Սյունիքում հնարավոր են հետընտրական բախումներ. Գարեգին Պետրոսյան

Քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Սյունիքի մի քանի համայնքներում հոկտեմբերի 17-ին նախանշված ՏԻՄ ընտրություններին, մարզում ընթացող զարգացումներին և անվտանգության խնդիրներին։
44-օրյա պատերազմն Արցախից հետո ամենածանր հետևանքներն ունեցավ Սյունիքի բնակավայրերի վրա, և այդ մարզն անվտանգության թույլ բաղադրիչների պատճառով կորցրել է իր գրավչությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը։
Председатель ЦИК Тигран Мукучян отвечает на вопросы журналистов (22 июля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2021
Ժամկետանց անձնագրերով ընտրողները ՏԻՄ ընտրական ցուցակներում չեն ներառվի. Մուկուչյան
«Երեք տարի առաջվա սպասելիքների ու այսօրվա իրականության խզումը Սյունիքում առավել ակնառու է, որովհետև մարդիկ արթնանում էին բարելավումների ակնկալիքով, բայց ականատեսն են հակառակ պատկերի։ Սյունիքում քաղաքական գործընթացները շարունակվում են ծավալվել ընդհատակում, համայնքապետների և կենտրոնական իշխանության տարաձայնությունների հիմքում պրոցեսների անթափանցիկությունն է, սակայն ՏԻՄ ընտրությունները կարող են խափանել մեր շահերին հակընդդեմ ծրագրերը, և հայրենասեր սյունեցիների համար անցանկալի ելքով ընտրությունների դեպքում հնարավոր են նույնիսկ հետընտրական բախումներ»,– նշեց քաղաքագետը։
Члены избирательной комиссии в Сюнике за работой - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2021
Ժամկետը լրացավ. ովքե՞ր են ցանկանում մասնակցել Սյունիքի ՏԻՄ ընտրություններին
Պետրոսյանի դիտարկմամբ` գործող իշխանությունը որոշ համայնքապետների նկատմամբ իրավական գործընթաց հարուցելով և սյունեցիների նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելով` ձգտում է մարզում ապահովել ՏԻՄ ընտրությունների ցանկալի արդյունք և իր գործելակերպով անուղղակիորեն քողազերծում է իր նպատակները, առավել ևս որ տարբեր ատյաններում վերջին կադրային փոփոխություններ, ըստ նրա, միտված են այդ նպատակների իրականացմանը։
Գյումրիում ընտրապայքարը թեժ է լինելու. քաղաքապետի աթոռի համար կպայքարի 10 քաղաքական ուժ
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ` այս տարի ՀՀ–ում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն հոկտեմբերի 17–ին, նոյեմբերի 14-ին ու դեկտեմբերի 5-ին։ Հոկտեմբերին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Շիրակի մարզի Գյումրի, Սյունիքի մարզի Մեղրի, Գորիս, Տեղ, Տաթև, Արմավիրի մարզի Ֆերիկ, Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն