https://armeniasputnik.am/20210914/erevani-oghakadzev-zbvosaygum-nor-aghbjur-hushakvotogh-kteghadrvi-33261374.html
Երևանի օղակաձև զբոսայգում նոր աղբյուր-հուշակոթող կտեղադրվի
Երևանի օղակաձև զբոսայգում նոր աղբյուր-հուշակոթող կտեղադրվի
Հուշակոթողը նվիրված է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից վրեժ լուծած հերոս հայորդիների հիշատակին։ 14.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-14T18:45+0400
2021-09-14T18:45+0400
2021-09-14T18:45+0400
հայաստան
հուշարձան
երևան
զբոսայգի
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2112/73/21127395_0:0:1600:901_1920x0_80_0_0_0853f346128a150891dd064df7e0176f.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Երևանի օղակաձև զբոսայգում կտեղադրվի կտեղադրվի Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթող։ Որոշումն ընդունվեց Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ։ Հուշակոթողը կտեղադրվի Ալեք Մանուկյան փողոցի և Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հետնամասին հարող կանաչապատ տարածքի կենտրոնական մասում։ Հուշակոթողը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից վրեժ լուծած հերոս հայորդիների հիշատակին։ Հիշեցնենք` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում 2015թ. հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ հրապարակվեց «Համահայկական հռչակագիրը», որով ի լուր ամբողջ աշխարհի ազդարարվում էր հայ ժողովրդի միասնական պայքարի մեկնարկը ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման, այլև այդ հանցագործության հետևանքների հաղթահարման համար: «Նեմեսիսի» չբացահայտված լիդերներից մեկը․ ո՞վ էր ծախսատար օպերացիայի ֆինանսական տնօրենը1919-ին ձևավորվել էր «Նեմեսիս» գործողությունը, որի նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող թուրք պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործակցած հայ դավաճաններին։ Գործողությունը կազմակերպել էր Հայ Հեղափոխական Դաշնակցությունը։ Օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովումը իրագործում էին Շահան Նաթալին, Գրիգոր Մերջանովը, Արմեն Գարոն, Ահարոն Սաչագլյանը: Գործողության շրջանակում ջարդերի կազմակերպիչների հետ հաշվեհարդար տեսած հայերն էին Սողոմոն Թեհլերյանը, Արամ Երկանյանը, Արշակ Եզդանյանը, Միսաք Թորլաքյանը, Արշավիր Շիրակյանը, Պետրոս Տեր–Պողոսյանը, Արտաշես Գևորգյանը, Ստեփան Ծաղիկյանը, Զարեհ Մելիք–Շահնազարյանցը։ 1975-1997 թվականներին գործել է ԱՍԱԼԱ–ն` Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը, որոնք Արևմտյան Հայաստանի ազատագրման և Ցեղասպանության ճանաչման նպատակներով կատարել են զինյալ գործողություններ։
https://armeniasputnik.am/20200321/seqs-trmradexer-roqnrolic-minchev-nemesis-gorcoxutyun-patmutyun-mi-hayi-masin-22459525.html
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/2112/73/21127395_14:0:1438:1068_1920x0_80_0_0_b64abfa648d67652a235362b8864f1e4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հուշարձան, երևան, զբոսայգի
հայաստան, հուշարձան, երևան, զբոսայգի
Երևանի օղակաձև զբոսայգում նոր աղբյուր-հուշակոթող կտեղադրվի
Հուշակոթողը նվիրված է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից վրեժ լուծած հերոս հայորդիների հիշատակին։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Երևանի օղակաձև զբոսայգում կտեղադրվի կտեղադրվի Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթող։ Որոշումն ընդունվեց Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ։ Հուշակոթողը կտեղադրվի Ալեք Մանուկյան փողոցի և Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հետնամասին հարող կանաչապատ տարածքի կենտրոնական մասում։ Հուշակոթողը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից վրեժ լուծած հերոս հայորդիների հիշատակին։
«Հայոց ցեղասպանության վրիժառուների հավաքական հուշակոթողի տեղադրման հարցն ունի քաղաքական և բարոյահոգեբանական կարևոր նշանակություն: Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներին վնասազերծած հայ վրիժառուների հիշատակը հավերժացնող խորհրդանշական հուշակոթողի տեղադրումով մեկ անգամ ևս լուրջ քայլ կկատարվի հայ ժողովրդի շրջանում ցեղասպանված ժողովրդի բարդույթից ազատվելու և արժանապատիվ ժողովրդի վերածվելու ուղղությամբ», – ասված է որոշման մեջ
Հիշեցնենք` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում 2015թ. հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ հրապարակվեց «Համահայկական հռչակագիրը», որով ի լուր ամբողջ աշխարհի ազդարարվում էր հայ ժողովրդի միասնական պայքարի մեկնարկը ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման, այլև այդ հանցագործության հետևանքների հաղթահարման համար:
1919-ին ձևավորվել էր «Նեմեսիս» գործողությունը, որի նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող թուրք պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործակցած հայ դավաճաններին։ Գործողությունը կազմակերպել էր Հայ Հեղափոխական Դաշնակցությունը։ Օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովումը իրագործում էին Շահան Նաթալին, Գրիգոր Մերջանովը, Արմեն Գարոն, Ահարոն Սաչագլյանը: Գործողության շրջանակում ջարդերի կազմակերպիչների հետ հաշվեհարդար տեսած հայերն էին Սողոմոն Թեհլերյանը, Արամ Երկանյանը, Արշակ Եզդանյանը, Միսաք Թորլաքյանը, Արշավիր Շիրակյանը, Պետրոս Տեր–Պողոսյանը, Արտաշես Գևորգյանը, Ստեփան Ծաղիկյանը, Զարեհ Մելիք–Շահնազարյանցը։ 1975-1997 թվականներին գործել է ԱՍԱԼԱ–ն`
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը, որոնք Արևմտյան
Հայաստանի ազատագրման և Ցեղասպանության ճանաչման նպատակներով կատարել են զինյալ գործողություններ։