Հայ զինծառայողը մահացու վիրավորում է ստացել մարտական հենակետում

© Sputnik / Aram NersesyanКаска на обочине дороги на подступе к Шуши после окончания военных действий (14 ноября 2020). Карабах
Каска на обочине дороги на подступе к Шуши после окончания военных действий (14 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով կատարվում է քննություն:
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, նախնական տվյալներով` մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պահեստազորի սերժանտ, 1978թ. ծնված Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը։
Երասխում հակառակորդի կրակոցից զոհված հայ զինծառայողի դեպքով հարուցվել է քրգործ
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով կատարվում է քննություն:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала