https://armeniasputnik.am/20210914/tsarajelu-zhamanak-hivandutjun-dzerq-berats-nakhkin-zinvvornerin-anvtshar-chen-buzhum-mip--33242763.html
Ծառայելու ժամանակ հիվանդություն ձեռք բերած նախկին զինվորներին անվճար չեն բուժում. ՄԻՊ
Ծառայելու ժամանակ հիվանդություն ձեռք բերած նախկին զինվորներին անվճար չեն բուժում. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստվում է դիմել մի շարք ատյաններ։ 14.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-14T13:54+0400
2021-09-14T13:54+0400
2021-09-14T14:07+0400
հհ միպ
արման թաթոյան
զինծառայող
հիվանդություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0c/1e/25954670_0:0:1600:901_1920x0_80_0_0_1d755bb0c265295ff70ec378d444c878.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ծառայության ընթացքում հիվանդություն ձեռք բերած նախկին զինծառայողները չեն օգտվում անվճար բուժօգնությունից: Նման հայտարարություն է արել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` հավելելով, որ բողոքներ է ստացել այդ առնչությամբ։Թաթոյանն ուսումնասիրել է խնդիրը և պարզել` անվճար բուժօգնությունից չեն օգտվում մի շարք զինվորներ։Եղբորը փորձում էր հաց տալ՝ չհասկանալով, որ մահացած է»․ բժիշկը՝ իր ապրած պատերազմի մասինԱյսպիսով, անվճար բուժօգնությունից չեն օգտվում պարտադիր ժամկետային ծառայություն անցած այն քաղաքացիները, որոնք ծառայության ընթացքում ձեռք են բերել հիվանդություն, որը հիմք չի հանդիսացել նրանց ոչ պիտանի ճանաչելու համար, սակայն զորացրվել են ժամկետը լրանալու կապակցությամբ։Բացի այդ, անվճար բուժօգնությունից չեն օգտվում նաև պարտադիր ժամկետային ծառայություն անցած այն քաղաքացիները, որոնց ծառայության ընթացքում ցուցվել է բժշկական օգնություն, սակայն ծառայության ընթացքում այն չի իրականացվել։Անվճար բուժում չեն ստանում նաև ծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված այն անձինք, որոնք հաշմանդամության կարգ չունեն, ինչպես նաև այն պայմանագրային զինվորները, որոնք ծառայությունից արձակվել են կադրերի տրամադրության տակ գտնվելու ժամկետը լրանալու կապակցությամբ, սակայն հիվանդությունը ձեռք են բերել ծառայության ընթացքում:ՀՀ ՄԻՊ–ը նաև ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր է առաջարկել։ Մասնավորապես, նրա դիրքորոշմամբ՝ հարցի ամբողջական լուծման համար անհրաժեշտ է օրենսդրական հստակ կարգավորումներ կատարել և վերոհիշյալ զինծառայողներին, որոնք այժմ անվճար բուժօգնությունից չեն օգտվում, տրամադրել այն։Հիշեցնենք` առողջապահության նախարարությունից ավելի վաղ Sputnik Արմենիային հայտնել էին, որ որոշ բուժհաստատություններում պատպատվերի տեղերը սպառվել են։
https://armeniasputnik.am/20210908/nrnak-arcaxyan-paterazm-zoh-arman-siradexyan-28920979.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0c/1e/25954670_177:0:1600:1067_1920x0_80_0_0_94f79df100fede8121c7327bf73bc526.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հհ միպ, արման թաթոյան, զինծառայող, հիվանդություն
հհ միպ, արման թաթոյան, զինծառայող, հիվանդություն
Ծառայելու ժամանակ հիվանդություն ձեռք բերած նախկին զինվորներին անվճար չեն բուժում. ՄԻՊ
13:54 14.09.2021 (Թարմացված է: 14:07 14.09.2021) Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստվում է դիմել մի շարք ատյաններ։
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Ծառայության ընթացքում հիվանդություն ձեռք բերած նախկին զինծառայողները չեն օգտվում անվճար բուժօգնությունից: Նման հայտարարություն է արել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` հավելելով, որ բողոքներ է ստացել այդ առնչությամբ։
Թաթոյանն ուսումնասիրել է խնդիրը և պարզել` անվճար բուժօգնությունից չեն օգտվում մի շարք զինվորներ։
Այսպիսով, անվճար բուժօգնությունից չեն օգտվում պարտադիր ժամկետային ծառայություն անցած այն քաղաքացիները, որոնք ծառայության ընթացքում ձեռք են բերել հիվանդություն, որը հիմք չի հանդիսացել նրանց ոչ պիտանի ճանաչելու համար, սակայն զորացրվել են ժամկետը լրանալու կապակցությամբ։
Բացի այդ, անվճար բուժօգնությունից չեն օգտվում նաև պարտադիր ժամկետային ծառայություն անցած այն քաղաքացիները, որոնց ծառայության ընթացքում ցուցվել է բժշկական օգնություն, սակայն ծառայության ընթացքում այն չի իրականացվել։
Անվճար բուժում չեն ստանում նաև ծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված այն անձինք, որոնք հաշմանդամության կարգ չունեն, ինչպես նաև այն պայմանագրային զինվորները, որոնք ծառայությունից արձակվել են կադրերի տրամադրության տակ գտնվելու ժամկետը լրանալու կապակցությամբ, սակայն հիվանդությունը ձեռք են բերել ծառայության ընթացքում:
ՀՀ ՄԻՊ–ը նաև ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր է առաջարկել։ Մասնավորապես, նրա դիրքորոշմամբ՝ հարցի ամբողջական լուծման համար անհրաժեշտ է օրենսդրական հստակ կարգավորումներ կատարել և վերոհիշյալ զինծառայողներին, որոնք այժմ անվճար բուժօգնությունից չեն օգտվում, տրամադրել այն։
Գործող օրենսդրության պատճառով մարդիկ անընդհատ խոչընդոտների առաջ են կանգնում: Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկներ կուղարկի ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, այդ թվում ոլորտային հանձնաժողովներ և խմբակցություններ, ինչպես նաև պաշտպանության և արդարադատության նախարարություններ։
Հիշեցնենք` առողջապահության նախարարությունից ավելի վաղ
Sputnik Արմենիային հայտնել էին, որ որոշ բուժհաստատություններում պատպատվերի տեղերը սպառվել են։