեն Պապիկյան
17:30
4 ր
Ալեքսանդր Կադնիկով
Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո Ղրիմի հայկական սփյուռքն ակտիվացել Է․ Ալեքսանդր Կադնիկով
17:35
4 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Բոլորս ենք մեղավոր. ռազմական փորձագետը` մարտական հենակետում զինծառայողի մահվան մասին

«Բոլորս ենք մեղավոր». ռազմական փորձագետը` զինծառայողի մահվան մասին
Բաժանորդագրվել
Ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանը կարծում է, որ խնդիրը շատ ավելի խորքային է, և նման դեպքերից խուսափելու համար պետք է զինծառայության ամբողջ փիլիսոփայությունը, զինվորագրվողների արժեհամակարգը փոխել։
Հայաստանում երկար ժամանակ զորահավաքներ չեն անցկացվել, և զորահավաքային պլանավորումը մեզ մոտ որպես այդպիսին թույլ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Նարեկ Ներսիսյանը` անդրադառնալով երեկ գիշեր մարտական հենակետերից մեկում տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով մեկ հոգի մահացու հրազենային վիրավորում է ստացել, մեկը` վիրավորվել։
Նրա խոսքով` օգոստոս-նոյեմբեր ամիսներին անցկացվող եռամսյա զորահավաքի մասնակիցներն իրենց հետ բերել են այն ոչ կանոնադրական հարաբերությունները, բարքերը, որոնք եղել են իրենց ծառայության տարիներին, ինչը, իհարկե, նորմալ երևույթ չէ, բայց զարմանալի էլ չէ։
«Այստեղ կրկին բախվում ենք հին համակարգի հետ, ունենք Խորհրդային Միությունից մնացած կանոնադրություններ, զորահավաքի կարգ, դրա հիման վրա գրված օրենսդրություն, որը ԽՄ գրեթե բոլոր հանրապետություններում փոխվել է, մեզ մոտ՝ ոչ»,- ասաց նա։
Բացի այդ, զորահավաքի մասնակիցները համապատասխան ուսուցումից հետո են տեղափոխվել մարտական դիրքեր, ինչը ևս մեկ ցուցիչ է, որ անպատրաստ լինելը չէր կարող միջադեպի պատճառ լինել։ Իսկ նման դեպքերից խուսափելու համար զինծառայության ամբողջ փիլիսոփայությունը, զինվորագրվողների արժեհամակարգը պետք է փոխել։
Եռամսյա վարժական հավաքների մասնակիցները մեկնել են մարտական դիրքեր
Նրա կարծիքով` այս դեպքը էական ազդեցություն չի կարող ունենալ զորահավաքի մասնակիցների վրա։
«Խոպանչու հոգեբանությամբ քչերն են ուզում ծառայել պետությանը, և որոշները, եթե քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն ունենային, ընդհանրապես չէին ծառայի։ Սա գլոբալ խնդիր է, կարծում եմ` մասնավորեցնելն այդքան էլ ճիշտ չէ։ Պետք է ընդհանուրից մասնավորեցնել, ոչ թե մասնավորից ընդհանրացնել»- նշեց Ներսիսյանը։
Ռազմական փորձագետը համոզված է, որ տարիներ շարունակ բանակում արմատավորված արատավոր բարքերի համար մեղավորներ ու պատասխանատուներ փնտրելիս պետք չէ հեռուն գնալ, նրանց պետք է փնտրել մեզնից յուրաքանչյուրի մեջ։ Բոլորս ենք մեղավոր, որ չունենք արհեստավարժ ու պրոֆեսիոնալ բանակ։
Եռամսյա հավաքների շրջանակում հարձակողական գործողություններ են անցկացվել
Հիշցենենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը։ Եվս մեկ զինծառայող վիրավորվել է։
Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Լրահոս
0