00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Եղիշե Կիրակոսյան
ՄԱԿ-ի ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն. Եղիշե Կիրակոսյան
11:07
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դոմինոյի էֆեկտ. ինչու է թանկացել հացը, և ինչ է սպասվում ձվի շուկայում

© Unsplash / Hossein Farahani Հաց ու ձու
Հաց ու ձու - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2021
Բաժանորդագրվել
Ոլորտների ներկայացուցիչները դեռ չեն համարձակվում թանկացումների վերաբերյալ կանխատեսումներ անել՝ հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները։
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik, Լաուրա Սարգսյան․ Ռուսաստանում, որտեղից Հայաստան է ներմուծվում ցորենի առյուծի բաժինը, հացահատիկային մշակաբույսերի գների աճը բացասաբար է ազդել հայկական շուկայի մի շարք ապրանքատեսակների ինքնարժեքի վրա։ Հացամթերքն արդեն թանկացել է, փորձագետները կանխատեսում են, որ առաջիկայում կբարձրանան նաև հացահատիկի սակագնից կախված մյուս ապրանքների գները։
Ամենաթեթև ու փոքր հացը թանկացել է 10 դրամով ու դարձել 110 դրամ: Փոքր ձեռնարկություններից մեկի ղեկավարը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում վստահեցրեց, որ գնի բարձրացումը հարկադրված քայլ է։

«Մենք երկար ժամանակ աշխատում էինք պահպանել նախկին սակագները, որպեսզի ինչ-որ կերպ մրցակցենք խոշոր արտադրողների հետ։ Բայց ալյուրի մեկ պարկը (ստանդարտ քաշը՝ 50 կիլոգրամ. խմբ.) թանկացել է գրեթե 2 հազար դրամով, սպասում ենք, որ մինչև տարեվերջ ևս այդքան կթանկանա։ Այլևս հնարավոր չէ հացը նախկին գնով վաճառել», - ասաց նա։

Մոտ ապագայում նմանատիպ իրավիճակ կարող է լինել նաև այլ ապրանքների դեպքում։ Փորձագետները կանխատեսում են, որ մինչև տարեվերջ սննդամթերքի գների աճի նոր ալիք կլինի, ինչն անմիջականորեն կապված է Ռուսաստանում ցորենի թանկացման հետ։
Կարող են թանկանալ ոչ միայն հացահատիկի վերամշակման հետ կապված ապրանքները (ալյուր, հաց, մակարոնեղեն), այլև միսը, ձուն, կաթնամթերքը։ Ցորենի գնի աճը նաև անասնակերի ինքնարժեքի բարձրացման կհանգեցնի։
Водопроводный кран - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2021
Հայաստանում ջուրը կարող է թանկանալ
Ռուս փորձագետներն արդեն ասել են, որ ցորենի գնի թանկացումը 7 տարվա ռեկորդ է սահմանել։ Վերջին անգամ նման բարձր գին է եղել 2014 թվականին։ 2016-ից ի վեր մեկ տոննա ցորենի գինը տատանվել է 9,5-ից 13 հազար ռուբլում սահմանում: 2016 թվականին երրորդ սորտի ցորենի մեկ տոննան կարելի էր ձեռք բերել 11975 ռուբլով, 2017 թվականին՝ 9 550 ռուբլով, 2018 թվականին՝ 10,5 հազար, 2019 թվականին՝ մոտ 13 հազար, 2020-ին՝ մեկ 12,5 հազար ռուբլով: Նշենք, որ տվյալները միջինացված են. տարվա ընթացքում հացահատիկային մշակաբույսերի գները փոխվում են՝ կախված սեզոնից։
Ընդ որում՝ հայկական շուկայի համար գները նշվածներից զգալիորեն ցածր էին։ Գործարարները նախընտրում են չհանրայնացնել դրանք։
«Մանանա Գրեյն» ալրաղաց ձեռնարկության ղեկավար Գուրգեն Նիկողոսյանը, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով շուկայում ստեղծված իրավիճակը, նշեց, որ եթե 2020 թվականին մեկ տոննա հացահատիկը Ռուսաստանում կարելի էր գնել 9 հազար ռուբլով (123 դոլար), ապա այժմ ստիպված են ձեռք բերել 14 500 ռուբլով (մոտ 199 դոլար):

«Նախորդ տարվանից ցորենի գինը 30 տոկոսով աճել է, ինչը, բնականաբար, չէր կարող չանդրադառնալ հայկական շուկայի վրա», - ասաց Նիկողոսյանը:

Նրա խոսքով՝ ձեռնարկություններն ամեն ինչ անում են գները պահպանելու ու կտրուկ թանկացումից խուսափելու համար, բայց մեկ պարկ ալյուրը թանկացել է 1000 դրամով (մոտ 2 դոլարով), այսինքն՝ մեկ կիլոգրամ ալյուրը` 20 դրամով։
Բացի այդ, գնագոյացման վրա ազդում է նաև երթուղին, որով իրականացվում է բեռնափոխադրումը։ Նիկողոսյանը նշեց, որ ավելի էժան է ապրանքները փոխադրել ավտոմոբիլային ճանապարհով, քան մուլտիմոդալ (բեռնատար-լաստանավ-բեռնատար/երկաթուղի):
Как изменились цены в Армении - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2021
Բանջարեղենը թանկացել է ավելի քան 66 տոկոսով. ո՞ր մթերքների գինն է փոխվել վերջին տարում
Նա նշեց, որ ծովով մուլտիմոդալ փոխադրումն ամենաթանկ երթուղին է։ Որքան շատ փոխադրամիջոցներ են օգտագործվում, այնքան գինը բարձրանում է։ Հիմա մեկ տոննա ցորենի փոխադրումը ծովով 40-50 դոլարով ավելի թանկ կլինի, քան Վերին Լարսի անցակետով։
Բացի հացից, Հայաստանում թանկացել են նաև ձուն ու թռչնամիսը։ Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ վերջին երեք ամիսների ընթացքում ձվի գինը բարձրացել է 2 դրամով։
Նա այդ թանկացումը կապում է Հայաստանի գլխավոր մատակարարի՝ Ռուսաստանի շուկայում հացահատիկի ու ածան հավերի դեֆիցիտի հետ։ Միայն անցած տարվա ընթացքում Ռուսաստանում թռչնամսի գլխաքանակը կրճատվել է 13 տոկոսով, ինչն էլ հանգեցրել է մսի և ձվի գների աճի, բացի այդ, թանկացել է նաև կերը։
Հայկական շուկայում ձվի 6% և թռչնի 2% պակասուրդ կա 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

«Այս ամենը պայմանավորված է նրանով, որ մենք մինչև մարտի վերջ չկարողացանք թռչունների գլխաքանակ ապահովել։ Ռուսաստանում դեֆիցիտ կար, ստիպված փնտրում էինք երրորդ երկրներում՝ Հունգարիայում, Գերմանիայում», - ասաց Ստեփանյանը։

Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանում տարեկան միջինը 700 մլն ձու է սպառվում։ Վերջին երկու տարիներին սպառման աճ է գրանցվել։ 2018 թվականին սպառվել է 726,8 մլն ձու, 2019 թվականին՝ 720,6 մլն, 2020 թվականին՝ 754,6 մլն:
Նշենք, որ ընդհանուր առմամբ Հայաստանում տարեկան սպառվում է 390-ից 420 հազար տոննա հացահատիկ, որից 320-350 հազար տոննան է ներկրվում։
Լրահոս
0