https://armeniasputnik.am/20210915/arman-tatvojani-handznararutjamb-ashkhatanqajin-khumb-e-meknel-sjuniq-33278597.html
Արման Թաթոյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Սյունիք
Արման Թաթոյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Սյունիք
Մ2 միջպետական ճանապարհի Գորիս-Որոտան բնակավայրի հատվածում ադրբեջանական իշխանությունների տեղադրած ոստիկանական հենակետի հետ կապված փաստահավաք աշխատանքներ կարվեն։ 15.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-15T11:15+0400
2021-09-15T11:15+0400
2021-09-15T11:20+0400
արման թաթոյան
հայաստան
սյունիք
ադրբեջան
սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/04/14/27240681_0:183:1001:746_1920x0_80_0_0_263dac00a03d71d9adde963844784bd1.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Սյունիքի մարզ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։Նա հայտնում է, որ Սյունիքում կիրականացվեն մի շարք փաստահավաք աշխատանքներ ադրբեջանական զինծառայողների կողմից մարդու իրավունքները խախտող արարքների առնչությամբ։ Մասնավորապես, Մ2 միջպետական ճանապարհի Գորիս-Որոտան բնակավայրի հատվածում ադրբեջանական իշխանությունների տեղադրած ոստիկանական հենակետի հետ կապված փաստահավաք աշխատանքներ կարվեն։Այցի ընթացքում Թաթոյանի ներկայացուցիչները կայցելեն նաև ՀՀ մի շարք զորամասեր։ Տեղի կունենան ուսումնասիրություններ, առանձնազրույցներ զինծառայողների հետ և այլն:Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԱԾ-ն սեպտեմբերի 12-ին հայտնել էր, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում են իրանական բեռնատարները փաստաթղթերն ու բեռները ստուգելու համար: Չհաստատված տեղեկություններով՝ ադրբեջանցիներն իրանցի վարորդներից 250 դոլար են ուզում։Sputnik Արմենիային Հայաստանում Իրանի դեսանությունից հայտնել էին` Իրանն ուշադիր հետևում է Կովկասի տարածաշրջանում վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներին և, մասնավորապես, Իրանից Հայաստան ուղևորվող իրանական մեքենաներից գումարների գանձմանը:
https://armeniasputnik.am/20210914/kareli-e-entadrel-vor-gvoris-kapan-tshanaparhi-masin-kan-gaghtni-pajmanavvorvatsutjunner-33254922.html
սյունիք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/04/14/27240681_0:0:995:746_1920x0_80_0_0_214c2f3219696eef3f1c1489ea9ed370.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արման թաթոյան, հայաստան, սյունիք, ադրբեջան, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
արման թաթոյան, հայաստան, սյունիք, ադրբեջան, սահմանային խախտումներ. իրադրությունը սյունիքում և գեղարքունիքում
Արման Թաթոյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Սյունիք
11:15 15.09.2021 (Թարմացված է: 11:20 15.09.2021) Մ2 միջպետական ճանապարհի Գորիս-Որոտան բնակավայրի հատվածում ադրբեջանական իշխանությունների տեղադրած ոստիկանական հենակետի հետ կապված փաստահավաք աշխատանքներ կարվեն։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Սյունիքի մարզ։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Նա հայտնում է, որ Սյունիքում կիրականացվեն մի շարք փաստահավաք աշխատանքներ ադրբեջանական զինծառայողների կողմից մարդու իրավունքները խախտող արարքների առնչությամբ։ Մասնավորապես, Մ2 միջպետական ճանապարհի Գորիս-Որոտան բնակավայրի հատվածում ադրբեջանական իշխանությունների տեղադրած ոստիկանական հենակետի հետ կապված փաստահավաք աշխատանքներ կարվեն։

14 սեպտեմբերի 2021, 17:10
Այցի ընթացքում Թաթոյանի ներկայացուցիչները կայցելեն նաև ՀՀ մի շարք զորամասեր։ Տեղի կունենան ուսումնասիրություններ, առանձնազրույցներ զինծառայողների հետ և այլն:
Հիշեցնենք, որ
Հայաստանի ԱԱԾ-ն սեպտեմբերի 12-ին հայտնել էր, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի ոստիկանները կանգնեցնում են իրանական բեռնատարները փաստաթղթերն ու բեռները ստուգելու համար: Չհաստատված տեղեկություններով՝ ադրբեջանցիներն իրանցի վարորդներից 250 դոլար են ուզում։
Sputnik Արմենիային Հայաստանում Իրանի դեսանությունից հայտնել էին` Իրանն ուշադիր հետևում է Կովկասի տարածաշրջանում վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներին և, մասնավորապես, Իրանից Հայաստան ուղևորվող իրանական մեքենաներից գումարների գանձմանը: