Տաշի–տուշի չի լինելու. սեպտեմբերի 21-ի միջոցառման կազմակերպիչը փակագծեր է բացում

© Sputnik / Andranik GhazaryanՀանրապետության հրապարակ
Հանրապետության հրապարակ - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
ՀՀ անկախության 30–ամյակին նվիրված միջոցառման կազմակերպչի խոսքով` միջոցառման ընդհանուր գաղափարը հայրենիքը սիրելու, շնորհակալություն հայտնելու, մարդկանց համախմբելու մեջ է։ Սա հայ ժողովրդի, հայ արտիստի ասելիքն է իր հայրենիքին։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Հանրապետության հրապարակում ՀՀ անկախության 30–ամյակին նվիրված միջոցառումը չի չեղարկվի` չնայած տարատեսակ շահարկումներին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց միջոցառման կազմակերպիչ «Դոմինո պրոդաքշնի» ղեկավար Աշոտ Առաքելյանը։
Համերգի անցկացումը և դրա վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում լինելու է մասշտաբային ու գունագեղ տոնակատարություն», բուռն քննարկման թեմա է դարձել։ Զոհված զինծառայողների հարազատները ֆլեշմոբ են սկսել սոցցանցերում` բոյկոտելով միջոցառումը։

«ՀՀ անկախության 30–ամյակին նվիրված միջոցառումը չեղարկելու տարբերակ չի քննարկվում, կազմակերպչական բոլոր աշխատանքները ժամանակացույցով իրականացվում են։ Նախատեսվում է սիմֆոնիկ նվագախմբով և երգչախմբով համերգային միջոցառում։ Հնչելու են հայ կոմպոզիտորներ Ավետ Տերտերյանի, Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի և բազում այլ հայտնի ստեղծագործողների արժեքավոր կատարումներ։ Լինելու է բեմականացված, պատմական ակնարկներով միջոցառում, որը կպատմի անցած 30 տարիների մեր ապրածը, ինչպես նաև մեր պատմությունից հատվածներ կլինեն»,–ասաց Առաքելյանը։

Անդրադառնալով «գունագեղ» բառին` նա շեշտեց, որ դա պարզապես շահարկում է համարում, վստահեցրեց, որ այդ բառի տակ «տաշի– տուշի» չկա։
Гегам Назарян на первом заседании парламента Армении (2 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2021
«Եթե երգեն, կկանգնեն մեր տղերքի արյան վրա». ԱԺ պատգամավորը` «գունագեղ» միջոցառման մասին
«Ես փորձում եմ բացել «գունագեղ» բառը, ստացվում է «գույն» և «գեղ»։ Միջոցառմանը գույն հաստատ լինելու է, քանի որ բեմն ամբողջովին լուսավորվելու է, իսկ բեմի լույսերը իրենց գույնը փոխելու են, իսկ ինչ վերաբերվում է գեղեցիկին, ապա վստահ եմ, որ միջոցառումը գեղեցիկ է լինելու, ու հանդիսատեսը կհամոզվի դրանում»,– նշեց նա։
Առաքելյանի խոսքով` անհարկի է շահարկվում նաև հրավառության թեման։

«Հրավառություն չի լինելու։ Նման բան չկա ու չի էլ քննարկվել։ Այսօր մարդիկ ինչ էլ ուզեն, ում էլ ուզեն, կարող են պիտակավորել, այդ է պատճառը, որ նման շահարկումներն անտեսում ենք, քանի որ մենք հավատում ենք մեր գործին։ Սոցիալական ցանցերում մանիպուլյատիվ բնույթի շահարկումներ, հայտարարություններ են եղել, որոնք գրգռել են զոհվածների հարազատների հույզերը»,– ասաց նա։

Նշենք, որ ՀՀ կառավարությունը այս միջոցառման կազմակերպման համար մրցույթ չի հայտարարել։ Առաքելյանը սեփական նախաձեռնությամբ է միջոցառման ծրագիրը ներկայացրել կառավարությանը և ստացել դրական պատասխան։
Նման միջոցառումներով իմաստավորում ենք մեր անկախությունը. Կոնջորյանը` սեպտեմբերի 21-ի մասին
«Մեր ներկայացրած ծրագրում որոշակի փոփոխություններ են եղել, հաշվի ենք առել նաև կառավարության կարծիքները։ Մենք միջոցառման կազմակերպման միջոցներն էլ ենք փնտրել, որոշ մասը դեռ փնտրում ենք։ Մեր թիմի անդամները, որոնք մասնակցելու են, հաճախ նույնիսկ մատչելի կամ անվճար ծառայություններ են մատուցում։ Փորձում ենք սուղ միջոցներով տպավորիչ միջոցառում անել»,–ասաց նա։
Роберт Кочарян на пресс-конференции лидеров блока Айастан (22 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2021
«Հայաստան» դաշինքը դատապարտում է սեպտեմբերի 21–ին նախատեսված գունագեղ միջոցառումը
Կազմակերպչի խոսքով` միջոցառման ծրագրի շրջանակում ավելի քան 1000 մարդ է աշխատում, որոնց մեծ մասը կամավորներ են։ Շատերն ունեն հարազատներ, ծնողներ, եղբայրներ, որոնց կորցրել են վերջին 30 տարիներին տեղի ունեցած պատերազմների ընթացքում։
«Նրանք հենց իրենց մասնակցությամբ, ներդրումով են շնորհակալություն հայտնում բոլոր նրանց, ովքեր ընկել են պատերազմներում ու հայրենիքին տվել ամենաթանկը` իրենց կյանքը։ Արտիստը կամ երաժիշտը միայն այս ձևով կարող է իր երախտագիտությունը հայտնել, որովհետև եթե բժիշկը կարող է առողջությունը, կյանքը փրկել, ապա արտիստը կարող է իր ջութակով կամ թավջութակով իր հոգում եղածը, համախմբող երաժշտությունը նվիրել»,–ասաց նա։ Առաքելյանը շեշտեց`միջոցառման ընդհանուր գաղափարը հայրենիքը սիրելու, շնորհակալություն հայտնելու, մարդկանց համախմբելու մասին է։ Սա հայ ժողովրդի, հայ արտիստի ասելիքն է իր հայրենիքին։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն